пятница, 4 декабря 2020 г.

Դեկտեմբերի 5, 6-լրացուցիչ աշխատանք

 Շաբաթ-կիրակի աշխատելու համար:

1. Արամի մտապահած թիվը այն ամենափոքր բնական թիվն է, որը 4, 6, 8, 9 թվերից յուրաքանչյուրի վրա բաժանելիս ստացվում  է 1 մնացորդ։ Ո՞ր թիվն է մտապահել Արամը։

2.Աննայի  տատիկը  60 տարեկան է, Աննան՝ 10, իսկ նրա մայրիկը՝  32։ Քանի՞ տարի հետո Աննայի և նրա մայրիկի տարիքների գումարը  հավասար կլինի  նրա տատիկի տարիքին։

3.Գտիր տարբեր թվանշաններով գրվող այն ամենափոքր հնգանիշ թիվը, որի   տասհազարավորների, հարյուրավորների և միավորների  կարգերում գրված թվանշանների արտադրյալը 8 է, իսկ մնացած կարգերում գրված թվանշանների գումարը՝ 6։

4.Մանեն գրքի մի էջը կարդում է 4 րոպեում։ Որքա՞ն ժամանակ է նրան  հարկավոր գրքի 50 էջը կարդալու համար, եթե նա գրքի էջերը կարդում է նույն արագությամբ, յուրաքանչյուր 10 էջից հետո կատարելով 40 րոպե ընդմիջում

5. Գտեք տրված թվային հաջորդականության հաջորդ անդամը.  0,0,1,2,2,4,3,6,4,8,5, ______:

6. 8 մարդ 50 մեքենան լվանում են 60 ժամում։ Բոլորն աշխատում են հավասար արագությամբ։ 4 մարդ 100 մեքենան քանի՞ ժամում կլվանան։ 

7.Մեկից մինչև հազարը  քանի՞ թիվ կա, որ չի բաժանվում երեքի:

8.Գտեք նկարում պատկերված  <GAH-ը, եթե  <LAI = 90º,  <GAI = 40º և <LAH = 75º:




0 коммент.:

Отправить комментарий