Երկրորդ ուսումնական շրջան
Հունվարի 11-31
Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում, ամենամյա բաց ստուգատեսներ
Մասնակիցներ-8-րդ դասարանի առկա սովորողներ, համակցված սովորողներ, այլ ցանկացողներ:
Նախագիծ 1. Ֆլեշմոբյան խնդիրների փաթեթների ստեղծում:
2020թ. -ի ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբին հրապարակված խնդիրների հավաքագրում:
Նպատակ.
- սովորողների մոտ առաջացնել հետաքրքրություն ոչ ստանդարտ խնդիրների շուրջ
- ձեռք բերել խնդիրներ խմբագրելու կարողություն
- լուծել, քննարեկել խնդիրներ մաթ. ֆլեշմոբից, մասամբ լրացնել բաց թողումը, տարածել շրջապատում
- մաթեմատիկական նշանների մուտքագրման կարողություն
Խնդիրները:
Google հարթակում տեղադրված այն խնդիրները, որոնցում մաթեմատիկական բանաձևեր ներկայացված են նկարի տեսքով, սովորողները կփորձեն աշխատանքը դարձնել տպագիր, մուտքագրելով բանաձևերը math-o-mir ծրագրով կամ կօգտվեն word-ում առկա formula պատուհանի գործիքներից:
Արդյունքում՝
Սովորողները կվերանայեն խնդիրները, կփորձեն լրացնել բաց թողումները, արդյուքնում կրթահամալիրի գրադարանը կհամալրվի նոր էլ.գիրք փաթեթներով:
- Խնդիրների ժողովածու-երկրորդ մակարդակ խնդիրներ 2020
- Խնդիրների ժոովածու-երրորդ մակարդակ խնդիրներ 2020
- Խնդիրների ժողովածու- չորրորդ մակարդակ խնդիրներ 2020
- Խնդրների ժողովածու-հինգերորդ մակարդակ/խնդիրներ են առաջարկում սովորողները
- սովորողներին ներկայացնել Մաթեմատիկա ամսագրի նախորդ համարները
- քննարկել ամսագրում ներկայացված խնդիրները, նյութերը, կատարել հետազոտական աշխատանք
- կատարել թարգմանություն http://kvant.mccme.ru/2000/index.htm մաթեմատիկական կայքից
- նոր համարի թողարկում
- ամսագրի աշխատանքի հանրյանացնում
Խնդիրները՝
1. սովորողների, իրնեց ընտանիքների, դասավանդողների, դասվարների
մեջ մեծացնել սերը դեպի մաթեմատիկան
2. սովորողների մոտ ինքնուրույն աշխատելու և ստեղծագործելու, հետազոտելու կարողության զարգացում
3. մաթեմատիկատիկայի ոլորտում գիտելիքի ձևավորում
և զարգացում
4. մաթեմատիկայի ուսուցման ընթացքում սովորողին տալ գործնական
և հետազոտական աշխատանքներ կատերելու հնարավորություն
5. կարևորել մաթեմատիկայի պատմական դերը և նշանակության
արժևորումը:
Հունվարյան ճամբարին նախատեսված այլ աշխատանքներ՝
0 коммент.:
Отправить комментарий