https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

четверг, 17 декабря 2020 г.

Հունվարյան նախագծեր

 Երկրորդ ուսումնական շրջան
 Հունվարի 11-31

Նախագծային ուսուցման  ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում, ամենամյա բաց ստուգատեսներ


Մասնակիցներ-8-րդ դասարանի առկա սովորողներ, համակցված  սովորողներ, այլ ցանկացողներ:


Նախագիծ 1. Ֆլեշմոբյան խնդիրների փաթեթների ստեղծում:

2020թ. -ի ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբին հրապարակված  խնդիրների հավաքագրում:


Նպատակ.

  • սովորողների մոտ առաջացնել հետաքրքրություն ոչ ստանդարտ խնդիրների շուրջ
  • ձեռք բերել  խնդիրներ խմբագրելու կարողություն
  • լուծել, քննարեկել  խնդիրներ մաթ. ֆլեշմոբից, մասամբ լրացնել բաց թողումը, տարածել շրջապատում
  •  մաթեմատիկական նշանների մուտքագրման կարողություն

Խնդիրները:

Google հարթակում տեղադրված այն  խնդիրները, որոնցում  մաթեմատիկական բանաձևեր ներկայացված են նկարի տեսքով, սովորողները կփորձեն աշխատանքը դարձնել տպագիր, մուտքագրելով բանաձևերը math-o-mir ծրագրով կամ կօգտվեն  word-ում առկա formula պատուհանի գործիքներից: 

Արդյունքում՝

Սովորողները կվերանայեն խնդիրները, կփորձեն լրացնել բաց թողումները, արդյուքնում կրթահամալիրի գրադարանը կհամալրվի նոր էլ.գիրք փաթեթներով:

  • Խնդիրների ժողովածու-երկրորդ մակարդակ խնդիրներ 2020
  • Խնդիրների ժոովածու-երրորդ մակարդակ խնդիրներ 2020
  • Խնդիրների ժողովածու- չորրորդ մակարդակ խնդիրներ 2020
  • Խնդրների ժողովածու-հինգերորդ մակարդակ/խնդիրներ են առաջարկում սովորողները 
ներկայացնել աշխատանքը հունվարյան ստուգատեսներին, համագործակցություն այլ դպրոցների հետ, ժողովածույի տարածում, հանրայնացում:

Նախագիծ 2. Մաթեմատիկա ամսագիր 
Մասնակցներ՝ տարաատրիք սովորողներ կրթահամալիրից և ոչ կրթահամալիրից, ընտանիքներ,  այլ ցանկացողներ:

Նպատակը.
  • սովորողներին ներկայացնել Մաթեմատիկա ամսագրի նախորդ համարները
  • քննարկել ամսագրում ներկայացված խնդիրները, նյութերը, կատարել հետազոտական աշխատանք
  • կատարել թարգմանություն http://kvant.mccme.ru/2000/index.htm մաթեմատիկական կայքից
  • նոր համարի թողարկում
  • ամսագրի աշխատանքի հանրյանացնում



Խնդիրները՝

1. սովորողների, իրնեց ընտանիքների,   դասավանդողների, դասվարների մեջ   մեծացնել սերը դեպի  մաթեմատիկան
2. սովորողների մոտ ինքնուրույն աշխատելու և ստեղծագործելու, հետազոտելու կարողության զարգացում
3. մաթեմատիկատիկայի  ոլորտում գիտելիքի  ձևավորում և զարգացում
4. մաթեմատիկայի ուսուցման ընթացքում սովորողին տալ գործնական և հետազոտական աշխատանքներ կատերելու հնարավորություն
5. կարևորել մաթեմատիկայի պատմական դերը  և նշանակության արժևորումը:


Արդյունքում

Մաթեմատիկա ամսագրի  աշխատանքի ներկայացում հունվարյան ստուգատեսներին:

Հունվարյան ճամբարին նախատեսված այլ աշխատանքներ՝

 


Комментариев нет:

Отправить комментарий