Սեպտեմբերի 18-ին հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է, այդ օրը նշվում է աստղաֆիզիկայի օր:
Միջին դպրոցի սովորողները, Վիկտոր Համբարձումյան նախագծի շրջանակում, ուղևորվեցին Արագածոտն մարզ, Բյուրականի Աստղադիտարան՝ բացահայտելու տիեզերքի գաղտնիքները: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած սարի լանջին, Բյուրական գյուղում: Բաց միջավայրում, աստղազարդ երկնքի տակ, երեխաները ընկեր Նունեի հետ միասին խոսեցին աստղերի, տիեզերիք մասին: Սովորեցին, թե ինչպես կարելի է տարբերակել աստղը մոլորակից: Աստղերը երկնքից երևում են թրթռացող կրակի նման, սակայն իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող հսկա գազի գունդ է, իսկ մոլորակները երևում են միշտ վառ առկայծող լույսի նման: Խոսեցինք հսկա և թզուկ աստղերից, ինչպես նաև Վիկտոր Համաբարձումյանի հայտնագործություններից:
Օրինակ՝ Ղրիմի աստղադիտարանում հայտնաբերած փոքր մոլորակը կրում է հայ գիտնական Վիկտոր Համբարձումյանի անունը:
Նշեցինք նաև, որ Վիկտոր Համբարձումյանն իր ողջ կյանքը նվիրել է գիտական ուսումնասիրություններին և հետազոտություններին, արժանացել է ազգային հերոսի կոչմանը, ձեռք է բերել բազում մեդալներ և շքանշաններ և այդ ամենը ի շնորհիվ իր նպատակասլացության և աշխատասիրության:
Սովորղների պատումները, ճամփորդության մասին կարճ քննարկումները տե՛ս ստորև.
Սամվել Մխիթարյան
Արեգ Հարությունյան
Էդմոն Սահակյան
Նատալի Ավագյան
Անի Ալեքսանյան
Մութ լինելու պատճառով, տեսանյութը միայն լսելի է:
Комментариев нет:
Отправить комментарий