суббота, 18 сентября 2021 г.

Բյուրականի աստղադիտարանում

 



Սեպտեմբերի 18-ին հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է, այդ օրը նշվում է աստղաֆիզիկայի օր: 




 Միջին դպրոցի սովորողները, Վիկտոր Համբարձումյան  նախագծի շրջանակում, ուղևորվեցին  Արագածոտն մարզ,  Բյուրականի Աստղադիտարան՝ բացահայտելու տիեզերքի գաղտնիքները: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած սարի լանջին, Բյուրական գյուղում: Բաց միջավայրում, աստղազարդ  երկնքի տակ,  երեխաները  ընկեր Նունեի հետ միասին  խոսեցին աստղերի, տիեզերիք մասին: Սովորեցին, թե ինչպես կարելի է տարբերակել աստղը մոլորակից: Աստղերը երկնքից երևում են թրթռացող կրակի նման, սակայն իրականում յուրաքանչյուր աստղ  ինքնալուսարձակող  հսկա  գազի գունդ է, իսկ մոլորակները  երևում են  միշտ  վառ առկայծող  լույսի նման: Խոսեցինք հսկա և թզուկ աստղերից, ինչպես նաև Վիկտոր Համաբարձումյանի հայտնագործություններից:
Օրինակ՝  Ղրիմի  աստղադիտարանում հայտնաբերած փոքր մոլորակը կրում է հայ գիտնական  Վիկտոր Համբարձումյանի անունը:

Նշեցինք նաև, որ Վիկտոր Համբարձումյանն իր ողջ կյանքը նվիրել է գիտական ուսումնասիրություններին և հետազոտություններին, արժանացել է ազգային հերոսի կոչմանը, ձեռք է բերել բազում մեդալներ և շքանշաններ և այդ ամենը  ի  շնորհիվ  իր նպատակասլացության   և աշխատասիրության: 

 Սովորղների պատումները, ճամփորդության մասին կարճ քննարկումները տե՛ս ստորև.

Սամվել Մխիթարյան
Արեգ Հարությունյան
Էդմոն Սահակյան
Նատալի Ավագյան
Անի Ալեքսանյան

Մութ լինելու պատճառով, տեսանյութը միայն լսելի է:

0 коммент.:

Отправить комментарий