среда, 22 сентября 2021 г.

Մաթեմատիկա դասավանդողների շուրջտարյա նախագծերը

 2021-2022թթ.  ուսումնական տարի


Անի Միրզոյան

Կրտսեր դպրոցի սովորողների հետ շարունակում են  զարգացնել մեդիահմտությունները,  նախատեսել են մասնակցել «Անանիա Շիրակացու»  օրեր նախագծին:


Գրետա Բակունց

Շարունակում են իրականացնել սովորող-սովորեցնող նախագիծը, հորինում  են և կազմում են  խնդիրներ տարատարիք սովորողների համար, պատրաստվում են կազմել խնդրագիրք: Շարունակում են  նաև կազմել հետաքրքիր խաչբառեր համակարգչային տարբեր ծրագրերով:


Լյովա Սարգսյան

Տարվա ընթացքում շարունակելու են  Սովորող-սովորեցնող նախագիծը:



 Սովորողների հետ նախատեսել են կատարել բլոգների ուսումնասիրություն, մաքրագրել, խմբագրել սովորողների բլոգների մաթեմատիկա բաժինը: Օրացույցով իրականացնելու են «Պի»  թվի հետ կապված նախագիծը:

Զարինե Փանյան

Նախատեսել են GEOGEBRA  ծրագրի յուրացում, մեդիահմտությունների փոխանցում, սեբաստացիները իրենց ՏՀՏ հմտությունները փոխանցում են կրթահամալիրի  նոր ընդունված տարատարիք սովորողներին:  «Անանիա Շիրակացու»  օրեր նախագծի իրականացում:

Արշակ Մարտիրոսյան
Միջին դպրոցի սովորողների հետ ծանոթանում են հին հայտնի մաթեմատիկոսների կենսագրությանը և աշխատություններին: Սեպտեմբերին նախատեսել են իրականացնել Վիկտոր Համբարձումյան նախագիծը:




Շուրջտարյա նախագծեր- ֆլեշմոբյան խնդիրների հինգերորդ  մակարդակի կազմում, լուծումների հրապարակում: Խնդիրների երկրորդ մակարդակի լուծումների տեսագրում: Մաթեմատիկա ամսագրի  նոր համարների թողարկում: Օրացույցին համապատասխան նախագծերի իրականացում:  «Վիկտոր Համբարձումյան»  նախագծի մեկնարկ:

Հասմիկ Իսրայելյան

Սովորողների կկատարեն հին խնիրների ուսումնասիրություն, հավաքագրում, կմասնակցեն Անանիա Շիրակացի օրեր նախագծին:

Սյուզի Հակոբյան

Օրացույցով նախատեսված  «Ֆիբոնաչի թվերի» նախագծի իրականացում: Մաթեմատիկա ամսագրի նոր համարների սպասարկում Միջին դպրոցի և Ավագ դպրոցի սովորողների համագործակցությամբ:


Լուսինե  Ներսեսյան
Նախատեսել են միջին դպրոցի սովորողների  դասավանդողների հետ կատարել համագործակցային աշխատանքներ,   մաթեմատիկա-քիմիա-գինեգործությունGeogebra մաթեմատիկական խմբագրիչ- ծրագիրը՝  Երկրաչափության լավագույն գործիք, մեդիահմտությունների փոխանցում: Պարադոքսներ և այլ նախագծեր:

Հերմինե Անտոնյան


Թաթուլ Շահնազարյան

Պատրաստվում են Կենգուրու մաթեմատիկական մրցույթին,  նախատեսել են  Պի թվի մասին նախագիծիրականացնել:

Մենուա Հարությունյան







0 коммент.:

Отправить комментарий