«Ճամփորդություն դեպի աստղեր»
Բյուրականի աստղադիտարան (գիշերային դիտումներ)
Աղբյուրը՝ Նունե Թեմուրյանի բլոգից
Ճամփորդության պատասխանատուներ՝ Նունե Թեմուրյան, Լիանա Հակոբյան
Մաթեմատիկա ամսագրի օրացույցով բնագիտական-ուսումնական ճամփորդության նախագիծ.
Ճամփորդության օրը՝ 16.09.2021թ.
ժամը՝ 18:00-22:00
Ճամփորդության վայրը՝ Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ)
Մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
ժամը՝ 18:00 Երևան—Բյուրական
Վերադարձ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
ժամը՝ 22:00 Բյուրական — Աշտարակ —Երևան
Ինչ կարելի է դիտել, և որ երկնային երևույթներին կարող ենք ականատես լինել տարվա այս եղանակին.
Աշնան սկզբում աստղադիտակով տեսանելի է Մարս մոլորակը; Լուսինը՝ խառնարաններով, «ծովերով» և հարթավայրերով; Առանձնահատուկ են Լուսնի մակերևույթի դիտումները։Հետաքրքիր է, որ առավել հարմար է դիտել մինչև Լիալուսին հասնող Լուսնի փուլերը, քանի որ Լիալուսնի լույսի պայծառությունը շատ բարձր է, որն էլ խանգարում է դիտմանը։ Միջազգային տիեզերակայնը գտնվում է Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա և այն կարելի է հեշտությամբ նկատել առանց որևէ օպտիկական սարքերի։ Երկրից դիտելիս այն շատ նման է պայծառ աստղի, որը շարժվում է բավականին արագ, սակայն կայանը հեշտությամբ կարելի է շփոթել այլ արհեստական արբանյակների հետ։
Նպատակը՝
- Բնագիտական ճանաչողական աշխարհընկալման ձևավորում
- Աստղադիտակով գիշերային դիտումներ
- Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը, որպես միջազգային գիտական կենտրոններից մեկը (տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին);
- Մաթեմատիկա ամսագրի օրացույցով՝ Վիկտոր Համբարձումյանի օրեր նախագծի շրջանակում, այցելություն 20-րդ դարի մեծագույն գիտնականի տուն-թանգարան. (ծանոթացում մեծ գիտնականի ապրած, աշխատած տարիներիին ծավալած գործունեության միջավայրին);
- Կիրառական և գործնական - Երկրային, երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը և ծանոթացում երկնային մարմինների հետազոտման գործիքների՝ աստղադիտակների հետ, գործնականում դրանց կիրառման ձևերն ու մեթոդները;
Ճամփորդության երթուղին՝Երևան-Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
- Բյուրականի աստղադիտարան-Աշտարակ-Երևան-Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ:
Պատմական ակնարկ: Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն կենտրոններից մեկն է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ճամփորդական ուսապարկ
- հարմարավետ հագուստ, կոշիկներ
- լուսանկարչական սարքեր
- պաշտպանիչ դիմակ
- ախտահանիչ միջոցներ
- անհատական բրդուճներ, ջուր
- Բարձրլեռնային գոտու նկատառումներով՝ տաք հագուստ, գլխարկ:
Արդյունքում՝ սովորողները կունենան գիշերային երկնքի դիտումներ, նոր գիտելիքներ աստղագիտությունից, կծանոթանան տարբեր աստղադիտակների գործունեությանը, տեսանյութեր, անհատական հրապարակումներ, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում , ենթակայքում:
Վարորդ՝ Ղարագոզյան Մայիս
Մակնիշը՝ Տոյոտա, համարը՝ 002xx21
Հեռախոսահամար՝ 093240238
Վճարող՝ Ծնող (Տրանսպորտ,մոտքավճար-3000դրամ)
Մասնակիցներ՝ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, ծնողներ.
6-9-րդ դասարաններ
- Սամի Մանգալ-7-րդ դասարան
- Վարդան Նավասարդյան-7-րդ դասարան
- Դավիթ Հովհաննիսյան-7-րդ դասարան
- Մխիթարյան Սամվել-6-րդ դասարան
- Եսայան Դավիթ-6-րդ դասարան
- Հարությունյան Արեգ-6-րդ դասարան
- Մարտիրոսյան Միքայել-6-րդ դասարան
- Բեգլարյան Սանահին
- Ազարումյան Էմմա-6-րդ դասարան
- Անի Ալեքսանյան-6-րդ դասարան
- Աննա Թադևոսյան- 6-րդ դասարան
- Նարե Գրիգորյան- 6-րդ դասարան
- Աբրահամյան Գուրգեն-7-րդ դասարան
- Գալիկյան Հովհաննես-7-րդ դասարան
Նախագծի համակարգող՝ Նունե Թեմուրյան, Լիանա Հակոբյան
էլ. հասցե՝ N.Temuryan@mskh.am Հեռ.՝ +374(99) 914477
էլ.հասցե՝ l.hakobyan@mskh.am Հեռ. 374(93)313616
Աղբյուրը՝ Նունե Թեմուրյանի բլոգից
0 коммент.:
Отправить комментарий