https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

четверг, 9 сентября 2021 г.

Ճամփորդություն դեպի աստղեր

 

«Ճամփորդություն դեպի աստղեր»
  Բյուրականի աստղադիտարան (գիշերային դիտումներ)
Աղբյուրը՝ Նունե Թեմուրյանի բլոգից



Ճամփորդության պատասխանատուներ՝ Նունե Թեմուրյան, Լիանա Հակոբյան

Մաթեմատիկա ամսագրի օրացույցով բնագիտական-ուսումնական ճամփորդության նախագիծ.

Ճամփորդության օրը՝ 16.09.2021թ.
ժամը՝ 18:00-22:00

Ճամփորդության վայրը՝  Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ)

Մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
ժամը՝ 18:00 Երևան—Բյուրական

Վերադարձ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
 ժամը՝ 22:00 Բյուրական — Աշտարակ —Երևան

Ինչ կարելի է դիտել, և որ երկնային երևույթներին կարող ենք ականատես լինել տարվա այս եղանակին. 
Աշնան սկզբում աստղադիտակով տեսանելի է Մարս մոլորակը; Լուսինը՝ խառնարաններով, «ծովերով» և հարթավայրերով; Առանձնահատուկ են Լուսնի մակերևույթի դիտումները։Հետաքրքիր է, որ առավել հարմար է դիտել մինչև Լիալուսին հասնող Լուսնի փուլերը, քանի որ Լիալուսնի լույսի պայծառությունը շատ բարձր է, որն էլ խանգարում է դիտմանը։ Միջազգային տիեզերակայնը գտնվում է Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա և այն կարելի է հեշտությամբ նկատել առանց որևէ օպտիկական սարքերի։ Երկրից դիտելիս այն շատ նման է պայծառ աստղի, որը շարժվում է  բավականին արագ, սակայն կայանը հեշտությամբ կարելի է շփոթել այլ արհեստական արբանյակների  հետ։ 

Նպատակը՝

  • Բնագիտական ճանաչողական աշխարհընկալման ձևավորում
  • Աստղադիտակով գիշերային դիտումներ
  • Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը,  որպես միջազգային  գիտական կենտրոններից մեկը (տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին);
  • Մաթեմատիկա ամսագրի օրացույցով՝ Վիկտոր Համբարձումյանի օրեր նախագծի շրջանակում,  այցելություն 20-րդ դարի մեծագույն գիտնականի տուն-թանգարան. (ծանոթացում  մեծ գիտնականի ապրած, աշխատած տարիներիին ծավալած  գործունեության միջավայրին);
  • Կիրառական  և գործնական - Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը և ծանոթացում երկնային մարմինների հետազոտման գործիքների՝ աստղադիտակների հետ, գործնականում դրանց կիրառման ձևերն ու մեթոդները;

Ճամփորդության երթուղին՝Երևան-Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
- Բյուրականի աստղադիտարան-Աշտարակ-Երևան-Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ:

 Պատմական ակնարկ: Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն  կենտրոններից մեկն  է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում  Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ճամփորդական ուսապարկ
  • հարմարավետ հագուստ, կոշիկներ
  • լուսանկարչական սարքեր
  • պաշտպանիչ դիմակ
  • ախտահանիչ միջոցներ
  • անհատական բրդուճներ, ջուր
  • Բարձրլեռնային գոտու նկատառումներով՝ տաք հագուստ,  գլխարկ:

Արդյունքում՝ սովորողները կունենան գիշերային երկնքի դիտումներ,  նոր գիտելիքներ աստղագիտությունից,  կծանոթանան տարբեր աստղադիտակների գործունեությանը, տեսանյութեր,  անհատական հրապարակումներ, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում , ենթակայքում:

Վարորդ՝ Ղարագոզյան Մայիս
Մակնիշը՝ Տոյոտա, համարը՝ 002xx21
Հեռախոսահամար՝ 093240238

Վճարող՝ Ծնող (Տրանսպորտ,մոտքավճար-3000դրամ)

Մասնակիցներ՝   Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, ծնողներ.

6-9-րդ դասարաններ

  1. Սամի Մանգալ-7-րդ դասարան
  2. Վարդան Նավասարդյան-7-րդ դասարան
  3. Դավիթ Հովհաննիսյան-7-րդ դասարան
  4. Մխիթարյան Սամվել-6-րդ դասարան
  5. Եսայան Դավիթ-6-րդ դասարան
  6. Հարությունյան Արեգ-6-րդ դասարան
  7. Մարտիրոսյան Միքայել-6-րդ դասարան
  8. Բեգլարյան Սանահին
  9. Ազարումյան Էմմա-6-րդ դասարան
  10. Անի Ալեքսանյան-6-րդ դասարան
  11. Աննա Թադևոսյան- 6-րդ դասարան
  12. Նարե Գրիգորյան- 6-րդ դասարան
  13. Աբրահամյան Գուրգեն-7-րդ դասարան
  14. Գալիկյան Հովհաննես-7-րդ դասարան


Նախագծի համակարգող՝ Նունե Թեմուրյան, Լիանա Հակոբյան
էլ. հասցե՝ N.Temuryan@mskh.am  Հեռ.՝ +374(99) 914477 
էլ.հասցե՝ l.hakobyan@mskh.am Հեռ. 
374(93)313616  
Աղբյուրը՝ Նունե Թեմուրյանի բլոգից

Комментариев нет:

Отправить комментарий