воскресенье, 12 сентября 2021 г.

«Վիկտոր Համբարձումյան» - նախագիծ

Մասնակիցներ՝ 6-րդ, 9-րդ դասարանցիներ
Ժամկետը՝ Սեպտեմբեր

Նախագծի ընթացքը, նկարագիրը։


ա. Սովորողները Վիկտոր Համբարձումյանի մասին համացանցից գտնում են տեղեկություններ և հրապարկում են բլոգում։

բ. Բլոգում նշում են, ի՞նչ գիտեին Վիկտոր Համբարձումյանի մասին մինչ նախագծի հրապարակումը։

գ. Վ․ Համաբարձումյանի մասին հարցազրյուց  են վերցնում  ընտանիքի անդամներից, ընկերներից կամ ծանոթներից: Ներկայացնում են ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով։

դ.Առանձնացրու՛ նրա աշխատություններից մեկը կամ մի  քանիսը, հրապարակիր բլոգում։

ե. Կազմիր վիկտորինա կամ խաչբառ Վիկտոր Համբարձումյանի մասին։

Նախագծի իրականացման ընթացքում նախատեսվում է նաև այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, Բյուրականի աստղադիտարան։

Վերջնարդյունք։
Սովորողը պատասխանում է վերը նշված հարցերին, իսկ Աստղադիտարան այցելության մասին գրում է պատումի տեսքով, նշում է ինչ սովորեց, ինչ տվեց իրեն նախագիծը։
Լավագույն աշխատանքը կհրապարակվի կայքում նաև Մաթեմատիկա ամսագրում։




0 коммент.:

Отправить комментарий