https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

пятница, 7 января 2022 г.

Ձմեռ պապ 2021-2022, մասնակցության հայտ

 Երկարաժամկետ նախագիծ

Նախագծի վերնագիրը՝ Խնդիրներ են առաջադրում սովորողները

Նախագծի մասին: Արդեն 2,5 տարի է, ինչ սովորողներն առաջարկում, հորինում են տարբեր խնդիրներ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբի համար:Կարևոր եմ համարում այս աշխատանքը, քանի որ սովորողների մոտ ձևավորվում է ճաշակ, տարբերել վատ ու լավ խնդիրը, առաջանում է հետաքրքրությունդեպի մաթեմատիկան: Այս ընթացքում մասնակցել են հարյուրավոր սովորողներ կրթահամալիրից, նախագծին մասնակցել են նաև այլ դպրոցներից սովորողներ: Նախագծի իրականացման ընթացքը: Ամսվա սկզբին, կրթահամալիրի սովորողները, որպես հիշեցում, նամակ են ստանում մաթեմատիկական ֆլեշմոբի հինգերորդ մակադակի վերաբերյալ, մինչև ամսվա վերջ սովորողները համացանցից տարբեր խնդիրներ են գտնում և ուղարկում են l.hakobyan@mskh.am հասցեին: Կան սովորողներ, ովքեր սիրում են խնդիրներ հորինել և ուղարկում են իրենց հորինած խնդիրները, ողջունելի է նաև այդ տարբերակը: Մի խումբ սովորողներ էլ ուղարկումեն իրենց թարգմանած խնդիրները / ռուսերենից կամ անգլերենից թարգամնություններ/ : Խնդիրները ուղարկելուց հետո, ես ընտրում եմ լավագույն տասն խնդիրները և ներկայացնում եմ կրթահամալիրի մաթեմատիկա դասավանդողներին: Խնդիրները հաստատելուց, վերջնական ընտրելուց հետո տեղադրվում են Մաթեմատիկա ամսագրում և հրապարակվում են յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը ֆլեշմոբի առաջադրանքների հետ մեկտեղ:
Նախագծի զարգացումը:
Այս տարի կազմակրեպման ձևը ես փոխել եմ, համակարգման համար ավելի հարմար է սովորղներին ուղարկել google հարթակում տեղադրված word ֆայլ, որտեղ սովոորղը տեղադրում է իր առաջարկած խնդիրը, իսկ ստորև գրում տեղեկություն իր մասին, նաև տեղեկություն խնդրի մասին. որտեղից է վերցրել, կցում է աղբյուրի հղումը: Նախագիծը իրականացնելիս փորձում եմ ընդգրկել կրթահամալիրի բոլոր օղակների սովորողներին, յուրաքանչյուր օղակից օնտրելով գոնե մեկ խնդիր: Արդյունքների մասին: Նախագծի իրականացման ընթացքում հասցրել ենք պատրաստել առաջադրանքների երկու փաթեթներ, որոնք հանձնել ենք կրթահամալիրի գրադարանին:

Այն խնդիրներն, որոնք ընտրվում են ֆլեշմոբի համար, սովորողներն հրապարակում են իրենց բլոգներում, մանրամասն ներկայացնում են լուծումները, որոնք էլ տեղադրվում են Մաթեմատիկա ամսագրում: Աշխատանքը նորից ուղարկվում է կրթահամալիրի բոլոր սովորողներին, լուծումները տեսնելու, հասկանալու համար: Այս ուսումնական տարվա աշխատանքներն տես ստորև՝

Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Սովորողների առաջարկած խնդիրների լուծումները տես ստորև՝

Կցում եմ նաև 2020-2021 ուսումնական տարում մաթեմատիկական ֆլեշմոբին առաջադրած  լավագույն խնդիրները՝


Комментариев нет:

Отправить комментарий