https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

вторник, 15 февраля 2022 г.

Ստուգատես մաթեմատիկա առարկայից - 9-րդ դասարան



9-րդ դասարանի մեկամյա մասնագիտական կոմնորոշման  կրթություն
Մաթեմատիկա առարկայից ստուգատես
 



 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագիր ստեղծող հաստատություն, իրականացնում է մեկամյա մասնագիտական կողմնորշաման ծրագիր 9-րդ դասարաններում: Որի հիմքում ընկած է օգնել սովորողին, նրա ձեռք բերած մաթեմատիկական գիտելիքներով և կարողություններով   կողմնորոշվել  հետագա մասնագիտական ընտրության հարցում։

Նախագիծ. Ավարտական ստուգատես մաթեմատիկա առարկայից
9-րդ դասարանի բոլոր սովորողների համար

Նախապատրաստական աշխատանքի ժամկետ՝ երրորդ ուսումնական շրջան:
 

9-րդ դասարանի մեկամյա մասնագիտական կողմնորոշման ծրագրում ընդգրկված սովորողների համար ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը ներկայացնում է իր մաթեմատիկական հմտությունները նաև մաթեմատիկական համակարգչային ծրագրերով աշխատելու  մեդիահմտությունները:

Ստուգատեսը կազմակերպվում է առկա  հարթակում, իսկ 
հեռավար ուսուցում ընտրած սովորողների համար՝ հեռավար հարթակում: Ստուգատեսի ընթացքը, արդյունքներն արտացոլվում են սովորողի բլոգում, լուսաբանվում դպրոցի ենթակայքում, կայքում։ 

 Ստուգատեսի անցկացման ընդհանուր նկարագիրը:

Մաթեմատիկայից ստուգումը կազմակերպվում է երկու փուլով, մեկը՝ ֆլեշմոբային տարբերակով, այսինքն՝ նշված օրը, նշված ժամին որոշակի ժամանակահատվածում, սովորողը լրացնում է հարցաշար, (հարցաշարի բովանդակությունը տե՛ս ստորև), իսկ մյուսը՝ սովորողի բլոգի ստուգոմ, որտեղ ստուգվում է սովորողի համակարգչով մաթեմատիկական ծրագրերի յուրացումը, բլոգում մաթեմատիկայի բաժնում  տեղադրված աշխատանքները, նախագծերը, որոնք շեշտում են հեղինակայինը կրթահամալիրում:

 

I փուլ- ֆլեշմոբային տարբերակ

Ստուգատեսի անցկացման օրը սովորողները գալիս են իրենց անհատական համակարգիչներով (լրիվ լիցքավորած և լիցքավորիչով): Որոշված ժամին հարցաշարի ձևաթուղթը տեղադրվում է դպրոցի կայքում (ստուգատեսի հարցաշարի ձևաթուղթը նախապես տեղադրվում է «Մաթեմատիկա» ամսագրի  ղեկավարի google drive-ում՝ google drive forms տեսքով ինչպես մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները): Սովորողները բացում են առաջադրանքները և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը «Google Forms»-ից առաջադրանքները՝ պատասխաններով, բերում է իր բլոգ՝ մաթեմատիկայի   բաժին,  որից հետո՝ սեղմում է ուղարկել կոճակը:

Ստուգատես ֆլեշմոբային տարբերակով հարցաշարի  բովանդակությունը

Հարցաշարը կազմված է տաս հարցից.

  • Խնդիրներ նախորդ տարիների մաթեմատիկական ֆլեշմոբերից (երրորդ կամ չորրորդ մակարդակներ)
  • Կիրառական խնդիրներ հանրահաշվից, երկրաչափությունից (9-րդ դասարանի  առարկայի ծրագրին համապատասխան):


    II փուլ- սովորողի բլոգային աշխատանքի ստուգում, ուսումնասիրություն:

    Սովորողը երրորդ ուսումնական շրջանում վերանայում է իր բլոգը (մարտ, ապրիլ, մայիս): 

    Բլոգային աշխատանքի ստուգման ուղղությունները.

    Սովորողն իր բլոգում հրապարակում է

  • Համակարգչային մաթեմատիկական ծրագրերով կատարած  իր աշխատանքները (Geogebra, math-o-mir կամ այլ  ծրագրերով) 
  • Մաթեմատիկական ֆլեշմոբի մարտ, ապրիլ ամիսների խնդիրները և իր առաջարկած լուծումները (մակարդակի ընտրությունն ըստ սովորողի կարողության)
  • Անդրադարձ  Մաթեմատիկա ամսագրին. ընտրում է ամսագրից որևէ համար կամ որևէ ուսումնական նյութ, որևէ խնդիր,  հիմնավորում ընտրությունը
  • Առաջադրում է  որևէ խնդիր մաթեմատիկական ֆլեշմոբի համար
  • Հրապարակում և ամբողջացնում է որևէ նախագիծ մաթեմատիկա առարկայից (օրինակ` կարող է անդրադարձ կատարել Մաթեմատիկա օրացույցին և ընտրել որևէ հայտնի մաթեմատիկոս, ներկայացնել նրա աշխատանքները, խնդիրները և այլն):

Սովորողը լրացուցիչ կարող է բլոգում ներկայացնել.

  • Մասնակցություն մաթեմատիկական մրցույթներին, օլիմպիադաներին
  • Մասնակցություն մաթեմատիկական սեմինարներին (դպրոցում և դպրոցից դուրս):
  • Իր ստեղծած մաթեմատիկական խաղերը
  • Մաթեմատիկա առարկայից ինքնակրթությանն ուղղված աշխատանքները
  • Հետազոտական աշխատանքները
  • Այլ աշխատանքներ


 Մասնակիցների աշխատանքների ստուգման ընթացքը.

Ֆլեշմոբային տարբերակով առաջադրված աշխատանքները ստուգում են 9-րդ դասարանում մաթեմատիկա դասավանդողները: Արդյունքները ներկայացնում են  ստուգման ավարտից հետո երկու օրվա ընթացքում: Արդյունքները ուղարկվում են սովորողի անհատական փոստին: 
Մասնակիցների աշխատանքների բլոգային ստուգումը իրականացնում են 
9-րդ դասարանում  մաթեմատիկա դասավանդողները, իրենց բլոգում ներկայացնում են սվորողների բլոգների ուսումնասիրության արդյունքները:

 Գնահատման ձևը՝ ստուգված, չստուգված:


Սովորողների կարծիքները տե՛ս ստորև.

Դասավանդող՝  Լիանա Հակոբյան և ընկերներ (9-5 դաս.)
Մարկ Հովհաննիասյան
Լուիզա Եիազարյան
Նանե Ժամհարյան
Տիգրան Գրիգորյան
Կարեն Մարգարյան
Անդրե Վիրաբյան
Անահիտ Վերմիշյան
Արարատ Ոսկանյան
Գոռ Մնացականյան

Դասավանդող՝ Թաթուլ Շահնազարյան և ընկերներ (9-4 դաս.)
Անահիտ Դավթյան
Արփինե Խաչատրյան
Աթոյան Անի
Նահապետյան Նատալի
Համբարձումյան Լիա

Դասավանդող՝ Արշակ Մարտիրոսյան և ընկերներ (9-8 դաս. )

Անգին Շիրինյան
Մոնիկա Ճաղարյան
Նանե Պետրոսյան
Ռազմիկ Մարտիրոսյան
Դավիթ Մնացականյան

Դասավանդող՝ Սյուզի Հակոբյան և ընկերներ (9-3 դաս.)
Մարտին Բարսեղյան
Նարե Ղազարյան
Դավիթ Գրիգորյան
Կարսեցյան Միհրան
Սյուզի Մելիքյան
Քեթրին Աղաջանյան
Oֆելյա Անդրեասյան



Комментариев нет:

Отправить комментарий