«Մաթեմատիկա» ամսագրի մասնախմբում ընդգրկված են կրթահամալաիրի միայն մաթեմատիկա դասավանդողները.
Մասնախմբի գործունեությունը ուղղված է մաթեմատիկա դասավանդողների մասնագիտական զարգացմանը, ինքնակրթությանը: Մասնախմբում կարող են ընդգրկվել մաթեմատիկայով հետաքրքրվող ցանկացած դասվար, դասավանդող, այլ ցանկացող: «Մաթեմատիկա» ամսագրի գործունեություն 2022թ.-ին: 1.Մաթեմատիկա դասավանդողների հավաքների կազմակերպում մենթոր Գևորգ Հակոբյանի հետ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը՝ 15:00 (համակցված տարբերակով): Հանդիպման օրակարգը տե'ս այստեղ, հաշվառումն այստեղ: 2.Ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբի կազմակերպում
- մակարդակների ամենամսյա պատասխանատուների ցուցակն տե'ս այստեղ
- խնդիրների հավաքագրում
- խնդիրների լուծումների քննարկում
- մասնակիցների աշխատանքների վերլուծություն:
3. «Մաթեմատիկա» ամսագրի նոր համարների թողարկում (ամսական չորս անգամ):
4.Դասավանդողների մասնագիտական զարգացմանն ուղղված աշխատանքներ (ամսական առաջադրանքների փաթեթներ է առաջարկում տիար Գևորգը):
5. Մաթեմատիկա դասավանդողների նախագծերի քննարկում, ուղղորդում
6. Մանկավարժական ճամբարի կազմակերպում
7. Առկա ֆլեշմոբի կազմակերպում ճամբարականների համար ուսումնական երկրորդ և չորրորդ շրջաններում։8.դասվարների մաթեմատիկական-մեթոդական պատրաստության զարգացման աշխատանքներ․ ամենշաբաթյա հանդիպումներ դպրոց պարտեզի դասվարական խմբի հետ, մաթեմատիկական անհատական խարհրդատվություն դասվարին՝ տվյալ դպրոց պարտեզում մաթեմատիկա դասավանդողի կողմից
9. 1-3-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված «Մաթեմատիկա բանավոր» դասընթացը իրականացնողներին օգնություն
10. 4-8-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողի առարկայական հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն
11. 4-8-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկոսի գործունեության հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն
12. 9-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողի առարկայական հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն
13. 9-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկոսի գործունեության հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն
14. 10-12-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողի առարկայական հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն
15. մաթեմատիկա դասավանդողների ստեղծած ուսումնական նյութերի քննարկում, օգտագործում
16. մաթեմատիկայի դասավանդման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի, վեբ կայքերի ընտրություն, ներկայացում
17. մաթեմատիկա դասավանդողի մասնագիտական զարգացման համար նյութերի կազմում, ներկայացում
18. այլ լեզուներով մաթեմատիկական-մեթոդական նյութերի թարգմանություն, կիրառում, տարածում
19. մաթեմատիկա դասավանդողի բլոգի մասնագիտական ուսումնասիրություն
20· միջազգային «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին (այլ մաթեմատիկկական մրցույթների )սովորողների մասնակցության կազմակերպում
21· դպրոցականների հանրապետական մաթեմատիկական օլիմպիադային սովորողների մասնակցության կազմակերպում
22· մաթեմատիկայից լրացուցիչ դասընթացների կազմակերպում
- Մաթեմատիկան հինգ տարեկաններում
- Մաթեմատիկա ամսագրի ծրագրի վերանայում
- Մաթեմատիկա ամսագրի օրացույցի վերանայում
- Մաթեմատիկական ելքի ստուգատեսներ կազմակերպման աշխատանքի մշակումներ
- չորրորդ դասարանի ելքի ստուգատես
իններորդ դասարան (սևագիր փուլում է) - մաթեմատիկական ամենամսյա ֆլեշմոբի կազմակերպման կարգի մշակում
- այլ մշակումներ:
Комментариев нет:
Отправить комментарий