Ձմեռային ճամբարի ժամանակ ես և իմ գործընկերները կազմակերպեցինք արտահերթ մաթեմատիկական ֆլեշմոբ, բոլոր նրանց համար, ովքեր ակտիվ մասնակցում են մաթեմատիկական ամենամսյա ֆլեշմոբերին: Մրցույթի ժամանակ ճանաչվեց 33 հաղթող, հաղթողների մրցանակն էր եռօրյա ճամբար Արատեսում: Այս անգամ ճամփորդությանը միացան վեց հաղթող սովորողներ, ովքեր իրենց հետ բերել էին իրենց ընկերներին, և այսպես՝ 22 տարատարիք սովորողների խումբը պատրաստ էր ճամփորդության: Մեր ճամփորդությունը սկսվեց սուրբ Երրորդություն եկեղեցում աղոթելով, բակում նկարվելով, հետո նոր ընկանք ճամփա:
Առաջին կանգառը Հայրավանքն էր, երեխաների մեծ մասը եղել էր այնտեղ, սովորողները տարբեր ավանդույթներ պատմեցին եկեղեցու մասին: Հաջորդ կանգառը Ցախաց քարն էր, նախապես գիտեինք, որ այդքան էլ հեշտ չի լինելու, նույնիսկ մի պահ մտածեցինք փոխել ուղղությունը և բարձրանալ Սմբատաբերդ, բայց պարզվեց, երեխաներից ոչ մեկը չէր եղել Ցախաց քար եկեղեցում և պնդեցին գնալ այնտեղ, և լավ էր, որ գնացինք, երեխաները հենց այդ դժվար ճանապարհին ընկերացան, միմիանց օգնելով դարձան միասնական խումբ՝ կիսելով ջուրը, հացը, զգացողությունը:
Հաջորդ օրը սովորողներին այլ փորձություն էր սպասվում, ռազմամարզական ճամբար, երեխաները միացան 9-րդ դասարանի ջոկատին և միասին մասնակցեցին ռազմամարզական ճամաբրին: Ի դեպ նշեմ, մենք ջոկատավարներս՝ ես, Ներսեսյան Լուսինեն մեծ հետաքրքրությամբ էինք հետևում աշխատանքին: Հրամանատարը շատ յուրովի և հաճույքով էր բացատրում դասը, ամեն քայլին խոսելով հարենսիրության, ընկերության, իրար օգնելու, իրար վրստահելու մասին: Աղջինկերը շատ ավելի ակտիվ էին, քան տղաները, շատ ավելի մարզական, ավելի պատրաստված: Ես և խումբը շատ տպավորված էինք: Այնուհետև հաջորդեց սեղանի խաղեր մրցաշարը, դոմինո, շախմատ, շաշկի և այլն:
Երեկոյան մեզ սպսում էր խորհրդավոր խարույկը և հանդիպում տիար Բլեյանի հետ: Շատ օգտակար զրույց ունեցանք, երեխաները խոսեցին ճամաբարի ուղղություններից, ամառային նախագծերից, որոնք արդեն հասցրել էին ընտրել:
Թերևս ինձ համար ամենահիշարժանը երրորդ օրն էր, քայլք Արատեսում տիար Բլեյանի հետ: Ինչքան օգտակար էր, թե՛ երեխաների. և թե՛ մեզ համար, ինչքան սիրով էր ներկայացնում տիար Բլեյանը ամեն ծառը, թուփը, քարը, գետը, առուն, ինչքան սեր կար դեպի բնությունը, այս ամենը խնամոքով պահպանելու, զարգացնելու համար, պարզապես անասելի է:
Իսկական հայրենագիտական ճամբար:
Միասնական ճաշից, քաղցր զյույցից հետո ընկանք ճամփա, մեզ հետ տանելով այս ուսումնական տարվա թերևս ամենահիշարժան երեք օրերը:
Սովորղների պատումներից առանձնացրել այս աշխատանքները:
Комментариев нет:
Отправить комментарий