Մրցույթի անցկացման օրը՝ հունիսի 7
ժամը՝ 10:00-11:00
վայրը՝ կրթահամալիրի լողափներ, բակեր:
Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, այլ դպրոցի սովորողներ
Բոլոր սովորողները ներկայանում են անհատական լիցքավորված համակարգիչներով (լիցքավորման խնդիր ունենալու դեպքում կարող են աշխատել հեռախոսով, պլանեշտով):
Կրթահամալիրի բոլոր օղակների 1-3 -րդ դասարանների մաթեմատիկական ֆլեշմոբի ակտիվ մասնակիցները կամ այլ դպրոցի մաթեմատիկայով հետաքրքրվող սովորողները հանդիպում են Արևելյան դպրոց-պարտեզի լողափում, ներքին բակում, պատասխանատու՝ Արևելյան դպրոց, Նառա Նիկողոսյան, Լիլիթ Սահակյան, Արմինե Մովսիսյան:
Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ղեկավարները ապահովեն սովորողների տեղափոխումը Արևելյան դպրոց-պարտեզ:
Կրթահամալիրի 4-5 -րդ դասարանների սովորողները կամ այլ դպրոցի մաթեմատիկայով հետաքրքրվող սովորողները հանդիպում են Արևմտյան դպրոց-պարտեզի լողափում, ներքին բակում, պատասխանատու՝ Արևմտյան դպրոց, Գոհար Բալջյան, Անի Ենգիբարյան, Գրետա Բակունց: Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ղեկավարները ապահովեն սովորողների տեղափոխումը Արևմտյան դպրոց-պարտեզ:
Կրթահամալիրի 6-8 -րդ դասարանների սովորողները կամ այլ դպրոցի մաթեմատիկայով հետաքրքրվող սովորողները հանդիպում են Միջին դպրոցի փառատոնյան պուրակում, պատասխանատու՝ Միջին դպրոց, Բուշ Լուսինե, Լիանա Հակոբյան, Լուսինե Ներսեսյան:
Կրթահամալիրի 9-11 -րդ դասարանների սովորողները, Քոլեջի ուսանողները հանդիպում են Ավագ դպրոցի բակում, պատասխանատու՝ Ավագ դպրոց, Մարթա Ասատրյան, Սյուզի Հակոբյան և ընկերներ:
Ընթացքի մասին:
Մասնակիցները 10:00-ին բացում են ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ամսագրի #84-րդ համարը,ընտրում են իրենց համապատասխան մակարդակը և լուծում: Պատասխանատուն հետևում է ժամին, ավարտը՝ 11:00ր: Պատասխանատուն ընթացքը նկարում է և մի քանի նկար է ուղարկում l.hakobyan@mskհ.am հասցեին:
Комментариев нет:
Отправить комментарий