https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

четверг, 6 января 2022 г.

Ձմեռային ճամբար- աշխատանքի կազմակերպում/2022

Դասավանդողի անհատական աշխատաժամանակ

Սովորողի համար լրացուցիչ կրթության նյութեր, հունվար ամսին աշխատելու համար:
 
ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹ, ԱՇԽԱՏԱՆՔԵՐԸ

Ճամբարին նախատեսվում է ճամփորդության հետևյալ ուղղությունները

  • Ջրվեժի արգելոց՝ Հունվարի 17
  • Մատենադարան՝ Հունվարի 21
  • Գեղասահքի դպրոց՝ Հունվարի 25
  • Այլ ճամփորդություններ
Ճամբարային ստուգատեսներ


Մաթեմատիկական մրցույթ առկա տարբերակով
 հունվարի 20, ժամը՝ 11


Ճամաբարականների ցուցակը.
Աշխատանքին կարող են հետևել հեռավար սովորողները, նաև  այլ ջոկատի մասնակիցներ:


Մասնակիցների ցուցակ՝

Արզումանյան Անի Արտակի6-1Լիանա Հակոբյան
Հակոբյան Արփի Արայի6-1Լիանա Հակոբյան
Հովհաննիսյան Սոմա Գարիկ6-1Լիանա Հակոբյան
Մովսիսյան Ռոզի Սարգիս6-1Լիանա Հակոբյան
Հովհաննիսյան Վաչե Հրաչյայի6-2Լիանա Հակոբյան
Ղազարյան Գագիկ Հովհաննես6-2Լիանա Հակոբյան
Մարտիրոսյան Մայքլ6-2Լիանա Հակոբյան
Չարչյան Աշոտ6-2Լիանա Հակոբյան
Սահակյան Էդմոն Գեորգի6-2Լիանա Հակոբյան
Փիլոյան Ալիսա Արա6-2Լիանա Հակոբյան
Ազարումյան Էմմա Միհրանի6-4Լիանա Հակոբյան
Այվազյան Զոյա Սերգեյ6-4Լիանա Հակոբյան
Բուդաղյան Մարկ Սերժիկ6-4Լիանա Հակոբյան
Գրիգորյան Աշոտ Արտյոմ6-4Լիանա Հակոբյան
Եսայան Դավիթ Արամ6-4Լիանա Հակոբյան
Հարությունյան Արեգ Արամ6-4Լիանա Հակոբյան
Մաշինյան Վահագն Արսեն6-4Լիանա Հակոբյան
Մխիթարյան Սամվել Տիգրան6-4Լիանա Հակոբյան
Մկրտչյան Դավիթ Գագիկ6-4Լիանա Հակոբյան
Մանուկյան Արտյոմ6-4Լիանա Հակոբյան
Գրիգորյան Նարե Մարտին6-5Լիանա Հակոբյան
Թադևոսյան Աննա Հրայրի6-5Լիանա Հակոբյան
Ղոչիկյան Տիգրան Աշոտ6-5Լիանա Հակոբյան
Մայիլյան Ալեքսանդր Անդրանիկ6-5Լիանա Հակոբյան
Մելոյան Մարիա Արտյոմ6-5Լիանա Հակոբյան
Մովսիսյան Եվա Լևոն6-5Լիանա Հակոբյան
Չիլինգարյան Վիլյամ Հարությունի6-5Լիանա Հակոբյան
Այվազյան Եվա Արմենի6-9Լիանա Հակոբյան
Ավագյան Մարի Գոռի6-9Լիանա Հակոբյան
Ավագյան Նատալի Հուսիկի6-9Լիանա Հակոբյան
Գյոզալյան Մարիա Վահանի6-9Լիանա Հակոբյան
Հովսեփյան Մարկ Արմանի6-9Լիանա Հակոբյան
Մենաչիքան Մարքարյան Մանե6-9Լիանա Հակոբյան
Խաչատրյան Եվա 6-1 դասարան

դասացուցակ.





Հունվարի 27.
Գրիր ճամբարի պատումը:
Օրվա խնդիրները.
Թվաբանական  ռեբուսներ 
ժողովածուից լուծել հետևյալ ռեբուսները.

համարներ՝ 
1-23  (էջ 13)
76-89 էջ 15 
102-107 (էջ՝ 17), 
191, 192, 193 (էջ՝ 23)  




Հունվարի 26.
Գրիր ճամբարի պատումը:
Օրվա խնդիրներ՝
Վերականգնիր հավասարությունը, աստանիշի փոխարեն տեղադրելով  թվաբանական գործողության նշաններ:

(12*4)*3=24
(27*8)*7=5
(40*8)*2=16
(89*11)*4=25
72*(15*5)=24

200*(31*19)=4Հունվարի 25
Մարզական այց, սահադաշտ.
Հունվարի 24.

Խնդիրներ:

Դասաժամ 1.
Խնդիրներ կշռումների վերաբերյալ:
1. Տեղեկություն գտիր լծակավոր կշեռքի մասին,նկարիր լծակավոր կշեռք:
2. Մտածիր, ինչպե՞ս կարելի է պատրաստել լծակավոր կշեռք, տնային պայմաններում փորձիր պատրաստել, տեսանկարահանիր գրոծընթացը, հղումը ուղարկիր l. hakobyan@mskh.am հասցեին:

Առաջադրանքներ:
1. Լծակավոր կշեռքի օգնությամբ ամենքիչը քանի՞ կշռումով կգտնես կեղծ մետաղադրամը / այն ավելի թեթև է, քան մնացած մետաղադրամները/:

ա/ ունենք 3 մետաղադրամ, որից մեկը կեղծ է:
բ/ 
ունենք 4 մետաղադրամ, որից մեկը կեղծ է:
գ/ 
ունենք 9 մետաղադրամ, որից մեկը կեղծ է:
դ/ 
ունենք 12 մետաղադրամ, որից մեկը կեղծ է:
ե/ 
ունենք 27 մետաղադրամ, որից մեկը կեղծ է:
զ/ 
ունենք 81 մետաղադրամ, որից մեկը կեղծ է:

2. Դժվար խնդիր:
Ունենք 101 մետաղադրամ, որից մեկը կեղծ է/ չգիտենք կամ թեթև է, կամ ծանր/
Լծակավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կգտնես կեղծ մետաղադրամը:

3.Նմանատիպ խնդիր գտիր համացանցից կամ դու հորինիր, տեղադրիր բլոգում, լուծիր, հետո առաջարկիր ընկերջոդ:

4. Շատ Կարևոր: Ի՞նչ խնդիր կառաջարկես հունվարյան ֆլեշմոբի համար: Ուղարկիր
l. hakobyan@mskh.am հասցեին:Կարող ես օգտվել այս էջից:

5. Շատ-շատ կարևոր: Լեգոներով պատրաստած ձեր աշխատանքները, ուղարկեք ինձ, որպեսզի բնագիտատեխնիկական ստուգատեսի համար հայտ լրացնենք:
Նայեք Մարկ Բուդաղյանի տեսանյութը:
Բլոգում նայեք, եթե կան այլ աշխատանքներ, բնագիտական փորձեր, դուք էլ  կարող եք լրացնել հայտը:


Դասաժամ 2. Աշխատանք Մ. Գայանեի հետ;

Դասաժամ 3. Դիջիթեքյան ստուգատես, սեմինարը՝ Քոլեջում:

Դասաժամ 4. Տեխնոլոգիա

Դասաժամ 5. Օրվա ամփոփում, հարցերք, քննարկում:


Հունվարի 20. Աշխատանքը
Ճամփորդություն-մատենադարան


Դասաժամ 1. Աղջիկները / ձեռքի աշխատանք/
Տղաներ- Մաթեմատիկական խաղ-գորտեր

Դասաժամ 2. Խառը խնդիրներ բոլորի համար
1. Քանի՞ քառակուսի կարելի է ստանալ` միացնելով այս կետերը հատվածներով:
Подпись отсутствует
2.Նշված գծերով A կետից B կետը գնալու համար քանի՞ տարբեր ճանապարհ կա, եթե նույն կետի վրայով երկու անգամ անցնել չի կարելի:
Подпись отсутствует


Подпись отсутствует
3.Տիգրանը 1-9 թվերը մեկ անգամ տեղադրելով դատարկ
 վանդակներում, կարողացավ լուծել թվաբանական
խաչբառը (գործողությունները կատարեց հերթականու
թյամբ, ինչպես նշված է խաչբառում): Ի՞նչ թվեր
 տեղադրեց վանդակներում:



Ժամը 11:00-միասանակն խնդրների լուծում

Դասաժամ 4. Ընտրություն
Դասաժամ 5. Օրվա ամփոփում, կիսատ թողած աշխատանքները լրացնել:



Հունվար 19. Աշխատանքը
Դասաժամ 1. Պար: Դասաժամ 2. Լրացնել նախորդ օրվա խնդիրների լուծումները: Դասաժամ 3. Խնդիրներ լուցկու հատիկներով: Դասաժամ 4. Սեղանի խաղեր: Դասաժամ 5. Մարզական
Հունվար 18. Աշխատանքը

Սիրելի ճամբարական, Միջին դպրոցում, հունվարի 20-ին, ժամը՝ 11:00-12:00 տեղի կունենա մաթեմատիկական մրցույթ, մասնակցության համար լրացրու  հայտը, հղումն՝  այստեղ:  Մրցույթին ներկայանալ համակարգչով:

Դասաժամ 1.
Լեգոյի օր /սովորողներն ցույց են տալիս իրենց կարողությունները, ստեղծագործում են/: 
 

Բնագիտատեխնիկական ստուգատեսի համար յուրաքանչյուր սովորող ստեղծում է իր ուսումնական խաղը, կամ խաղալիքը: Այսօր մի խումբ սովորողներ լեգոներով ցուցադրեցին իրենց ստեղծագործական աշխատանքները, շատ սիրուն էր ստացվել:Խնդրում եմ, բլոգում նոր գրություն բացեք, գրեք ինչ հետաքրքիր խաղ կամ  խաղալիք  եք պատրաստել՝ թղթից, լեգոյից կամ այլ իրերից, նկարեք, դրեք բլոգում, մի քիչ պատմեք ընթացքի մասին, հղումը ուղարկեք ինձ: Լավագույն աշխատանքները կներկայացնենք մրցույթին:

Դասաժամ 2.
Տեղեկություն Մատենադարանի մասին, ճամփորդության համար վերջնական ցուցակագրում:
Ջրվեժի մասին պատում:

Օրվա խնդիրները.

1. 50 թիվը մեծացրին 3 անգամ, ստացված թիվը մեծացրին
100-ով: Քանի՞ անգամ մեծացավ 50 թիվը երկու փոփոխությունների
արդյունքում:

2. Երկուշաբթի խանութը վաճառեց 5 արկղ հավկիթ, իսկ
երեքշաբթի` 7 արկղ: Հայտնի է, որ խանութը հավկիթի վաճառքից երեքշաբթի
օրը 7200 դրամով ավելի հասույթ ստացավ, քան երկուշաբթի
օրը: Քանի՞ դրամ հասույթ ստացավ խանութը հավկիթի երկու օրվա
վաճառքից:

3. Աղբյուրը 24 րոպեում տալիս է 1 տակառ ջուր: Քանի՞
տակառ ջուր է տալիս աղբյուրը 1 օրում:

4. Զբոսաշրջիկը, օրական 36 կմ անցնելով, 10 օրում հասավ նախատեսված վայրը: Օրական քանի՞ կմ պետք է անցնի նա, որպեսզի հետ վերադառնա 9 օրում:

5. Քանի՞ եղանակով կարելի է մանրել 500 դրամանոց թղթադրամը
10 դրամ և 50 դրամ արժողություններ ունեցող մետաղադրամներով:
 
Հունվար 17.  Աշխատանքը

ճամփորդություն Ջրվեժի արգելոց:


Հունվար 14.  Աշխատանքը

Սիրելի ճամբարական, Միջին դպրոցում, հունվարի 20-ին, ժամը՝ 11:00-12:00 տեղի կունենա մաթեմատիկական մրցույթ, մասնակցության համար լրացրու  հայտը, հղումն՝  այստեղ:  Մրցույթին ներկայանալ համակարգչով:

Դասաժամ 1. 2. Գունավոր քառակուսիներ, Սիրպինսկու նախշ:


Դասաժամ 1. 2. Գունավոր քառակուսիներ, Սիրպինսկու նախշ:


Սպիտակ քառակուսիներով ստացի՛ր այս պատկերը paint ծրագրով կամ այլ ծրագրով:

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg2aa71_0-eWL4-pcv_xaScwKoPOz3C6g_8_rEJtiFOQzIhO14qcVOAlDnf9OqgbaFuo0TAnT5Z_UnDpAYfoGhqYq5wzVPGWIJCHsrQAjg0h6uZSXCCu2uJEwRFGbmnqUii0zxYytZqH7c/s640/%25D0%2591%25D0%25B5%25D0%25B7%25D1%258B%25D0%25BC%25D1%258F%25D0%25BD%25D0%25BD%25D1%258B%25D0%25B9.png

 

 

2. Գտնելով  օրինաչափությունը՝  շարունակի'ր տողերը լրացնել քառակուսիներով  այնքան, որ վերջին տողում լինի 20-ից ոչ պակաս քառակուսի:

 

3.Վերցրո՛ւ  երկու  գույն, օրինակ`  կապույտ և կարմիր,  ներկի՛ր քառակուսիներով պատրաստած պատկերը հետևյալ կանոնով`


ա/ Յուրաքանչյուր  տողի առաջին և վերջին քառակուսիները ներկի՛ր կապույտ:

բ/Մնացած քառակուսիները ներկելու համար նայի՛ր այդ քառակուսու անմիջապես վերևում տեղադրված երկու քառակուսիների գույնին.

 1.Եթե նույնն են, ներկի՛ր կարմիր:
 2. Եթե տարբեր են, ներկի՛ր  կապույտ:
3.Ուսումնասիրիր ստացած  պատկերը:

 

4. Նախապես քառակուսիներով  կառուցած  բուրգը փորձում ենք դարձնել ԹՎԱՅԻՆ,  ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱՆՈՆՈՎ, ինչքան մեծ կառուցես բուրգը, այնքան լավ:
ա/Յուրաքանչյուր տողի առաջին և վերջին քառակուսիներում  գրի՛ր մեկ թիվը:

բ/Մնացած քառակուսիներում թվերը գրելու համար  հաշվի՛ր այդ քառակուսու անմիջապես վերևում տեղադրված երկու քառակուսիների   թվերի գումարը: գ/ Ընտրիր երկու գույն՝ կարմիր, կապույտ, բուրգի այն վանդակները, որոնց մեջ գրված է զույգ թիվ, ներկիր կարմիր, իսկ այն վանդակները, որոնց մեջ գրված է կենտ թիվ, ներկիր կապույտ: Արդյունքում կստանաս Սիրպինսկու նախշը: դ/ Թվային բուրգում մտածիր ինչ որ օրենք և գունավորիր քանդակները: Ինձ մոտ այսպես ստացվեց:


 

Դասաժամ 3. Դասը վարում է Մկրտչյան Դավիթը:

Օրվա խնդիրները:

  • Աշոտը իր մտապահած թվին ավելացրեց այդ թվի թվանշանների քանակը, արդյունքում ստացավ 2022: Գտիր Աշոտի մտապահած թիվը։

  • Լիլիթը ամանորյա ուտեստ պատրաստելու համար օգտագործեց՝ 1կգ իրիս, 100գ շոկոլադ, 100գ մարմելադ և 300գ պաղպաղակ։ Ուտեստի զանգվածի ո՞ր տոկոսն էր կազմում պաղպաղակը:

  • Ձմեռ պապիկը դասարանի 32 սովորողներից 23-ին նվիրեց տիկնիկ, իսկ իսկ 18-ին՝ մեքենա: Քանի՞ սովորող ստացավ և՛ մեքենա, և՛ տիկնիկ, եթե բոլոր սովորողներն էլ խաղալիք ստացան:

  • Ձմեռ պապիկը կարդում էր 120 էջանոց գիրք: Քանի՞ թվանշան է տպագրվել էջերը համարակալելու համար, եթե սկսվել է համարակալումը երրորդ էջից:

  • Տղան զարդարում էր տոնածառը: Նա 5 խաղալիքը կախում էր 2 րոպեում: Աշխատելով նույն արագությամբ քանի՞ րոպեում կկախի այդպիսի 100 խաղալիքը:

  • Հյուսնը իր ունեցած 9 փայտե ձողերից մի քանիսը սղոցելով բաժանեց 5 հավասար մասերի, որից հետո ձողերի քանակը դարձավ 33: Քանի՞ փայտե ձող սղոցեց հյուսնը:

  • Հնարավո՞ր է ընտրել իրար հաջորդող այնպիսի 22 ամբողջ թվեր, որոնց գումարը լինի 11։

  • Չորս երեխաներից յուրաքանչյուրը կա՛մ յոթ տարեկան, էր կա՛մ ութ: Ձմեռ պապիկի այն հարցին, թե միասին քանի տարեկան են, Անին պատասխանեց` 29, Եվան` 28, Գոռը՝ 30, Սոսը` 31: Հայտնի է, որ միայն յոթ տարեկան երեխաներն են սխալ հաշվել: Երեխաներից ո՞վ է ճիշտ պատասխանել:

    Պատասխաններն ուղարկել այս հղումով;


Հունվար 13.  Աշխատանքը

Սիրելի ճամբարական, Միջին դպրոցում, հունվարի 20-ին, ժամը՝ 11:00-12:00 տեղի կունենա մաթեմատիկական մրցույթ, մասնակցության համար լրացրու  հայտը, հղումն՝  այստեղ:  Մրցույթին ներկայանալ համակարգչով:


Դասաժամ 1. 



  1. 4. Ուսումնասիրի՛ր գունավոր թվային բուրգը, ի՞նչես  նկատում:  


  2. https://learningapps.org/ էջով աշխատանք, դասը վարում է  Տիգրան Ղոչիկյան:
    Յուրաքանչյուր սովորող պատրաստում է մաթեմատիկական խաղ այդ ծրագրով, խնդիրները վերցնելով  հետևյալ կայքից:

    Դասաժամ 2. 
    Դասընթացավար՝ Դավիթ Մկրտչյան
    Unreal Engine ծրագրի յուրացում:

    Դասաժամ 5.
    Ավարտել կիսատ թողած գործերը.
    Մյոբիուսի ժապավենի տեսանյութի պատրաստում ( ամսագրի առաջին համարում:)
    Օրվա ամփոփում:
    Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղի խնդիրների, լուծումների հրապարակում բլոգում:

    Օրվա խնդիրները:

    Խնդիր 1: Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 2x2 չափսի քառակուսի աղյուսակը այնպես ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):

    Խնդիր 2:Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 3x3 չափսի քառակուսի աղյուսակը այնպես ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն)

    Խնդիր 3: Ունենք 3x3 չափսի քառակուսի աղյուսակ և երեք գույն՝ կարմիր, կապույտ, դեղին: Այդ գույներով աղյուսակի վանդակները ներկեք այնպես, որ ոչ մի տողում և սյունում նույն գույնի վանդակներ չլինեն:

    Խնդիր 4
    : Ունենք 4x4 չափսի քառակուսի աղյուսակ և չորս գույն՝ կարմիր, կապույտ, դեղին, կանաչ: Այդ գույներով աղյուսակի վանդակները ներկեք այնպես, որ ոչ մի տողում և սյունում նույն գույնի վանդակներ չլինեն:

  3. Մասնակցիր, փորձիր լուծել սովորողների առաջադրած խնդիրները, միայն 1-8 համարները։ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd2pg2He0pSOHz2HMNqBw7KQ_JlWhpO44Cz6_mp--zStNJydA/viewform


  4. Հունվարի 12.  Աշխատանքը

    Դասաժամ 1.Պար

  5. Դասաժամ 2. Ջրվեժի արգելոց, պատում, մասնակիցների ցուցակագրում, հարցերի քննարկում:
    Դասաժամ 3. Ո՞վ է ուզում դառնալ Միլոինատեր, մրցում են վեցերորդցիները:
    Դասաժամ 4. Բնագիտություն-նախագիծ
    Դասաժամ 5.   Օրվա պատում, ամփոփում, սովորողներն ուղարկում են l,hakobyan@mskh.am հասցեին:
     
    Օրվա  խնդիրները.
    Ո՞վ է ուզում դառնալ Միլոինատեր խաղի խնդիրները, լուծումները  հրապարակել բլոգում:

  6. Հունվարի 11, Երեքշաբթի-10.01.2022

  7. Դասաժամ 1.
    Անդրադարձ Մաթեմատիկա ամսագրին:

     Դասաժամ 2. Մյոբիուսի ժապավեն, մանրամասն կարդա  ամսագրի առաջին համարում:

    Դասաժամ 5.
     Պատրաստել Մյոբիուսի ժապավեն, տեսանկարահանել, հղումն ուղարկել l.hakobyan@mskh.am հասցեին:

    Գտնել տեղեկություն, կիրառություն 
    Մյոբիուսի ժապավենի մասին:

    Օրվա խնդիրները:
    Խանութում ճաշից հետո 2 անգամ ավելի շատ տանձ վաճառվեց, քան մինչև ճաշը: Ամբողջ օրվա ընթացքում վաճառվեց 330կգ տանձ: Քանի՞ կիլոգրամ տանձ վաճառվեց մինչև ճաշը:

    Մադրիդում ժամը 5-ն է կեսօրից հետո, իսկ ՍանՖրանցիսկոյում՝ նույն օրվա առավոտյան ժամը ութն է: Երեկ Աննան Սան Ֆրանցիսկոյում գնաց քնելու երեկոյան ժամը 9-ին: Մադրիդում այդ պահին ժամը քանի՞սն էր:

    Բաբկենի այգում յուրաքանչյուր բույս ունի կա՛մ միայն 5 տերև, կա՛մ 2 տերև ու 1 ծաղիկ: Բոլոր բույսերը միասին ունեն 6 ծաղիկ և 42 տերև: Քանի՞ բույս կա Բաբկենի այգում:


    Հունվարի 10, Երկուշաբթի-10.01.2022
  8. 1. դասաժամ

    Ծանոթություն խմբին, անելիքներին
    Յուրաքանչյուր սովորող բլոգում բացում է նոր գրություն, վերնագիրը գրում ՝ Ձմեռային ճամբար 2022, հղումը տեղադրում է այստեղ:
    Արդյունավետ ճամբար, լրացրու ձևաչափը:

    Հունվարյան ստուգատեներ, ծանոթություն
  9. Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես
  10. Ձմեռային մարզական խաղեր
  11. Ձմեռային ազգագրական փառատոն
    Հանրակրթական Դիջիթեք 2022


    2. դասաժամ

    Արի խնդիր լուծենք:

    1. 24 տետրը կշռում են 120գ: Նման քանի՞ տետրն է կշռում 180գ:

    2. Հինգ մարդ մի աշխատանքը կատարեցին ութ օրում: Նույն աշխատանքը քսան մարդը քանի՞  օրում կանի, եթե բոլորը աշխատում են նույն արագությամբ:

    3. Ութ միանման թղթերն արժեն 144 դրամ: Այդպիսի միանման 39 թերթը որքա՞ն կարժենա:

    4. Վեց ձկնորսը  վեց ձուկն ուտում է վեց օրում: Քանի՞ օրում տաս ձկնորսը տասը ձուկը կուտեն:

    5. 13 վարպետը  տունը կառուցեին 130 օրում: Նույն աշխատանքը 26 վարպետը քանի՞ օրում կանեին:

    6. 26 ամանորյա նվերի համար  9620 դրամ վճարեցին: 14430 դրամով  քանի՞ այդպիսի նվեր կարելի է գնել:

    7. Երեք հավը երեք օրում երեք ձու է ածում: Վեց հավը վեց օրում քանի՞ ձու կածի:

    Օրվա գլուխկոտրուկը:
    Հողամասի քառորդ մասը վաճառված է՝ 4հա, տես նկարը, ներկված է դեղին գույնով: Մնացածը չորս եղբայրների միջև  ինչպե՞ս կարելի է հավասար, ձևով, չափով բաժանել:















 3. Դասաժամ

Բանավոր հաշվարկ,  արագ բազմապատկման հնարքներ 11-ով, 5-ով:


4. Դասաժամ -տեխնոլորգիա

5. Դասաժամ
Խաղերի ստեղծում https://learningapps.org/ էջի օգնությամբ:

6. Դասաժամ
 Ամփոփում, հարցերի քննարկում, վաղվա դասին պատրաստություն:
սովորողներն իրենց հետ վաղը բերում են մկրատ, կպչող ժապավեն (սքոչ), թուղթ:



Комментариев нет:

Отправить комментарий