https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

воскресенье, 28 марта 2021 г.

Մարտի 29 - ապրիլի 2.

   Երկրաչափության առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ:

Հանրահաշվի առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ:

Աշխատանքները նախատեսված են հեռավար և առկա սովորողների համար:

Ուրբաթ

Սիրելիներս, մասնակցում ենք մաթեմատիկական ֆլեշմոբին:


8-3Երկրաչափության առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ,դաս 12
8-4Երկրաչափության առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ,դաս 12
8-5Երկրաչափության առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ,դաս 12



Հինգշաբթի

8-2Երկրաչափության առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ,դաս 12
8-3Երկրաչափության առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ,դաս 11
8-4Երկրաչափության առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ,դաս 11
8-5Երկրաչափության առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ,դաս 11


Չորեքշաբթի

8-4 Հանրահաշվի առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ, դաս՝ 11
8-2 Երկրաչափության առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ,դաս՝11

Երեքշաբթի

8-2 Հանրահաշվի առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ, դաս՝ 11
8-3 Հանրահաշվի առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ, դաս՝ 11
8-5 Հանրահաշվի առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ, դաս՝ 11


Երկուշաբթի

8-2 Հանրահաշվի առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ, դաս՝ 10
8-3 Հանրահաշվի առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ, դաս՝ 10
8-4 Հանրահաշվի առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ, դաս՝ 10
8-5 Հանրահաշվի առաջադրանքների փաթեթն տե՛ս այստեղ, դաս՝ 10

суббота, 27 марта 2021 г.

Մաթեմատկա լաբորատորիայի աշխատանքը մարտին

 Մարտ ամսին ունեցել ենք հանդիպումներ մենթոր Գևորգ Հակոբյանի հետ:

Մարտի 1- խոսել ենք կրթահամալիրում իրականացվող մաթեմատիկական նախագծերից, և ընդհանրապես, ինչ է նշանակում իրականացնել մաթեմատիկական նախագիծ կրթահամալիրում, որպես քննարկման օրինակ վերցրել ենք «Շրջանագիծ»թեման: 

Մարտի 15-քննարկել ենք մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, Գևորգ Հակոբյանի  հետ լուծել ենք խնդիրներ  Մաթեմատիկա ամսագրից, համար 2:

Մարտի 22-  դասավանդողները ներեկայացրել են  գնահատման իրենց անհատական ստեղծած  համակարգերը, քննարկումից հետո ընդհանուր հայտարարի չենք եկել,  սովորողի աշխատանքի գործունեության համար միասնական գնահատման համակարգ չենք  մշակել:

Մարտ 29-քննարկելու ենք մարտ ամսվա ճամբարային գործունեությունը, ներկայացնելու ենք ամփոփումը:

Մաթեմատիկա ամսագրի հրապարակումներն են եղել՝

«Մաթեմատիկա» ամսագիր #36.


Քննարկել ենք մարտ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնիրները, պատասխանատուներ՝

I-մակարդակ՝ Մանուշակ Աբրահամյան և ընկերներ

II-մակարդակ՝ Գրետա Բակունց

III-մակարդակ՝ Արշակ Մարտիրոսյան

IV-մակարդակ՝ Թաթուլ Շահնազարյան

Կազմակերպել ենք «Գագարին»  նախագծի և Մաթեմատիկա ամսագրի առցանց հանդիպումը:

Ուսումնական գարնանային ճամբարի աշխատակարգն` այտեղ:

Ճամբարային գուծունեության ժամանակ  խմբի մասնակիցները գրել են հեղինակայինը մաթեմատիկա դասավանդման մեջ, կազմել ենք տեղեկանք:

Մաթեմատիկայի ընտրության խմբերի ուսումնասիրություն, տե՛ս այստեղ:

Մարտ ամսին իրականացրած աշխատանքների ամփոփումները տե'ս դասավանդողների բլոգներում:

  1. Սմբատ Պետրոսյան-մարտ
  2. Գրետա Բակունց-մարտ
  3. Արշակ Մարտիրոսյան-մարտ
  4. Հասմիկ Իսրայելյան-մարտ
  5. Մենուա Հարությունյան-մարտ
  6. Լիանա Հակոբյան-մարտ
  7. Զարինե Փանյան-մարտ
  8. Հերմինե Անտոնյան-մարտ
  9. Լուսինե Ներսեսյան-մարտ
  10. Արման Երանոսյան-մարտ
  11. Ստեփան Մարգարյան
  12. Անի Միրզոյան-մարտ
  13. Ելենա Օհանյան-մարտ
  14. Սյուզի Հակոբյան-մարտ
  15. Թաթուլ Շահնազարյան-մարտ
  16. Լյովա Սարգսյան-մարտ
  17. Արմինե Սաֆարյան-մարտ



пятница, 26 марта 2021 г.

«Գագարին» նախագիծ


Ապրիլի 12-ին Բլեյան բաց ցանցով և «Գագարին» նախագծով հանդիպմանն ընդառաջ` մարտի 25-ին կայացավ նախագծի մասնակից  դասավանդողների  և «Մաթեմատիկա» ամսագրի առցանց առաջին հանդիպումը, որի համակարգման հարցում ինձ օգնեց Լուսինե  Ներսեսյանը: 





Քննարկմանը մասնակցեցին Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր,
 Գագարին գյուղերի դպրոցների մանկավարժները՝ մաթեմատիկները և դասվարները։ 
Խոսեցինք  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային, այլընտրանքային ուսուցման, նորարարական մանկավարժական ծրագրերի և ուսուցման բաց համակարգի մասին: Մեր համագործակցության առաջին քայլը եղավ այդ համայնքի դպրոցներում մաթեմատիկական ֆլեշմոբի ներկայացման և տարածման որոշումը, որ տվեց սովորողների ակտիվ մասնակցության ակնկալիքներ:
  Ներկայացրեցինք նաև «Մաթեմատիկա» ամսագիրը, նրա բաժինները: Մասնակիցներին, իհարկե, հետաքրքրեց այս ամենը, և մեծ ուրախությամբ ընդունեցին մեր համագործակցությունը:
Մեր ճանաչողական, բարեկամական կապը կայացավ:

Մանրամասները` տեսանյութում։



среда, 24 марта 2021 г.

Մաթեմատիկայի ընտրությամբ խմբերը կրթահամալիրում-ուսումնասիրություն

  
Մաթեմատիկայի ընտրությամբ խմբերի գործունեությունը կրթահամալիրում։ 

Ուսումնասիրության համար ներառել եմ հետևյալ կետերը.
  • Այս ուսումնական տարում, որ օղակում քանի խումբ կա
  • Ուսուցչի բլոգում ծրագրի, առաջադրանք-նախագծի առկայություն
  • Սովորողների բլոգներում բաժնի առկայություն, հրապարակված առաջադրանքներ, նախագծեր

Կրտսեր դպրոցներ
1-3-րդ դասարաններ

Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ բոլոր կրտսեր դպրոցներում բանավոր մաթեմատիկա ընտրությամբ գործունեության  խմբերը կազմակերպվել են տարբեր ձևերով՝ համապատասխանեցնելով դպրոցի գրաֆիկին, այսինքն՝

մի դպրոցում խմբերը հավաքվել են  ըստ դասարանների, տարատարիք չեն  
  • առաջին դասարանցիներից կազմված մեկ խումբ
  • երկրորդ դասարանցիներից կազմված մեկ խումբ
  • երրորդ դսսարանցիներից կազմված  մեկ խումբ:

Մյուս դպրոցում՝
յուրաքանչյուր դասվար աշխատում է միայն  իր սովորողների խմբի հետ, այսինքն՝ ովքեր ընտրել են բանավոր մաթեմատիկա, յուրաքանչյոր դասարան դարձել է խումբ: Այստեղ դժվար է կողմնորոշվել, թե դպրոցում քանի գործող խմբեր  կան:

Հաջորդ դպրոցում՝
գործում է առաջին դասարանցիներից կազմված մեկ խումբ, իսկ
մյուս խումբը կազմված է և՛ երկրորդ,  և՛ երրորդ դասարանցիներից;

Ուսուցման  ձևը տարբեր դպրոցներում ևս տարբեր է.
մի դպրոցում դասվարները կազմակերպում են դասընթացը և հերթափոխում են իրար ըստ ամիսների, մյուս դպրոցում՝ ըստ շաբաթների:

Ծրագիրը հրապարակված է լաբորատորիայի բլոգում , որի հիման վրա կան  դասվարները, ովքեր կազմել են իրենց անհատական ծրագրերը՝


Հիմնական ուղղությունները՝ բանավոր հաշվարկ, մաթեմատիկական խաղերի կազմակերպում դասարանում, բակում, փազլներ, խնդիրներ լուցկու փայտիկներով, մաթեմատիկական ֆլեշմոբերի խնդիրների քննարկումներ, համակարգչային խաղեր:
 


Կրտսեր դպրոցներ, 4-5-րդ դասարաններ
Արևելյան դպրոց


4-5-րդ դասարան -մեկ խումբ
Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեություն
Դասընթացը վարում է  Լիանա Հակոբյանը
Խմբում սովորողների թիվը՝ 20
Խմբում հեռավար սովորողների թիվը՝ 3:

Աշխատանքները բլոգում հրապարակված են  դասացուցկով սահմնված ըստ օրերի, բլոգում առկա են տեսանյութեր, սովորողների կատարած աշխատանքներ, օգտակար ռեսուրսներ և այլն:
Սովորողները առաջադրել են  խնդիրներ մաթեմատիկական ֆլեշմոբի համար;

Արզումանյան Անի, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան, մաթեմատիկայի ընտրությամբ խումբ

Հովհաննիսյան Ալեքս, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան, մաթեմատիկայի ընտրությամբ խումբ

Խաչատրյան Տիգրան, 4-րդ դասարան, Արևելյան դպրոց

Խաչատրյան Եվա, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան


Արևմտյան դպրոց

Դպրոցում գործում է մեկ խումբ:

Դասընթացն վարում է՝ Գրետա Բակունցը:

Աշխատանքները, նախագծերը  տեղադրված են բլոգում:

Սովորողների բլոգում աշխատանքն արտացոլված է:

Սովորղներն պատրաստել են մի շարք խաչբառեր, փազլներ, տարբեր մաթեմատիկական խաղեր, համագործակցում են Մաթեմատիկա ամսագրին:

Ալեք Ֆրանգյանի խաչբառի հղումը՝ այստեղ:

Ալեքսանդր Երանոսյանի փազլի հղումը՝ այստեղ:


Հյուսիսային դպրոց

Գործում  է մեկ խումբ:

Դասընթացն վարում է Անի Միրզոյանը:

Աշխատանքները, նախագծերը տեղադրված են հետևյալ բաժնում:

Հիմնական ուղղությունը՝ բանավոր հաշվարկ, գործնական աշխատանքներ, համագործակցային աշխատանքներ բնագետների խմբի հետ, խնդիրներ Կենգուրու մաթեմատիկական մրցույթից, մաթեմատիկական օլիմպիադայի խնդիրների քննարկում, առաջադրանքներ ընտրովի պատասխաններով և այլն:

Աշխատանքները սովորողների էջում հրապարակիված է;

Հարությունյան Արեգ
Արամ Հակոբյան
Տագեսյան Նատալի


Հարավային դպրոց

Դպրոցում գործում է մեկ խումբ;

Դասընթացն վարում է Լյովա Սարգսյանը:

Սովորողների թիվը՝ 18:

Աշխատանքները հրապարակված են այստեղ:

Էջում հրապարակված են անթիվ, անհամար խնդիրներ, կարծում եմ, լավ կլիներ, որ խնդիրները  տեսակավորվեր, վերածվեր նախագծերի; 

Սովորողներն ունեն մաթեմատիկայի ընտրության բաժնի էջը, աշխատանքն երևում է:

Հայկ Փիլիպոսյան-5-րդ դասարան:


Միջին դպրոց

Այժմ դասընթացը վարում է միայն Մենուա Հարությունյանը:

Առաջին ուսումնական շրջանում ընտրությամբ խումբ ունեցել է նաև Սյուզի Հակոբյանը,  սովորողների խումբը ի սկզբանե փոքր է եղել, ինչի պատճառով երրորդ ուսումնական շրջանում փակվեց:

Մենուա Հարությունյանի աշխատանքները, իրականացրած  նախագծերը տեղադրված են այս էջում:

Խմբում սովորողների թիվը՝ 18:

Խմբում կան սովորողներ, ում մոտ  մաթեմատիկայի ընտրության աշխատանքները չկարողացա գտնել, պատճառը խմբից խումբ տեղափոխվելն է:

Դավիթ Ապիտոնյանը վերջին հրապարակումը կատարել է մարտի իննին:

Նալբանդյան Ալբերտ, վերջին հրապարակումը եղել է մարտի իննին:

Մենուա Հարությանը հիմնականում  քննարկել է  մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքները, լուծել են խնդիրներ մաթեմատիկական օլիմպիադայի խնդիրներից 7-րդ, 8-րդ դասարանների խնդիրները, փետրվար, մարտ ամսվա համար առաջարկել են խնդիրներ  ֆլեշմոբի համար: Կարծում եմ ծրագիրը կարիք ունի լրացման:



Ավագ դպրոց

Դասընթացի անվանումը՝ Մաթեմատիկա 10-12-րդ դասարան, շաբաթական 6 ժամ
Դասավանդողներ.

Հերմինե Անտոնյան
Ստեփան Մարգարյան
Արման Երանոսյան


Հերմինե Անտոնյան
Դասընթացը  տեղադրված է teams հարթակում, որտեղ և աշխատում է խումբը:
Սովորողների  աշխատանքները ևս հրապարակված են teams հարթակում, որը հանդիսանում է փակ հարթակ այլ այցելուների համար:
Ունի մեկ խումբ:
10-րդ դասարան, 20 սովորող


Ստեփան Մարգարյանը բլոգ չունի:

Գործում է երեք խումբ
1-ին խմբում՝ 19 սովորող ( 10-րդ դասարան ) 
 2-րդ խմբում՝ 21 ( 11-րդ դասարան )
 3-րդ խմբում՝ 16 (12-րդ դասարան )

Արման Երանոսյան
Ծրագիրն՝ այստեղ;
1-ին խմբում՝ 8 սովորող (11-րդ դասարան)
 2-րդ խմբում՝ 11 սովորող (11-րդ դասարան)
 Բլոգում ունի բաժին՝ 
11-րդ դասարանի մաթեմատիկայի ընտրությամբ դասընթաց վերնագրով բաժին կա, որտեղ հրապարակված է աշխատանքի բովանդակությունը և ծրագիրը, կատարված նախագծերը, աշխատանքները այդ բաժնում չգտա: Սովորողների ցուցակը ևս տեղադրված չէ:
Սովորողների կատարած աշխատանքները բլոգում չգտա, պատահականության սկզբունքով ընտրել եմ այս սովորողների բլոգները՝

Իննա Բանդուրյան
Հայկ Աթաբեկյան
Արզումանյան Տիգրան

  • Ինչ առաջարկներ ունեմ հաջորդ ուսումնական տարուն ուղղված.
 Կարծում եմ, սովորողներին պետք է տալ ժամանակ և հնարավորություն,  որպեսզի կարողանան իրենց  ընտրությամբ գործունեության խումբ ընտրելու հարցում  ճիշտ որոշում կայացնեն: Այսինքն՝ սովորողը պետք է հստակ պատկերացնի այդ խմբի գործունեությունը: Կրթահամալիրի սովորողն ամառային  արձակուդի վերջին շաբաթում ընտրում է իր խումբը, առանց հասկանալու, իսկ հետո  չորս ամիս սպասում է, որ իր խումբը փոխի:  Կարծում եմ,  սա շատ կարևոր  հարց է, որ մենք անտեսում ենք: Կարգում  նշված է,  թե երբ և ինչպես սովորողը կարող է  խումբը փոխել,  բայց ընտրելու  հարցում ոչինչ նշված չէ: Սովորողի նախասիրությունն անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար:
Մեկ ամիս թողնել սովորողին ազատ, որ իր ընտրության հարցում ճիշտ  որոշում կայացնի:
Ենթակայքում լինի ոչ միայն դասավանդողի ծրագիրը, այլ նաև աշխատանքային էջը:
Կրտսեր դպրոցում լինի միասնական համաձայնեցրած ծրագիր, միասնական կազմակերպման ձև, ենթակայքում երևա աշխատանքային գրաֆիկը, աշխատանքը:
Ծրագիրը իրականացնել նախագծերի հիման վրա:
Դասավանդողների էջերում ցանկալի է երևան  աշխատանքների ամփոփումները:


Մաթեմատիկայի Լրացուցիչ գործունեություն:

Կրտսեր դպրոցներում խմբեր չկան:
Ավագ դպրոցի, Միջին դպրոցի ենթակայքից տեղեկություն չեմ գտել: 

 



Մարտի 22-26

 Այս շաբաթվա աշխատանքները:

Աշխատանքը նախատեսված է 8-2, 8-3, 8-4, 8-5 դասարանների սովորողների համար:


Սիրելի սովորողներ, մաթեմատիկա ամսագրի հերթական համարում, հրապարակված են փետրվար ամսվա մաթեմատիկական  ֆլեշմոբին առաջադրված խնդիրների պատասխանները և լուծումները:

Խնդրում եմ, նայեք, գրեք ձեր հարցերը:

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Երրորդ մակարդակ

Չորրորդ մակարդակ

Սովորողների առաջադրած խնդիրներ


Անդրադարձ Մաթեմատիկա ամսագրին:

Սիրելիներս, Մաթեմատիկա ամսագրի հետևյալ համարում հրապարակված են սովորողների կազմած տոնական խնդիրները:
Ձեր ցանկությամբ ընտրեք հինգ խնդիրը, փորձեք լուծել, լուծումները  գեղեցիկ, մանրամասն ներկայացրեք ձեր բլոգում, հղումն ուղարկեք ինձ: Լավագույն աշխատանքները կտեղադրեմ ամսագրի հաջորդ հմարում:
Ժամկետը՝ մինչև այս շաբաթվա վերջ:
Հարցերի դեպքում, գրեք:

Մարտ-ամփոփում/2021թ.

 Մարտ ամսվա աշխատաքները

Առաջադրանքների փաթեթի կազմում.

·         Երկրաչափության առաջադրանքների փաթեթը տե՛ս այստեղ:

·         Հանրահաշվի առաջադրանքների փաթեթը  տե՛ս այստեղ:

·          

Աշխատանքները նախատեսված են ինչպես  հեռավար, այնպես էլ առկա սովորողների համար:

Մարտ ամսվա աշխատանքն ըստ շաբաթների.

·         Մարտի 1-5

·         Մարտի 9-12

·         Մարտի 15-19

·         Մարտի 22-26

Ձոն ստուգատեսին ուղղված աշխատանքներ:

 

«Մաթեմատիկա» ամսագրի հրապարակումները

 

·         «Մաթեմատիկա» ամսագիր #34. Տոնական համար

·         «Մաթեմատիկա» ամսագիր #35.

·         «Մաթեմատիկա» ամսագիր #36.

·         «Մաթեմատիկա» ամսագիր #37. վերլուծությունը մինչև շաբաթվա վերջ

 

Գարնանային ճամբարի կազմակերպում մաթեմատիկա դասավանդողների համար

 

Հեղինակայինը մաթեմատիկա դասավանդման մեջ.

 Տեղականքի պատրաստում

 

Ֆլեշմոբյան ստուգումներ.

 

·         Առաջադրում են սովորողները-14 աշխատանք

·         Երրորդ մակարդակ -12 աշխատանք

·         Երկրորդ մակարդակ-4 աշխատանք

·         Առաջին մակարդակ-10 աշխատանք

·         Ընդհանուր-40աշխատանք

 

Հեռավար ուսուցում ընտրած սովորողների գործունեությունը տե՛ս այստեղ:

Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեությունը տե՛ս այստեղ: