суббота, 15 апреля 2017 г.

«Մաթեմատիկական խաղ- մրցույթ» նախագիծը շարունակվում է...

Մաթեմատիկական ֆլեշմոբի մեկնարկից հետո սկսվեց «Մաթեմատիկական խաղ- մրցույթ» նախագիծը, որին   մասնակցում  են մաթեմատիկական ֆլեշմոբի ժամանակ   առավել բարձր միավոր հավաքած սովորողները:
Նախագծի  առաջին փուլը   կայացավ Արևելյան դպրոցում, որտեղ  մրցում էին կրթահամալիրի 4-5 րդ դասարանցիները` լուծելով նախապես ընտրված 10  ոչ ստանդարտ լուծում ունեցող խնդիրներ: Այնուհետև, սովորողների խնդրանքով,  փոխեցինք նախագծի կանոնները և    բոլոր մաթեմատիկական  մրցույթներն   անցկացնում ենք  բանավոր, յուրաքանչյուր անգամ ընտրելով կրթահամալիրի որևէ դպրոց - պարտեզ:
Կրթահամալիրում աշխատող   մաթեմատիկայի դասավանդող` Գևորգյան Գևորգի նախաձեռնությամբ,   առաջարկ եղավ  թիվ  174 հիմական դպրոցում անցկացնել հերթական «Մաթեմատիկական խաղ- մրցույթ»-ը:  Կրթահամալիրից մասնակցեց լավագույն 11 հինգերորդ դասարնցի:  Մրցույթի բոլոր փուլերում մեր սովորողները  ցուցաբերեցին բարձր ցուցանիշ, հաշվում և տրամաբանում էին միասնական:
Ընկերանալով համար 174 դպրոցի սովորողների` իրենց մրցակիցների հետ, նրանք պատմեցին կրթահամալիրում  անցկացվող ֆլեշմոբերի մասին:
Ջերմ-ջերմ բարևներ բերեցին այժմ այնտեղ աշխատող` Խաչատրյան Արմինեից:
Համատեղ  «Մաթեմատիկական խաղ- մրցույթ» նախագիծը շարունակվում է, ակնկալում ենք  հանդիպումներ նաև այլ դպրոցի սովորողների հետ:

Նկարները` Գևորգ Գրիգորյանի




0 коммент.:

Отправить комментарий