среда, 11 декабря 2013 г.

Շտկողական աշխատանք 10-12-րդ դասարանի սովորողների համար



1.Բոլոր սովորողները  ունենան իրենց անհատական բլոգները:
2.Բլոգում  բացել ենթաբաժին՝ մաթեմատիկա և ինֆորմատիկա վերնագրով :
3.Տեղադրել բլոգում շտկողական աշխատանքի պատասխանները:

4.Որո՞նք են կոչվում բնական, իրական  թվեր: Բերել  օրինակ
5.Ինչպե՞ս եմ կարդում քառանիշ, հնգանիշ,  վեցանիշ թիվը: Բերել  օրինակ
6.Ինչպե՞ս եմ որոշում բնական թիվը զույգ է, կենտ, բաժանվում է երեքի, հինգի, իննի, տասի: Բերել  օրինակ
7.Ինչպես եմ  գտնում թվի բաժանարարը, թվի բազմապատիկը: Բերել  օրինակ
8.Ինչպե՞ս եմ գտնում երկու թվերի ամենամեծ  ընդհանուր բաժանարարը: Բերել  օրինակ
9.Ինչպե՞ս եմ գտնում երկու թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը: Բերել  օրինակ
10.Ինչպե՞ս եմ  տարբերում կանոնավոր կոտորակը անկանոն կոտորակից: Բերել  օրինակ
11.Ինչպե՞ս եմ գտնում երկու կոտորակների ընդհանուր հայտարարը: Բերել  օրինակ
12.Ինչպե՞ս եմ գումարում  և հանում երկու կոտորակներ, երբ հայտարարները նույնն են: Բերել  օրինակ
13.Ինչպե՞ս եմ գումարում  և հանում երկու կոտորակներ, երբ հայտարարները տարբեր են: Բերել  օրինակ
14.Ինչպե՞ս եմ  բազմապատկում և բաժանում երկու կոտորակներ կոտորակներ:Բերել  օրինակ
15.Ինչպե՞ս եմ գումարում  և հանում երկու խառը թվեր, երբ հայտարարները նույնն են: Բերել  օրինակ
16.Ինչպե՞ս եմ գումարում  և հանում երկու խառը թվեր, երբ հայտարարները տարբեր են: Բերել  օրինակ
 17.Ինչպե՞ս եմ բազմապատկում և բաժանում երկու խառը թվեր: Բերել  օրինակ
18.Ինչպե՞ս եմ տարբերում բացասական թիվը դրական թվից: Բերել  օրինակ
19.Ինչպե՞ս եմ գումարում  և հանում  երկու բացասական և դրական  թվեր : Բերել  օրինակ
20.,Ինչպե՞ս եմ բազմապատկում և բաժանում երկու բացասական թվեր: Բերել  օրինակ         







0 коммент.:

Отправить комментарий