четверг, 25 июня 2015 г.

Մաթեմատիկա-լող-շախմատ ստուգատես

Հունիսի 26,  ժամը ՝ 11-ին
Հանելուկներ-հաշվելուկներ  5-10 տարեկան երեխաների համար


Գետնին կպած սող է տալիս,
Ասեղների վրա սունկ է ման տալիս։
ոզնի
Փափուկ մորթի ու երկար ականջ ունի,
Արագ թռչկոտում, գազար է ուտում։
նապաստակ
Ծառից ծառ է նա թռչում,
Ընկուզեղեն հավաքում,
Գետնից սնկեր է գտնում
Ձմեռվա պաշար պատրաստում։
սկյուռիկ


Ամռանը գիշեր-ցերեկ երգեր է երգում
Ապրում է ճահճի մեջ ու ճանճ է ուտում։
գորտ
Տիրոջը հավատարիմ ընկեր,
Տունն է հսկում ցերեկ ու գիշեր։
շուն
Ոսկե մորթով, փափուկ պոչով
Ապրում է անտառում,
Բայց հավ է ուտում։
աղվես
Փոքրիկ պստիկ երկար պոչով,
Սուր ատամով, մոխրագույն մաշկով։
մուկ


Այն որ գազանն է քնքուշ ու փափուկ,
Սիրում է խաղալ ինչպես խաղալիք։
փիսիկ
Այդ ծուռթաթն ապրում է խոր անտառում,
Տանձ է շատ սիրում ու մեղր։
Պատասխան
Առավոտ շուտ իր երգն է երգում,
Իր ծուղրուղուով մարդկանց արթնացնում։
աքաղաղ

Ե՞րբ է մարդը գտնվում սենյակում առանց գլուխ:
Կարո՞ղ է ջայլամն իրեն թռչուն անվանել։
Լոգարանն ամբողջությամբ լցված է ջրով։ Ունեք գավաթ և գդալ։ Ի՞նչպես արագ հեռացնել ջուրը լոգարանի միջից։
Որտե՞ղ է ջուրը սյան տեսք ընդունում։
Ո՞ր փիղը կնճիթ չունի։
Երեք խոզուկները քայլում են։ Նրանցից մեկը երկուսի առջևում է, մյուսը՝ երկուսի մեջտեղում, երրորդը՝ բոլորի հետևում։ Ինչպե՞ս էին քայլում խոզուկները։

Մեր զատիկը փոշոտվել է,
Երկու պուտիկ թաքնվել է,
Մեկն է միայն երևում,
Ձախ թևի վերևում:
Քանի պուտիկ նա ունի,
Պատասխանն ով գիտի:

Ծառին տասը ճնճղուկ,
Անվերջ ծիվ-ծիվ ճղճղուկ,
մեկ էլ ամպերը բում-բում,
Երեքն օդ են թռչում,
Բայց դեռ ծիվ-ծիվ ճղճղուկ,
Մնաց քանի ճղճղուկ:



0 коммент.:

Отправка комментария