«Սովորող-Սովորեցնող» նախագծով համագործակցում են 5-րդ և 8-րդ դասարանցիները
Այսօր Արևելյան դպրոցի 5-2 դասարանի սովորողներն իրենց մաթեմատիկայի դասն անցկացրին Միջին դպրոցում` համագործակցելով 8-րդ դասարանցիների հետ:Ընկեր Հերմինեն և իր օգնական սովորողները մեզ ներկայացրին մաթեմատիկական MATH_O_MIR ծրագիրը: Միասին ծանոթացանք ծրագրի գործիքներին, ծրագիրը համակարգչում ներբեռնելուց հետո, տեղում մի քանի խնդիր լուծեցինք, քննարկեցինք ծրագրի առավելություններն ու թերությունները: Հինգերորդ դասարանցիները համակարգչով դժվարանում են մուտքագրել կոտորակներ կամ բլոգում տեղադրել նկարներ /դժվարանում են, քանի որ ժամանակատար է/ այս ծրագիրը օգնում է ավելի հեշտությամբ և արագ աշխատել թվերի աշխարհում` MATH_O_MIR ծրագրում:
0 коммент.:
Отправить комментарий