Անհատական աշխատաժամանակ
Դասավանդողի անհատական աշխատաժամանակ
6- րդ դասարան
Նախագիծ 1. Ամբողջ թվեր
Նախագիծ 2. Կոորդինատային հարթություն
Նախագիծ 3. Մեկ անհայտով անհավասարումներ
Նախագիծ 4. Դիագրամներ
Նախագիծ 5. Ռացիոնալ թվեր
8- րդ դասարան
Նախագիծ 1. Կրճատ բազմապատկման կանոնները
Նախագիծ 2. Ամբողջ ցուցիչով աստիճանի գաղափարը
Նախագիծ 3. Քառանկյուններ
Ուսումնական ծրագիր
Մաթեմատիկայի ուսուցման նպատակն է սովորողի մոտ ձևավորել և զարգացնել`
- տրամաբանական, հետազոտական և վերլուծական մտածողություն,
- ուշադրություն, հիշողություն և աշխատասիրություն
- թվաբանական գիտելիքներ, հաշվման մեթոդներ և դրանք գործնականում, հարակից առարկաներում կիառելու հմտություններ,
- ինքնուրույն հիմնավորված որոշումներ կայացնելու, ինչպես նաև խմբում աշխատելու կարողություններ:
Ուսումնական միջավայր.
- ուսումնական կաբինետ՝ համակարգիչ, ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ
- համացանցում ուսուցման միջավայրը՝ մաթեմատիկական կայքեր, ուսուցչի և սովորողների բլոգներ, էլեկտրոնային օրագրեր, կրթահամալիրի և գրադարանի կայքերը
- ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային օրագիր, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, կայք, էլեկտրոնային թղթապանակ, համակարգչային ծրագրերի փաթեթներ
- սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային գրքեր և անհրաժեշտ նյութեր, անձնական բլոգ, կայք, էլեկտրոնային թղթապանակ
- ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերի թվային տարբերակներ, էլեկտրոնային մաթեմատիկական ձեռնարկներ, շտեմարաններ, խնդրագրքեր, արտասահմանյան օնլայն դասագրքեր, կայքեր և ուսումնական բլոգներ
- ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերի թվային տարբերակներ, էլեկտրոնային մաթեմատիկական ձեռնարկներ, շտեմարաններ, խնդրագրքեր, արտասահմանյան օնլայն դասագրքեր: Ինտերնետային կայքեր և ուսումնական բլոգներ
Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.
- Ուսումնական պարապմունքների, դասերի կազմակերպման մեթոդական նկարագրություն.
Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրյան օրացույցի, համաձայն որի դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Յուրաքանչյուր դասարանում սովորողների քանակը 22-25 է, այդ թվում` հատուկ կրթությամբ սովորողներ: Ոսուցումը իրականացվում է նախագծային մեթոդով: Առարկայի ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում: Սովորողները յուրաքանչյուր թեմայի սկզբում ստանում են նախագծի փաթեթը, տանը և առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները և թեմայի ավարտին ներկայացնում նախագծի արդյունքները: Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում, կայքում, սովորողների օրագիր-թղթապանակում: - Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը: Սովորողի ինքնակրթության կազմակերպման մեթոդական նկարագրություն.
Սովորողները նախագծերի իրականացման ժամանակ համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում և մշակում են անհրաժեշտ ինֆորմացիան, կատարում վերլուծություն: Բացի այդ, նախագծերի արդյունքների ներկայացման համար սովորողները կրկին ինքնուրույն են ընտրում ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագիրը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում ծրագրի ուսուցանում մյուսների համար:
Հնարավոր ստեղծական-հետազոտական աշխատանքների թեմաներ`
- բարդ առաջադրանքների յուրօրինակ լուծումներ,
- համակարգչային ծրագրերի, ծրագրավորման պարզագույն լեզուների միջոցով խնդիրների մոդելավորում, գործնական կիրառում,
- մաթեմատիկական օրինաչափությունների հայտնաբերում, դրանց հիման վրա խնդիրների հորինում
- օտարալեզու մաթեմատիկական ուսումնական նյութերի, հոդվածների թարգմանություն, պարզաբանում
- մաթեմատիկական կայքի կամ բլոգի ստեղծում
Գնահատումը
Սովորողի ուսումնական աշխատանքի կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչների որոշված գնահատման կարգի` 10 միավորանոց համակարգով: Ստուգումը և գնահատումն պետք են ուսուցչին, սովորողին և նրա ծնողին սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Ցանկացած աշխատանքը պիտի գնահատվի, և գնահատականը պիտի լինի փաստարկված և հասկանալի, որպեսզի սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարողանա փոխել գնահատականը։ Գնահատվում են դասարանային և խմբակային, ստեղծական-հետազոտական, նախագծերի իրականացման աշխատանքների համար, ունենում ամփոփիչ կիսամյակային գնահատական: Առանձին թեմաներն ամփոփվում են ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։ Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրա բլոգում, էլ. փոստի շտեմարանում` ուսումնական թղթապանակում, որտեղ նա իր ուսումնական աշխատանքի արդյունքները հավաքում է` առանձնացնելով դրանք ըստ տեսակի: Աշխատանքը գնահատելիս չեն հաշվվում այն սխալները, որոնք վերաբերում են չուսումնասիրված թեմայի կամ չյուրացված նյութի։ Անբավարար արդյունքով աշխատանքը ենթակա է լրացման: Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը դասարանում և տանը` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով: Բացակայած սովորողը դասարանական առաջադրանքը կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին: Տնային հանձնարարությունները կարող են լինել նաև էլեկտրոնային տարբերակով: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը:
Գնահատման սանդղակ
- Դասին ակտիվությունը` 4 միավոր
- Տնայինը աշխատանքը` 3 միավոր
- Լրացուցիչ աշխատանքներ` 3 միավոր** Նախագծային աշխատանք**Թարգմանություներ**Հետազոտական, վերլուծական աշխ․
Բովանդակություն6-րդ դասարան
- Բնական թվեր: Հատկություններ: Գործողություններ
- Թվային արտահայտություններ: Մնացորդով բաժանում
- Բաժանելիության հայտանիշները
- Պարզ և բաղադրյալ թվեր: Ամենամեծ ընդհանուր բաժանարար
- Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
- Տեքստային խնդիրներ
- Սովորական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
- Կանոնավոր և անկանոն կոտորակներ: Համեմատումը
- Տառային արտահայտություններ
- Տոկոսներ
- Մասշտաբ
- Համեմատություններ, նրանց հիմնական հատկությունը
- Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ
- Խնդիրների լուծում համեմատականության վերաբերյալ
- Համաչափություն
- Ամբողջ թվեր
- Բացասական և դրական թվեր։ Կոորդինատային ուղիղ
- Ամբողջ թվի հակադիր թիվը
- Ամբողջ թվի մոդուլը
- Ամբողջ թվերի համեմատումը
- Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարումը
- Տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարումը
- Ամբողջ թվերի հանումը
- Ամբողջ թվերի բազմապատկումը
- Ամբողջ թվերի բաժանումը
- Ամբողջ թվերի գումարման օրենքները
- Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները
- Կոորդինատային հարթություն
- Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա
- Տասնորդական կոտորակներ
- Տասնորդական կոտորակի դիրքային գրառումը
- Տասնորդական կոտորակի ներկայացումը սովորական կոտորակի միջոցով
- Տասնորդական կոտորակների համեմատումը
- Տասնորդական կոտորակների պատկերումը կոորդինատային ուղղի վրա
- Տասնորդական կոտորակների գումարումն ու հանումը
- Տասնորդական կոտորակների բազմապատկումը
- Տասնորդական կոտորակի բաժանումը ամբողջ թվի
- Տասնորդական կոտորակների բաժանումը
- Տասնորդական կոտորակների կլորացումը
- Տեքստային խնդիրներ
- Դիագրամներ։ Գրաֆիկներ։ Պատահույթ
- Պատահույթի հավանականությունը
- Ռացիոնալ թվեր։ Ռացիոնալ թվերի գաղափարը
- Ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա
- Ռացիոնալ թվի մոդուլը
- Ռացիոնալ թվի հակադիր թիվը
- Ռացիոնալ թվերի համեմատումը
- Ռացիոնալ թվերի գումարումը
- Ռացիոնալ թվերի հանումը
- Ռացիոնալ թվերի բազմապատկումը
- Ռացիոնալ թվերի բաժանումը
- Ռացիոնալ թվերով գործողությունների օրենքները
- Ռացիոնալ թվի հակադարձ թիվը
- Ռացիոնալ թվերի պատկերումը կոորդինատային հարթության վրա
- Ուղղանկյան մակերեսը
- Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը
- Ուղղանկյունանիստի ծավալը
- Մեծությունների չափումը տրված ճշտությամբ
- Տառային արտահայտություններ, բանաձևեր
- Մեկ անհայտով հավասարումներ
- Մեկ փոփոխականով պարզագույն անհավասարումներ
- Տեքստային խնդիրներ
- Ճշմարիտ և կեղծ ասույթներ
8-րդ դասարան։ Հանրահաշիվ
- Բնական ցուցիչով աստիճան
- Միանդամներ: Միանդամների բազմապատկումը և աստիճան բարձրացումը
- Բազմանդամներ: Հիմնական գաղափարները
- Նման անդամների միացում
- Կրճատ բազմապատկման բանաձևեր։ Դրանց կիրառումը։ Նույնություններ
- Բազմանդամի վերլուծումը արտադրիչների։ Ընդհանուր արտադրիչի դուրս բերումը փակագծերից։ Խմբավորման եղանակ
- Մեկ անհայտով գծային հավասարումնեչ
- Գծային հավասարումների համակարգեր։ Երկու անհայտներով առաջին աստիճանի հավասարումներ։
- Երկու անհայտով գծային համակարգեր։ Տեղադրման եղանակ
- Գումարման եղանակ
- Խնդիրների լուծումը համակարգերի օգնությամբ
- Ամբողջ ցուցիչով աստիճան
- Հանրահաշվական կոտորակներ։ Հատկությունները
- Հավասար հայտարարներով հանրահաշվական կոտորակների գումարումն ու հանումը
- Հանրահաշվական կոտորակների ընդհանուր հայտարարի բերելը
- Հանրահաշվական կոտորակների բաժանումը, բազմապատկումը և աստիճան բարձրացնելը
- Ռացիոնալ արտահայտությունների ձևափոխումը
- Ռացիոնալ թվեր
- Իրական թվեր
- Իրական թվերի համեմատումը։ Թվի մոդուլը
- Թվաբանական գործողություններ և մոտավոր հաշվում
- Միջակայքեր թվային ուղղի վրա
- Թվային անհավասարություններ։ Հատկությունները
- Գծային անհավասարումներ
- Անհավասարումների համակարգ և համախումբ
- Մոդուլ պարունակող անհավասարումներ
- Քառակուսի արմատի գաղափարը։ Հատկությունները
- Արմատով արտահայտությունների ձևափոխում
- Իռացիոնալ հավասարումներ և անհավասարումներ
- Քառակուսային եռանդամ
- Քառակուսային եռանդամի մեծագույն և փոքրագույն արժեքները
- Քառակուսային հավասարում
- Թերի քառակուսային հավասարումներ
- Քառակուսային հավասարման արմատների բանաձևը
- Քառակուսային հավասարման արմատների ևս մեկ բանաձև
- Քառակուսային եռանդամի վերլուծումը գծային արտադրիչների
- Վիետի թեորեմը
- Տեքստային խնդիրներ
- y=k/x ֆունկցիան և նրա գրաֆիկը
- y=|x| ֆունկցիան և նրա գրաֆիկը
- Քառակուսի արմատի ֆունկցիան և նրա գրաֆիկը
- y=x² ֆունկցիան և նրա գրաֆիկը
8-րդ դասարան։ Երկրաչափություն
- Բազմանկյուններ
- Զուգահեռագիծ
- Թալեսի թեորեմը
- Սեղան
- Ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի
- Առանցքային և կենտրոնական համաչափություն
- Պատկերացում բազմանիստների մասին
- Շրջանագծի շոշափող
- Կենտրոնային և ներգծյալ անկյուններ
- Եռանկյան նշանավոր կետերը
- Ներգծյալ և արտագծյալ շրջանագիծ
- Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը
- Էլիպս
- Կանոնավոր բազմանկյուններ
- Պտտման մարմիններ
- Բազմանկյան մակերեսը
- Զուգահեռագծի, եռանկյան և սեղանի մակերեսները
- Բազմանիստների մակերևույթների մակերեսները
- Պյութագորասի թեորեմը
- Առնչություններ ուղղանկյուն եռանկյան կողմերի և անկյունների միջև
- Հիմնական եռանկյունաչափական առնչությունները
0 коммент.:
Отправить комментарий