воскресенье, 16 июня 2019 г.

Գնահատումը Միջին դպրոցում


Գնահատման նպատակները
Գնահատման հիմնական նպատակն է սովորողների  գիտելիքի մակարդակի, կարողությունների և հմտությունների ստուգումը, սովորողի աճը ուսումնական գործընթացում: 

Միջին դպրոցի սովորողի գնահատումը մաթեմատիկա /հանրահաշիվ, երկրաչափություն/ առարկայից  գնահատվում է  1-10 միավորով:
Այս կիսամյակ՝ յուրաքանչյուր ամիս,  Միջին դպրոցի սովորողը գնահատվել է էլ. մատյանում՝ ամփոփելով ամսվա իր աշխատանքը:
Ամսական գնահատականը  դրվել է հետևյալ կետերի հիման վրա՝
  •  սովորողի բլոգում կատարած աշխատանքի,
  •  նախագծի   իրականացման
  • բանավոր հաշվարկի
  • թեմայից դասավանդողին, սովորողներին  հարցերի տրման
  • ինքնաստուգման
  • ֆլեշմոբի խնդիրների լուծման
  • տնային առաջադրանքների կատարման
  • լրացուցիչ առաջադրանքների կատարման

    <<10>>  առավելագույն միավոր ստանում է այն  սովորողը, ով այս կետերի հետ մեկտեղ մասնակցում է  մաթեմատիկական  օլիմպիադաներին, մրցույթներին:

Ամիսը մեկ անգամ  սովորողները գրում են թեստ, այսինքն՝ ինքնաստուգում, ընդ որում  նույն դասարանի սովորողները գրում են տարբեր թեստեր՝ իրենց գիտելիքին համապատասխան: Սովորողները մի դասարանում կարող են ստանալ նույն <<9>> գնահատանիշը, բայց գիտելիքներով լինեն շատ տարբեր, ես գնահատում  այդ ամսվա սովորողի  աճը՝ վերը նշված կետերը հաշվի առնելով:
Կիսամյակային գնահատականը ստացվում է որպես միջին թվաբանական:
Առաջարկություններ:

  • Առաջարկում եմ սովորողին գնահատել  էլ. մատյանում յուրաքանչյուր նախագծի իրականացման համար և ոչ թե սպասել ամսվա վերջին:  Լինում են դեպքեր, երբ աշխատանքը կիսատ է կատարել սովորողը, բայց դասավանդողը պետք է ստիպված գնահատի: Յուրաքանչյուր դասավանդող թող ինքը որոշի՝ երբ գնահատի սովորողին կիսամյակի ընթացքում:
  • Սովորողի ցանկությամբ ապահովել գնահատանիշի գաղտնիությունը  էլ. մատյանում:
  • Սովորողին գնահատել  ստուգված կամ չստուգված տարբերակով:

0 коммент.:

Отправка комментария