понедельник, 1 июля 2019 г.

Հեռավար ուսուցում-2018-2019թթ.

Հեռավար ուսուցումը կրթահամալիրում

Կրթահամալիրը լինելով բաց ուսումնական միջավայր,  հեռավար ուսուցմամբ  աշխատանքը դեռևս սկսել է 2016թ-ից: 
  Այն սովորողները, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ֆիզիկապես  գտնվել  կրթահամալիրում, բայց նախընտրում են մեր  կրթահամալիրյան ուսուցման ձևը, ծրագրերը,  այդ սովորողներն  հնարավորություն    են   ստացել   շարունակել ուսումը հեռավար ուսուցմամբ տարբերակով:  Ստեղծվել  է  մի նոր կրթական տեղեկատվական միջավայր, որտեղ սովորողը հստակ գիտակցում է, թե ինչպիսի գիտելիքներ, հմտություններ և ունակություններ են իրեն անհրաժեշտ: Սովորողները հնարավորություն են ունենում ինքնուրույն ստանալ  անհրաժեշտ գիտելիքներ՝ օգտվելով  տեղեկատվական ռեսուրսներից՝ տեսագրություններ, ձայնագրություններ, էլեկտրոնային գրադարաններ, բլոգներ, googl հարթակներ,  ինչպես նաև էլեկտրոնային  դասագրքեր, դասավանդողի պատրաստած  ուսումնական փաթեթներ:
  Այս ուսումնական տարում՝ 2018-2019 թթ. հեռավար  աշխատել եմ  քսաներեք  տարատարիք  երեխաների հետ, ընդ որում կազմը պարբերաբար  փոփոխվել է՝  ելնելով սովորողի հեռավար կամ առկա ուսուցման գործունեության ընտրության ձևից: Ամենակրտսեր սովորողը, ով  աշխատել է  հեռավար ուսուցմամբ ծրագրով,   եղել է  Հովհաննիսյան Անահիտը՝ 5-րդ դասարան:

Աշխատանքի իրականացման դժվարությունները:

Սովորողի և դասավանդողի միակ կապը  տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով  հեռահաղորդակցությունն է, ուստի  մաթեմատիկան լինելով հարուստ բանաձևերով, երկրաչափական, տարածական նկարներով, երբեմն հանգեցնում է ծրագրային  դժվարության:  Այն սովորողները, ովքեր  կրթահամալիր են  տեղափոխվել և միանգամից նախընտրել  են հեռավար ուսուցման ծրագիրը,   այս դեպքում   հեռավար աշխատող դասավանդողը   առարկայի հետ մեկտեղ  ուսուցանում է  նաև ՏՀՏ   գիտելիքներ:

Հեռավար աշխատանքի  առավելությունները՝

1)սովորողն  ինքն է ընտրում իր համար ամենահարմար ուսուցման ժամանակը:
 2) կարող է սովորել «իր սեփական արագությամբ» և իրեն հարմար ռեժիմով:
 3) կարող է կենտրոնանալ ուսումնական նյութի որոշակի մասերի վրա:
4) կարող է ավելի արագ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:
5)  անկախ ո՞ր դաարանում է, ի՞նչ տարիքի է, շարունակում ենք  ուսուցումը այն թեմաներից, որտեղից սկսած սովորողը  էլ չի յուրացրել: Այստեղից հետևություն, որ հեռավար ուսուցումը անընդհատ ուսուցում է:
6)  սովորողն ավելի շատ է ինքնուրույն աշխատում, քան առկա տարբերակով նախընտրած երեխաները:
7)  այս սովորողներն ավելի   հետազոտող են, ավելի ստեղծագործող:

Հեռավար աշխատող սովորողի հետ նախնական պայմանավորվածության մասին

Սովորողի հետ աշխատանքը սկսում ենք ծանոթությունից, նախնական պայմանավորվում ենք ինչպես ենք միմյանց հետ լինելու  անընդհատ կապի մեջ/ այս տարի միակ կապը եղել է էլեկտրոնային հասցեները/, ի՞նչ հաճախականությամբ է  սովորողը հետևելու իմ նամակներին,  ի՞նչ ծրագրով ենք աշխատելու, ի՞նչ կայքերից ենք օգտվելու:  

Աշխատանքի գնահատում
Ինչպես առկա սովորողները, այնպես էլ հեռավար սովորողները գնահատվում են 1-10  բալանոց համակարգով:

Սովորողի  գնահատաիշը   դրվել է հետևյալ կետերի հիման վրա՝
·          սովորողի  կատարած աշխատանքի,
·          նախագծի   իրականացման
·         թեմայից դասավանդողին   հարցերի տրման
·         ինքնուրույն թեմայի  յուրացման
·         ֆլեշմոբի խնդիրների լուծման
·         առաջադրանքները  ժամանակին կատարման 
·         լրացուցիչ առաջադրանքների կատարման
·         մշտապես դասավանդողի հետ  էլ. կապի  մեջ գտնվելու  համար

<<10>>  առավելագույն միավոր ստանում է այն  սովորողը, ով այս կետերի հետ մեկտեղ մասնակցում է  մաթեմատիկական  օլիմպիադաներին, մրցույթներին: Ցավոք,այս տարի, այդպիսի սովորող չեմ ունեցել:


0 коммент.:

Отправить комментарий