среда, 30 октября 2019 г.

Մանկավարժական ճամբար, հոկտեմբերի 30


      Հոկտեմբերի 30

Տոները մոտենում են, և կրթահամալիրը օրեցօր վերափոխվում  է:  Բոլոր ճյուղերում տարվում են շինարարական  և մաքրման աշխատանքներ:
  Միջին դպրոցի դասավանդողների      միահամուռ ուժերով  թարմացրինք  «Անիմացիոն»
սրահի  համար նախատեսված կաբինետը, մաքրեցինք այն և  հարթեցրինք  պատերի  ծեփոնները: Այդ աշխատանքներին  միացան նաև 6-7-րդ դասարանների մի խումբ սովորողներ:
  Էլ ինչ ճամբար առանց երգուպար: Տոնական օրերին Միջին դպրոցի դասավանդողները ելույթ են ունենալու իրենց խմբային երգուպարի համարով, ելույթի պատրաստման համար մեզ  օգնում է  Լուիզա Քեշիշյանը:
Ինձ համար  օրվա ամենասպասելի և հետաքրքիր մասը «Աղվես» պարապմունքին մասնակցելն է, որի ժամանակ դասավանդողները  փոքրի նման ուրախանում են, երբ ամեն անգամ նոր անիմացիոն խաղ  են ստեղծում: Ինչպես միշտ օրն ամփոփում է տիար Բլեյանը:
Օրվա կարճ պատումը տե՛ս ֆիլմի տեսքով...


0 коммент.:

Отправка комментария