Մասնակիցներ՝ 7-րդ դասարան, 8-րդ դասարան
Զատկական ընտանեկան նախագիծ
Զատկական ընտանեկան նախագիծ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ 30․03-14․04․2020
Աշխատանքի նպատակը․
· Զատկի տոնի վերաբերյալ մաթեմատիկական հաշվարկներ, ուսումնասիրություն։
· Խնդիրների քննարկում Զատկի տոնի հետ կապված։
· Ստեղծագործական ու տրամաբանական մտքի համադրում ու զարգացում։
· Սեր ու հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ։
Սովորողի աշախատանքի մանրամասն նկարագրությունը։
Քայլ առաջին։
Ածիկ պատրաստելու համար վերցնել երկու բուռ ցորեն։ Լվանալ այն, դնել թաց բամբակով տեղադրված զամբյուղներում։ Մի զամբյուղը դնել մութ անկյունում, իսկ մյուսը՝ լուսավոր տեղ։ Այս ամենը նկարել։
Քայլ երկրորդ։
Պատմել ընթացքի մասին։
Ինչպես են աճել տարբեր զամբյուղների ածիկները, աճի լավ կամ վատ լինելը ինչով էր պայմանավորված։ Կատարիր եզրակացություն։
Քայլ երրորդ։
Պարբերաբար կատարի չափումներ, ցույց տալով ցորենի ծիլի աճը /կարող ես չափել քանոնով/։ Համեմատիր մութ անկյունում դրված ցորենի աճը և լուսավոր անկյունում դրված ցորենի աճի հետ։ Կազմիր աղյուսակ՝
Ըստ օրերի ծիլի աճը
|
Զամբյուղ 1.
|
Զամբյուղ 2.
|
30.03-02.04
| ||
03.04-04.04
| ||
05.04-06.04
| ||
07.04-08.04
| ||
09.04-10.04
| ||
11.04-12.04
|
Տեղադրիր նկար, կատարածդ հաշվարկների վերաբերյալ։ Նկարով ցույց տուր պատրաստածդ ածիկները։
Քայլ չորրորդ։ Լուծիր Զատկական խնդիրները։
1. Զատիկը շարժական տոն է, այս տարի երբ է այն նշվում։
2. Արսինեն ու մայրիկը Զատկի տոնի համար ձվերը ներկեցին կապույտ, կանաչ, կարմիր և դեղին գույներով, հետևյալ հերթականությամբ՝ կապույտ, դեղին, կանաչ, կանաչ, կարմիր: Շարքում ի՞նչ գույն կունենա 32-րդ ձուն:
3.Յոթերորդ դասարանի սովորողներն մարտի 30-ին ածիկ ցանեցին և սկսեցին հետևել ածիկի աճին: Առաջին երկու օրերին ածիկը չծլեց: 3-րդ օրը սովորողները նկատեցին երկու միլիմետրանոց ծիլեր, իսկ հաջորդող մյուս բոլոր օրերին ածիկն օրական մեծացավ 1 սանտիմետր 2 միլիմետրով: Այս տարվա Զատկի օրը ածիկը քանի՞ սանտիմետր կլինի:
4.Զատկածառի զարդարանք պատրաստելու համար մի խումբ սովորողներ փչելով դատարկեցին ձվեր: Ամեն երրորդ ձուն վնասվեց և դրանցով չկարողացան զարդարել Զատկածառը: Սովորողները սկզբում քանի՞ ձու էին վերցրել, եթե կախեցին ընդամենը քսանութը ձու Զատկածառին:
5.Տուփում կա 7 կարմիր և 5 կանաչ ձու։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ ձու պետք է տուփից վերցնենք, որ գոնե մեկ կարմիր ձու դուրս գա։
6. Զատկի տոնի համար գինեգործ Արտակ Ռշտունին խաղողից ստացած 420լ գինուց վաճառեց 6 անգամ ավելի շատ գինի, քան մնաց պահեստում։ Որքա՞ն դրամ նա վաստակեց, եթե 5լ գինին արժե 5000 դրամ։
7. Զատկի տոնին տատիկն իր 10 թոռնիկների համար պատրաստեց տորթ։ Տատիկը չգիտի, թե իր քանի թոռնիկը կայցելի իրեն՝ 3, 5, 6, թե՞ 10 ։ Քանի՞ մասի պետք է բաժանել տորթը, որպեսզի յուրաքանչյուրին հասնի հավասար քանակությամբ և ոչ մի կտոր չավելանա։
8. Սուրբ Հարության տոնին տատն իր թոռներին բաժանեց զատկական ձվեր։ Երբ նա փորձեց յուրաքանչյուրին տալ երկուական ձու, 4-ը մնաց զամբյուղում, իսկ երբ չորսական ձու բաժանեց, 1 թոռանը ձու չհասավ: Քանի՞ թոռ ունի տատը:
9. Զատկի տոնին 5 յոթերորդցիներ պատրաստեցին հալվա և որոշեցին այն բաժանել հավասարապես 5-ի միջև: Բայց հալվան ընկավ սեղանին և բաժանվեց 7 մասի (տես նկարում): Դավիթը կերավ ամենամեծ կտորը: Լուիզան և Մարիան կերան հավասար քանակով հալվա, բայց Լուիզան կերավ 3 կտոր, իսկ Մարիան` միայն մեկը: Մերին կերավ ամբողջի 1/7 մասը: Ըստ նկարի ո՞ր կտորը բաժին հասավ Ասյային։
10. Աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումը ուղարկիր ինձ՝ l.hakobyan@mskh.am։
Ամփոփում ենք աշխատանքը՝
Լևոն Ենգիբարյան
Դավիթ Սողոմոնյան
Աբել Բաբայան
Բագրատ Խանբաբյան
Վահե Մուսայելյան
Կարապետյան Իռեն
Արման Գևորգյան -նկարները
Արման Գևորգյան-խնդիրները
Ամփոփում ենք աշխատանքը՝
Լևոն Ենգիբարյան
Դավիթ Սողոմոնյան
Աբել Բաբայան
Բագրատ Խանբաբյան
Վահե Մուսայելյան
Կարապետյան Իռեն
Արման Գևորգյան -նկարները
Արման Գևորգյան-խնդիրները
0 коммент.:
Отправить комментарий