Հեղինակային կրթական ծրագիրը կազմելիս կարևորում եմ հետևյալ կետերը՝
- առարկայի ուսուցման նպատակը
- կրթական նշանակությունը
- ծրագիրը իրականացնելու համար առաջացած խնդիրները
- առարկայի բովանդակությունը
- ծրագրի անընդհատ լինելը, այսինքն՝ ծրագիրը պետք է ամբողջացնի նախորդ տարվա համար նախատեսված գիտելիքը, լինի նոր ուսումնական տարվա համար շարունակություն
- ծրագրի յուրացման վերջնարդյունքը, որն ամփոփվելու է սովորողի բլոգում:
Դասընթացի ծրագիրը պետք է լինի ոչ ծավալուն, ոչ բարդ, նախատեսված լինի տվյալ տարիքային խմբի բոլոր սովորողների կարողությանը համապատասխան: Պետք է ծրագրի հիմքում լինեն առօրյա կյանքում կիրառելի, իրական, գործնական աշխատանքի թեմաներ, որոնք վերածվելով նախագծերի կդառնան ծրագրի ուսուցման վերջնարդյունք սովորողների բլոգներում:
0 коммент.:
Отправить комментарий