воскресенье, 31 января 2021 г.

Փետրվարի 1-5

Աշխատանքը նախատեսված է ինչպես առկա, այնպես էլ հեռավար սովորողների համար:


Դասարաններ՝  8-3, 8-4, 8-5:

Ուրբաթ  օրվա գործունեություն 

8-3-երկրաչափություն

 8-4-երկրաչափություն

 8-5-երկրաչափության

Օրվա խնդիրները՝

Ավարտիր՝

  1. Այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը՝ ոչ, կոչվում է_______:
  2. Ինչպես են կոչվում սեղանի զուգահեռ կողմերը_______:
  3. Սահմանիր սեղանի միջին գիծը_________:
  4. Ո՞րն է եռանկյան մակերեսի հաշվման կանոնը_______:
  5. Ինչի՞ է հավասար ուղղանկյան մակերեսը__________:
  6. Ինչի՞ է հավասար քառակուսու մակերեսը___________:
  7. Ուղղանկյուն եռանկյան մակերեսը հավասար է ________:
  8. Մի ուղղի վրա չգտնվող  երեք կետեր հատվածներով միացնելով առաջացած պատկերը՝_____:
  9. Երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով_____________:
  10. Գրիր եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշը______________:
  11. Պնդումը, որի ճշմարիտ լինելը հաստատվում է մաթեմատիկական դատողությունների միջոցով կոչվում է___
  12. Հավասար եռանկյունների մեջ համապատասխանաբար հավասար կողմերի դիմաց ընկած են հավասար_________:
  13. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է __________:
  14. Զուգահեռագծի մակերեսը հաշվելու կանոնը___________:
  15. Կից անկյունների գումարը հավասար է՝ _____________:
  16. Երկու հատվող ուղիներով առաջած անկյունը հավասար է 37 աստիճան, գրիր մնացած անկյունների աստիճանաին չափերը_________:
  17. Լրացուցիչ աշխատանք:

Դասարաններ՝ 8-2, 8-3, 8-4, 8-5:

Հինգշաբթի  օրվա գործունեություն 

8-5 դասարան /երկրաչափություն, խնդիրները գրված է չորեքշաբթի օրվա մասում: 

8-4 դասարան /երկրաչափություն, խնդիրները գրված է չորեքշաբթի օրվա մասում:

8-3 դասարան /երկրաչափություն, խնդիրները գրված է չորեքշաբթի օրվա մասում:

8-2 դասարան /երկրաչափություն, խնդիրները գրված է ստորև:

Ավարտիր՝

  1. Այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը՝ ոչ, կոչվում է_______:
  2. Ինչպես են կոչվում սեղանի զուգահեռ կողմերը_______:
  3. Սահմանիր սեղանի միջին գիծը_________:
  4. Ո՞րն է եռանկյան մակերեսի հաշվման կանոնը_______:
  5. Ինչի՞ է հավասար ուղղանկյան մակերեսը__________:
  6. Ինչի՞ է հավասար քառակուսու մակերեսը___________:
  7. Ուղղանկյուն եռանկյան մակերեսը հավասար է ________:
  8. Մի ուղղի վրա չգտնվող  երեք կետեր հատվածներով միացնելով առաջացած պատկերը՝_____:
  9. Երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով_____________:
  10. Գրիր եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշը______________:
  11. Պնդումը, որի ճշմարիտ լինելը հաստատվում է մաթեմատիկական դատողությունների միջոցով կոչվում է___
  12. Հավասար եռանկյունների մեջ համապատասխանաբար հավասար կողմերի դիմաց ընկած են հավասար_________:
  13. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է __________:
  14. Զուգահեռագծի մակերեսը հաշվելու կանոոնը___________:
  15. Կից անկյունների գումարը հավասար է՝ _____________:
  16. Երկու հատվող ուղիներով առաջած անկյունը հավասար է 37 աստիճան, գրիր մնացած անկյունների աստիճանաին չափերը_________:

 Չորեքշաբթի  օրվա գործունեության մասին

8-4 դասարան /հանրահաշիվ/  խնդիրները տես ստորև, երեքշաբթի օրվա աշխատանքը:

8-5 դասարան /երկրաչափություն

8-2 դասարան /երկրաչափություն

Օրվա խնդիրները՝ միայն 8-2 դասարանի համար:

1.Կետից ուղղին տարված թեքը 23 սմ է: Որքա՞ն կարող է լինել այդ կետից այդ ուղղին տարված ուղղահայացի երկարությունը, եթե այն կազմում է 60 աստիճանի անկյուն տրված թեքի հետ:


2. Տրված է ուղղանկյուն եռանկյուն, որի սուր անկյուններից մեկի մեծությունը 28° է: Որոշիր այդ եռանկյան  անկյունների մեծությունները:

3. Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյուններից մեկի մեծությունը 59°է:

Որոշիր եռանկյան մյուս  անկյունների մեծությունները:


4.Հաշվիր CBA ուղղանկյուն եռանկյան պարագիծը մակերեսը, եթե նրա էջերը 4 և 3 են, իսկ ներքնաձիգը՝ 5:


5. Որոշիր հավասարակողմ եռանկյան կողմը, եթե նրա պարագիծը հավասար է 111-ի:

6. Որոշիր տրված քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա մակերեսը 441սմ^2 է: 

7. Հավասարասրուն եռանկյան պարագիծը 52 սմ է, իսկ մի կողմը՝ 10 սմ: Գտիր եռանկյան մյուս կողմերը: 

8. 

CAB եռանկյան պարագիծը հավասար է 640 մմ-ի, իսկ կողմերից մեկը՝ 200 մմ-ի: Որոշիր եռանկյան մյուս երկու կողմերը, եթե նրանց տարբերությունը հավասար է 120 մմ-ի:

 9. 

Տրված է՝ ΔABC, AC=CB: Եռանկյան սրունքը 3 անգամ մեծ է հիմքից: ABC եռանկյան պարագիծը հավասար է 280 սմ-ի:

Գտիր եռանկյան կողմերը:


10.Գտիր ուղղանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 400սմ, իսկ այդ կողմերի տարբերությունը 40սմ:


Երեքշաբթի oրը քննարկելու ենք հետևյալ առաջադրանքները

8-5 դասարան / հանրահաշիվ

8-3 դասարան /հանրահաշիվ

8-2 դասարան /հանրահաշիվ

1.Լուծիր հավասարումը՝

ա) 3(x − 2) = 8;

 բ) (x + 2)4 = 7;

գ) (2x + 1)9 = 9; 

դ) 5(2 − 3x) − 7 = 0; 

ե) 3(x − 5) + 8 = 17; 

զ) 6(x − 3) + 2(x + 2) = 10; 

ը) 5(x − 1) − 4(x − 2) = 10: 






 












Երկուշաբթի


8-2 հանրահաշիվ

8-3 հանրաաշիվ

8-4 հանրահաշիվ

8-5 հանրահաշիվ

Օրվա խնդիրները -աշխատանքն նախատեսված է նաև հեռավար սովորողների համար:


1. Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա :

2. Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի բոլոր սովորողները մասնակցել են Դիջիթեք 2021 և Բնագիտատեխնիկական ստուգատեսերին։ Նրանցից 19-ը մասնակցել է Դիջիթեքին, 16-ը՝ բնագիտատեխնիկական ստուգատեսին, իսկ 7-ը՝ երկու ստուգատեսերին միաժամանակ։ Քանի՞ սովորող կա այդ դասարանում։

3. Կարենը մի թիվ մտապահեց։ Այդ թվի եռապատիկից հանեց 8, տարբերությունը փոքրացրեց երկու անգամ, հետո 5-ով մեծացրեց և բաժանելով՝ 10-ի ստացավ 1։ Ի՞նչ թիվ էր մտապահել Կարենը։

4. 2կգ խնձորի և 1կգ սալորի համար վճարեցին 1800 դրամ։ Որքա՞ն արժեն մեկ կիլոգրամ խնձորը և մեկ կիլոգրամ սալորը միասին, եթե խնձորի մեկ կիլոգրամն 150 դրամով թանկ է սալորի մեկ կիլոգրամից։

5. Քարտեզի վրա գյուղից քաղաք հեռավորությունը  6 սմ է։ Գտել քաղաքից գյուղ ընկած ճանապարհի երկարությունը, եթե մասշտաբը 2։100 000 է։

6. Գնացքի մի վագոնում 120 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա  3/4-րդը։ Երկու վագոններում միասին քանի՞ ուղևոր կա։

7. Հաշվիր և համեմատիր արտահայտությունների արժեքները.
ա) 19 – 16 և 16 – 19,
բ) (–100) – 80 և 80 – (–100),
գ) –25 – (–39) և –39 – (–25),
դ) 71 – (–1) և (–1) – 71։

8.Ներկայացրու բազմանդամի տեսքով՝

(x+y)^2

(a-8)^2

(2a-3b)^2

(2+(1/3)a)^2



0 коммент.:

Отправить комментарий