Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
Կարողությունների ստուգատես, մայիսի 24-27
Կարողությունների ստուգատես
Նախագիծ 1. Կարողությունների ստուգատես - Դինամիկ երկրաչափություն
Մասնակիցներ՝ 8-2, 8-3, 8-4, 8-5 դասարան
ժամկետը՝ մինչև մայիսի 30
Սովորողները իրենց բլոգներում հրապարակում են հետևյալ աշխատանքը:
Վերնագիրը՝ Կարողությունների ստուգատես - Դինամիկ երկրաչափություն
Աշխատանքի նկարագրությունը:
Մեր անցած թեմաներից ընտրում եք որևէ մեկը, պատրաստում եք ուսումնական նյութ, որն ընդգրկում է՝
- տեսական մասը /կարող է լինել տեսանյութով կամ շարադրանքով/,
- թեմայի վերաբերյալ թեորեմները,
- թեմայի վերաբերյալ մի քանի խնդիր (հինգից տաս հատ, ձեր ցանկությամբ),
- խնդիրների բացատրությունը
- Geogebra ծրագրով աշխատանք:
- Բազմանկյուններ
- Քառանկյուններ (ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի, զուգահեռագիծ)
- Բազմանիստ (զուգահեռանիստ, ուղղանկյունանիստ, խորանարդ)
- Շրջանագիծ
Նախագիծ 2- Հանրահաշիվ
Մասնակիցներ՝ 8-2, 8-3, 8-4, 8-5 դասարան
ժամկետը՝ մինչև մայիսի 30
Սովորողները իրենց բլոգներում հրապարակում են հետևյալ աշխատանքը:
Մաթեմատիկա ամսագրից առանձնացնում են իրենց հետաքրքրող խնդիրները, աշխատանքները, հրապարակում եմ իրենց բլոգում, խնդրի լուծումը, ներկայացնում են իրենց կարծիքը:
Երկուշաբթի- հինգշաբթի
8-2, 8-3, 8-4, 8-5 դասարաններ
Հանրահաշվի առաջադրանքների փաթեթը տե՛ս այստեղ, շաբաթվա ամփոփում
Երկրաչափության առաջադրանքների փաթեթը տե՛ս այստեղ, շաբաթա ամփոփում
0 коммент.:
Отправить комментарий