вторник, 22 июня 2021 г.

«Մաթեմատիկա» ամսագրի մասնակցությունը թարգմանական ստուգատեսին


Թարգմանական ստուգատեսի շրջանակներում Միջին դպրոցի սովորողները ներկայացրեցին ուսումնական տարվա ընթաացքում իրենց թարգմանած խնդիրները, ուսումնական նյութերը և այլ աշխատանքներ, որոնք հրապարակվել են
Մաթեմատիկա ամսագրում: Հանդիպումը կայացավ Միջին դպրոցի փոքր դահլիճում, ներկա էին  կրթահամալիրի տարատարիք  սովորողներ, դասվարներ, դասավանդողներ, ծնողներ: Սովորողները մեծ ոգևորությամբ ներկայացրերցին իրենց պատրաստած խաղերը, ռուսական մաթեմատիկական ամսագրից վերցված խնդիրները, թարգամությունները: Թարգմանած  խնդիրների ժողովածուն  հանձնեցինք կրթահամալիրի գրադարան: Լուսինե Ալեքսանյանի հաղորդմամբ ժողովածուն կհրապարակվի վերջնական խմբագրաման աշխատանքները կատարելուց հետո:  Հանդիպման վերջում սովորողները պատասխանեցին հյուրերի հարցերին, լսեցինք նաև Գևորգ Հակոբյանի կարծիքը թարգմանած աշխատանքների վերաբերյալ: Օրվա մասին  կարդացեք Միջին դպրոցի սովորող՝ Իռեն Կարապետյանի բլոգում, իսկ  հանդիպման  տեսանյութը դիտեք հղումով:

Իռեն Կարապետյան












 

0 коммент.:

Отправить комментарий