вторник, 13 июля 2021 г.

Միջին և կրտսեր դպրոցների համատեղ ճամբարը

 Հուլիսի 6-9


Կրթահամալիրում բանգլադեշյան, լողափնյա, ուրախ ճամբարը շարունակվում է: Միջին դպրոցի սովորողները ճամբարի երրորդ շրջանը անցկացրեցին Արևելյան դպրոցում, Արևելյան դպրոցի ճամբարականների հետ: Տարատարիք ճամբարականների առօրյան  հագեցած էր տարատեսակ աշխատանքներով: Առավոտյան օրը սկսել ենք միջավայրի խնամքով.

  • թթի հավաքում Միջին դպրոցի հարակից տարածքում
  • չոր տերևների մաքրում փառատոնյան պուրակում
  • ծաղիկների ջրում
  • Արևելյան դպրոցի բակի խնամք
  • սրահների մաքրում:
 Ճամբարականներն ամեն օր մարզվել են  Միջին դպրոցի մարզասրահում Ռոզա Գսպոյանի հետ: Ամենօրյա ուրախ մարզումներին հաջորդել է պարը: Պարուսույց ընկեր Լաերտը սովորողներին պատմեց ազգային պարերի ծագման մասին, սովորեցրեց ազգային պարերից Լաչինը, Ամարասը: 
Սովորողներն այս շաբաթվա ընթացքում աշխատել են կավով, ընկեր Մովսեսի խորհրդով,  Հազարան հավք փառատոնի շրջանակներում, պատրաստել են կավե հավքեր: Մինչ հավքեր պատրաստելը նշեմ, որ ավագ ճամբարականները իրենց կրտսեր ընկերներին պատմել են «Հազարան հավք» հեքիաթը,  կազմել են  խնդիրներ Հազարան հավքի շուրջ: Ճամբարականները այցելել են ջերմոց լաբորատորիա, լսել են տիկին Շողիկի պատմած իրական հեքիաթը անսովոր կիթառի մասին: Սովորողները մասնակցել են վարդավառ ծեսին, ջրել և ջրվել են: Սովորողների ամենասիրելի զբաղմունքը շարունակվում է մնալ լողը,  ամեն օր լողացել են, բայց միևնույնն է, ամեն օր ջրից, լողավազանից հեռացել են անհագ: 
Ամառային ճամբարի չորրորդ շրջանը արդեն մեկնարկել է:








Առավոտյան մարզանք Ռոզա Գսպոյանի հետ:










0 коммент.:

Отправить комментарий