воскресенье, 21 ноября 2021 г.

Սովորողների առաջադրած խնդիրները-2020-2021թթ.

 Երկարաժամկետ նախագիծ Խնդիրներ են առաջադրում սովորողները:

Նախագծի նկարագիրը: Արդեն 2,5 տարի է, ինչ սովորողներն առաջարկում, հորինում են տարբեր խնդիրներ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբի համար:Կարևոր եմ համարում այս աշխատանքը, քանի որ սովորողների մոտ ձևավորվում է ճաշակ, տարբերել վատ ու լավ խնդիրը: Այս ընթացքում մասնակցել են հարուրավոր սովորողներ կրթահամալիրից, նախագծին մասնակցել են նաև այլ դպրոցներից մի քանի սովորողներ: Նախագծի իրականացման ընթացքը: Ամսվա սկզբին, կրթահամալիրի սովորողները, որպես հիշեցում, նամակ են ստանում մաթեմատիկական ֆլեշմոբի հինգերորդ մակադակի վերաբերյալ, մինչև ամսվա վերջ սովորողները համացանցից տարբեր խնդիրներ են գտնում և ուղարկում են l.hakobyan@mskh.am հասցեին: Կան սովորողներ, ովքեր սիրում են խնդիրներ հորինել և ուղարկում են իրենց հորինած խնդիրները, ողջունելի է նաև այդ տարբերակը: Մի խումբ սովորողներ էլ ուղարկումեն իրենց թարգմանած խնդիրները / ռուսերենից կամ անգլերենից թարգամնություններ/ : Խնդիրները ուղարկելուց հետո, ես ընտրում եմ լավագույն տասն խնդիրները և ներկայացնում եմ կրթահամալիրի մաթեմատիկա դասավանդողներին: Խնդիրները հաստատելուց, վերջնական ընտրելուց հետո տեղադրվում են Մաթեմատիկա ամսագրում և հրապարակվում են յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը ֆլեշմոբի առաջադրանքների հետ մեկտեղ:
Նախագծի զարգացումը:
Այս տարի կազմակրեպման ձևը ես փոխել եմ, համակարգման համար ավելի հարմար է սովորղներին ուղարկել google հարթակում տեղադրված word ֆայլ, որտեղ սովոորղը տեղադրում է իր առաջարկած խնդիրը, իսկ ստորև գրում տեղեկություն իր մասին, նաև տեղեկություն խնդրի մասին. որտեղից է վերցրել, կցում է աղբյուրի հղումը: Նախագիծը իրականացնելիս փորձում եմ ընդգրկել կրթահամալիրի բոլոր օղակների սովորողներին, յուրաքանչյուր օղակից օնտրելով գոնե մեկ խնդիր: Արդյունքների մասին: Նախագծի իրականացման ընթացքում հասցրել ենք պատրաստել առաջադրանքների երկու փաթեթներ, որոնք հանձնել ենք կրթահամալիրի գրադարանին: Առաջին փաթեթ Երկրորդ փաթեթ

Այն խնդիրներն, որոնք ընտրվում են ֆլեշմոբի համար, սովորողներն հրապարակում են իրենց բլոգներում, մանրամասն ներկայացնում են լուծումները, որոնք էլ տեղադրվում են Մաթեմատիկա ամսագրում: Աշխատանքը նորից ուղարկվում է կրթահամալիրի բոլոր սովորողներին, լուծումները տեսնելու, հասկանալու համար: Այս ուսումնական տարվա աշխատանքներն տես ստորև՝

Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Սովորողների առաջարկած խնդիրների լուծումները տես ստորև՝

Կցում եմ նաև 2020-2021 ուսումնական տարում մաթեմատիկական ֆլեշմոբին առաջադրած  լավագույն խնդիրները՝


0 коммент.:

Отправить комментарий