четверг, 24 марта 2022 г.

Ուսուցիչների կամավոր ատեստավորման հեղինակային կրթական ծրագրի այլընտրանքը․

 Ուսուցիչների կամավոր ատեստավորման հեղինակային կրթական ծրագրի այլընտրանքը․ մանրամասն կարդա  Մանկավարժության լաբորատորիայի բլոգում։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է հեղինակային մանկավարժություն, այսինքն՝ յուրաքանչյուր դասավանդող ինքն է իր դասի կազմակերպողը, կատարողը, ծրագրի հեղինակը:
Հետևաբար կրթական ծրագրի  կամավոր ատեստավորման բովանդակային բաղադրիչները պետք է լինեն այնպես,որ դասավանդողը զարգացնի հեղինակային մանկավարժությունը, լինի նախաձեռնող, իր հեղինակային մանկավարժությունը տարածող։


Մաթեմատիկա առարկայից դասավանդողի կամավոր ատեստավորմանն ուղղված բովանդակային բաղադրիչներն են՝

1.Աշխատանքային փորձը ներկայացնող մեթոդական հոդված

2. Համագործակցային ուսումնական նախագծի օրինակ կամ Առարկայական նախագծի օրինակ

3. Սովորողի նախասիրությունների զարգացման մեթոդական մշակում․ ակումբային գործունեության կամ սովորողի ընտրությամբ գործունեության, դասընթացի տարբերակով։

4. Ուսուցչի բլոգի դիտարկում` ըստ հեղինակային կրթական ծրագրում գործող կարգի:

1.Աշխատանքային փորձը ներկայացնող մեթոդական հոդված 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին, Ավագ դպրոցներում  «Հանրահաշիվ», «Երկրաչափություն»  առարկաներ դասավանդողը կամավոր ատեստավորվելու համար պետք է ներկայացնի  իր աշխատանքային փորձը նկարագրող մեթոդական հոդված, որը պետք է ներառի հետևյալ կետերը.

  • ընդհանուր նկարագրություն
  • նպատակը
  • խնդիրներ
  • ակնկալվող հնարավոր զարգացումներ, արդյունքներ, ամփոփում
  • դասավանդողի հեղինակային մոտեցումը։

Հոդվածում պետք է երևա մաթեմատիկա դասավանդողի մանկավարժական  փորձը, առաջադրվող հարցի արդիական լուծումը (համակարգչային մաթեմատիկական ծրագրերի գործածումը), եզրահանգումը, նյութի կիրառումը, նյութի շարունական լինելը, ինչպես նաև թեմայի ընտրության հիմնավորումը։

2. Համագործակցային նախագծի օրինակ կամ առարկայական նախագծի օրինակ
Ներկայացվող նախագիծը պետք է ներառի հետևյալ կետերը․

  • վերնագիրը
  • առաջաբան (անոտացիա)
  • կատարման ժամկետ
  • աշխատանքային խմբի տարիքը, սովորողի հստակ անելիքը
  • նյութը պետք է համապատասխանի  «Մաթեմատիկա» օրացույցին
  • լինի հետազոտական բնույթի, որևէ մաթեմատիկական խնդրի ներկայացում, որը կարիք ունի հետազոտման, վերլուծության, տես օրինակը
  • նախագիծը կարող է լինել  թարգմանական բնույթի կամ այլոց թարգմանության սեփական փորձի կիրառման ներկայացումը
  • ակնկալվող արդյունքներ
  • եզրակացություն։


  • 3. Սովորողների նախասիրությունների զարգացման մեթոդական մշակում. ակումբային գործունեության կամ ընտրությամբ գործունեության, դասընթացի տարբերակով
Մաթեմատիկա դասավանդողը ներկայացնում է․

  • մաթեմատիկա առարկայից սովորողի ընտրությամբ գործունեության  ծրագրի մեթոդական մշակումը (ծրագրի իրականացման ուսումնական գործունեության կազմակերպման նկարագիր, խնդիր, նպատակ, արդյունքներ)
  • ծրագրին համապատասխան նախագծի ներկայացում։


4. Ուսուցչի բլոգի դիտարկում` ըստ հեղինակային կրթական ծրագրում գործող կարգի

 Մաթեմատիկա դասավանդողի բլոգը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին, բլոգում առկա է․


  •  հեղինակային առարկայական ծրագիր
  • ծրագիրը իրականացման համար  համապատասխան նախագիծ (նախագծեր) 
  • նածագծի ամփոփումներ
  • ծրագրի իրականացման համար ստեղծած հեղինակային ուսումնական նյութեր, փաթեթներ
  •  մանկավարժական մշակումներ, հոդվածներ, թողարկած աշխատանքներ «Մաթեմատիկա» ամսագրում
  • մաթեմատիակական ծրագրերի կիրառում (Geogebra, math-o-mir և այլն)
  • մասնագիտական զարգազմանն ուղղված աշխատանքներ, ինքնակրություն:

0 коммент.:

Отправить комментарий