Նախագծային ուսուցում-փետրվար, մարտ
Աշխատանք 1.
Վերնագիրը՝ Շրջանագիծ:
Աշխատանքը նախատեսված է 8-2, 8-3, 8-4, 8-5 դասարանների սովորողների համար:
Բովանդակություն:
1. Երկու կետերով անցնող շրջանագիծ
2. Լարի միջնակետով անցնող շառավիղը
3. Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը
4. Շրջանագծի շոշափող
5. Շրջանագծի աղեղի աստիճանային չափը
6. Թեորեմ ներգծյալ անկյան մասին
7. Անկյան կիսորդի և հատվածի միջնուղղահայացի հատկությունները
8. Թեորեմ եռանկյան բարձրությունների հատման կետի մասին
9. Եռանկյան միջանգծերի հատման կետը
10. Ներգծյալ շրջանագիծ
11. Արտագծյալ շրջանագիծ
12. Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը
Աշխատանքի նպատակը:
Սովորողներին ծանոթացնել շրջանագիծ երկրաչափական պատկերի հետ, կարողանալ գծել պատկերը օգտագործելով GEOGEBRA ծրագիրը:
Շրջանագծի մասին գիտելիքների ձևավորում, զարգացում:
Աշխատանքի վերջնարդյունք:
Սովորողն իմանա և ներկայացնի ուղղի և շրջանագծի, երկու շրջանագծերի
փոխդասավորության դեպքերը:
Սահմանի շրջանագծի շոշափողը, հատողը, պատկերի GEOGEBRA մաթեմատիկական ծրագրով:
Ձևակերպի շրջանագծի շոշափողի հատկությունները և կիրառի այն խնդիրներ
լուծելիս:
Ձևակերպի լարի միջնակետով անցնող շառավղի հատկությունը և կիրառի
խնդիրներ լուծելիս:
Սահմանի աղեղի աստիճանային չափը, ներգծյալ և կենտրոնային անկյուն
հասկացությունները և գծի այդ անկյունները GEOGEBR- ով:
Ձևակերպի ներգծյալ անկյան մասին թեորեմը և հետևանքները, կիրառի խնդիրներ լուծելիս:
Սահմանի բազմանկյանը ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր
հասկացությունները:
Աշխատանքն իրականացնել GEOGEBRA ծրագրով:
Աշխատանքը իրականացման խնդիրները:
GEOGEBRA ծրագրի կիրառում:
Թեմայի վերաբերյալ թեորեմների, հատկությունների կիրառում խնդիրներ լուծելիս:
Աշխատանքի աղբյուր՝
Առաջադրանքները և տեսությունն տե'ս փաթեթում:
Գնահատում:
Աշխատանքի ամփոփումը, գնահատումը ըստ սովորողների բլոգների կատարած աշխատանքի:
0 коммент.:
Отправить комментарий