Ես

Բարև, սիրելի՛ այցելու, ես  Լիանա Հակոբյանն  եմ: Սովորել եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, այնուհետև սովորել եմ  Երևանի պետական համալսարանի մաթեմատիկա բաժնում, ստացել եմ Մագիստրոսի կոչում՝ մանկավարժի որակավորմամբ: 2006 թ.-ից առայսօր աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես՝ մաթեմատիկա դասավանդող։  2020թ.-ից  «Մաթեմատիկա» ամսագրի խմբագիրն եմ, ղեկավարում եմ Մաթեմատիկա լաբորատորիան: Իմ մասնագիտությունից զատ շատ եմ սիրում ստեղծագործել` կարել, ասեղնագործել, գործել և այլ ձեռքի աշխատանքներ։ Ցուցադրել եմ իմ անհատական աշխատանքները «Պոդիում 2008»թ.-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրում։ 
 Բլոգում կարող եք գտնել շատ հետաքրքիր առաջադրանքներ, խնդիրներ, մաթեմատիկական խաղեր, խաչբառեր,  ուսումնական առաջադրանքների փաթեթներ, մաթեմատիկայի վերաբերյալ օգտակար ռեսուրսներ և այլն։ Հուսով եմ օգտակար կլինի։

0 коммент.:

Отправить комментарий