Ուսուցիչների կամավոր ատեստավորում, հարցաշար

Իրեն հարգող ցանկացած  ուսուցիչ չպետք է մասնակցի այս ատեստավորմանը...

Ուսումնասիրել եմ  մաթեմատիկա առարկայից ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը, կամավոր ատեստավորման կարգը, կարդացել եմ կրթահամալիրի  մանկավարժներ՝ Յուրա Գյանջալյանի, Հակոբյան Գևորգի հոդվածներըը,  եկել եմ այն եզրահանգման, որ ուսուցչին չպետք է ատեսավորել, կամ էլ եթե ատեստավորել, ապա ոչ այս ճանապարհով: Կարծում եմ, որ  ուսուցիչն իր ատեստավորման գնահատականը (անցողիկ կամ չանցողիկ) ստանում է երկարատև իր աշխատանքի, իր անխնա ջանքի շնորհիվ,  և ոչ թե դպրոցական ավարտական կամ բուհական քննական թեստի արդյունքում, այն էլ այն դեպքում, երբ բոլոր հարցերը վերցված են շտեմարանից: Թեստերը տեսնելիս միանգամից  հիշեցի դպրոցական իմ ավարտական շրջանը, որ մենք՝ շրջանավարտներս, օր ու ժամ չէինք խնայում մաթեմատիկական թեստերը սովորելու, մեկ-մեկ էլ պատասխանները   անգիր անելու համար: Իհարկե, այդ ժամանակ էլ  էր ինձ  անհասկանալ  համալսարան մուտք գործելու ճանապարհը,  բայց փաստը մնում է այն, որ երկար ու ձիգ տարիներ հետո, իրականում  ոչինչ էլ չի փոխվել, ավելին՝ առաջարկում են, որ ուսուցիչներն  էլ սկսեն  անգիր անել շտեմարանի առաջադրանքները, որպեսզի համարվեն ատեստավորված, հավելավճարով աշխատող դասավանդողներ,   անհասկանալի իրողություն է:  Այս աշխատանքը տանում է ոչ թե ուսուցչի ատեստավորման, մասնագիտական զարգացման, այլ հակառակը՝ մասնագետին տանում է  որակազրկման: Կրթության նախարարությունը, թե ինչ նպատակ է իր առջև դրել թեստերը կազմելիս կամ կարգը մշակելիս,  չեմ կարող ասել, բայց այն  որ ձգտում են  բոլոր ուսուցիչները լինեն կրկնուսույցներ, այսինքն՝ մեծ ու փոքր անգիր անեն շտեմարանի առաջադրանքները, հաստատ պարզ է: Հարց է առաջանում, իսկ ուր մնաց մաթեմատիկան, իրական, գործնական իր աշխատանքներով,  էլ չեմ նշում դասավանդողի ստեղծական, հետազոտական աշխատանքները, նախագծերը,  մրցանակները,  սովորողների, ծնողների սերն ու հարգանքը:
 Այս թեստերը, կարգերը ոչինչ չասող, ոչինչ չապացուցող  տարբերակներ են, ավելին՝ դասավանդողին նվաստացնում են: 

Առաջարկում եմ հաշվի առնել հետևյալ կետերը՝

  • դասավանդողի ինքնակրությանն ուղղված աշխատանքները
  • հրապարակած հոդվածները
  • ստացած մրցանակները
  • կատարած նախագծերը
  • ստեղծած ուսումնական նյութերը, ժողովածուները
  • ուսումնական ճամփորդությունները
  • երկարատև աշխատանքի տարիների փորձը
  • մասնագիտական զարգացմանն ուղղված սեմինարների մասնակցությունը
  • բարեխիղճ աշխատանքը և այլն:

Առաջարկում եմ բարձրացնել բոլոր դասավանդողների աշխատավարձը, իսկ ատեստավորման  փոխարեն կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ, պարբերաբար կլոր սեղան-քննարկումներ տաբեր դպրոցների  դասավանդողների հետ: Կազմակերպել փորձի փոխանակումներ, տարածել ստացված, հաջողված նախագծերը:
 
Մաթեմատիկա դասավանդողի  կամավոր ատեստավորումը հեղինակային կրթական ծրագրի պահանջներին համապատասխան հղումն տե՛ս այստեղ:


Լուինե Ներսեսյան

Ողջունելի է նախաձեռնությունը, որը գոնե թույլ է տալիս ուսուցչին ինքնուրույն որոշել՝ ցանկանում է ունենալ փոքր-ինչ ավելի աշխատավարձ, թե շարունակի աշխատել նույն աշխատավարձով:

Այսօր դպրոցներում նկատելի և ողջունելի է հետաքրքրությունը դպեի նախագծային ուսուցումը. ՀՀ բազմաթիվ դպրոցներ սկսում են հրաժարվել կիսամյակի ավարտին պարտադիր անցկացվող ստուգող գրավոր աշխատանքներից կամ բանավոր հարցումներից՝ փոխարինելով այն ընթացիկ նախագծային, հետազոտական աշխատանքներով: Մինչդեռ ԿԳՄՍ նախարարությունը դեռ հաստատուն է մնում վերջին տարիներին ներմուծված թեստերի միջոցով գիտելիքների ստուգման ձևին: Ամբողջական նյութը տես բլոգում:



Սմբատ Պետրոսյան

  Իհարկե կարևոր է, որ դասավանդողը կարողանա լուծի այս բոլոր առաջադրանքները, բայց միևնույն ժամանակ կարևոր է նաև թե նա այս ամենը ինչպես կբացատրի իր սովորողներին: Թեստային աշխատանք գրելը կամ լուծելու դեռ չի խոսում դասավանդողի բարձր մասնագիտական և մարդկային որակների մասին: Մաթեմատիկայի ուսուցիչը կարևոր է, որ կարողանա գրագետ խոսալ և դեպի իր կողմ գրավել աշակերտներին: Ցավոք, այստեղ նման միտում ես չտեսա: Կարևորում եմ նաև, որ ատեստավորման թեստերը լինեն մակարդակներով, քանի որ տարբեր դասարաններում մատուցման տարբեր մեթոդներ և թեմաներ են առկա՝ կախված տարիքային առանձնահատկությունից:


Գրետա Բակունց

Ըստ իս դասավանդողի ունեցած գիտելիքները բավարար չեն ուսուցման 

գործընթացն  արդյունավետ կազմակերպելու համար։  Բացի  ունեցած գիտելիքներից կարևոր է, թե դասավանդողը  ինչպես է կարողանում իր գիտելիքները փոխանցել սովորողներին,  ինչպիսի մեթոդներ է կիրառում ուսուցման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար, ինչպես է կարողանում դասապրոցեսում  ներառել տարատարիք  սովորողներին։

Ամբողջապես նյութը տես բլոգում:


Զարինե Փանյան

Ըստ ինձ՝ ուսուցչին ատեստավորել, չի նշանակում նրանից հարցնել, արդյո՞ք նա գիտի 2×2, թե ոչ։ Մենք խոսում ենք մանկավարժի մասին և նրա կիրառած մեթոդների մասին։ Կան մանկավարժներ , որ կրկնուսույցներ չեն, բայց փայլում են իրենց մեթոդական մոտեցումներով։ Իմ կարծիքով կարելի է մանկավարժին ատեստավորելիս հաշվի առնել, թե նա ինչպես է մատուցում այդ 2×2֊ը։ 


Անի Միրզոյան

Որպես սկսնակ ուսուցչուհի, ով պատրաստվում է անցնել ուսուցչի ատեստացիա, կցանկանայի ատեստացիայի կազմակերպումը փոխել։ Կենտրոնանալ ոչ միայն  ստուգելու, թե ուսուցիչը ինչ գիտի կամ չգիտի, այլ ուսուցիչը ինչպիսի ճանապարհներով է կարողանում իր իմացած գիտելիքը փոխանցել սովորողին։ Ամբողջական նյութը տես այստեղ:


Թաթուլ  Շահնազարյան

Միայն Հայաստանում  կարող է  նման աբսուրդ լինել։ Որպեսզի ուսուցչի աշխատավարձը 120 000 դրամից բարձրանա 150 000 դրամ, պետք է  ինչ-որ կասկածելի ատեստավորում անցնի, իսկ ութերորդ դասարանը ավարտած պատգամավորը, ում բախտ է վիճակվել հայտնվել ինչ-որ ցուցակում, կաշառակեր դատախազը, ում  բախտ է վիճակվել ինչ-որ մեկի բաջանաղը լինի, կամ դատավորը   ստանում են միլիոն դրամից ավել ու ոչ մեկը նրանց կոմպետենտությունը չի հարցնում։

Ու լաց ենք լինում, թե ինչու պարտվեցինք, Դադիվանքս հետ բերեք, աաախխխխ, Շուշիս, մեռնեմ Քարվաճառին…

Խաչ տնկելու, պաշտոնյայի  խոլեստերինը ավելացնելու, պարգևավճար տալու  փոխարեն  կրթությունն ու գիտությունը զարգացրեք։

 

Մենուա Հարությունյան

Իմ կարծիքով մաթեմատիկայի ուսուցչի որակները ստուգելու ամենավատ տարբերակն է ընտրված։Առաջարկում եմ ստուգելու փոխարեն վերապատրաստել և մոտիվացնել, շատ հավանական է, որ նոր ավարտած ուսանողը կամ աշակերտը  շատ ավելի բարձր արդյունք ցուցաբերի, քան երկար աշխատանքային փորձով մանկավարժը: Ամենամեծ գնահատականը ուսուցչին կարող է տալ պատվիրատուն,այսինքն ծնողին։ Հասմիկ Իսրայելյան

Արշակ Մարտիրոսյան




0 коммент.:

Отправить комментарий