четверг, 16 июня 2016 г.

Հունիսի 16, հինգշաբթի

Մեր  ուսուցչական ճամբարային հերթական օրը սկսեցինք վրաց ընկերների հետ պարատնով, հետո՝ ընդհանուր պարապմունք:
 Ուսուցիչների մի խմբի հետ  մասնակցեցինք թարգմանչական ստուգատեսին, որտեղ միջին դպրոցի սովորողները ներկայացրին իրենց թարգմանչական  <<Արևներ >> բլոգը, որտեղ տեղադրված են  իրենց թարգմանած ուսումնական նյութերը: Ըստ սովորողների՝  իրենց բլոգը կոչել են Արևներ, որովհետև բոլոր մասնակիցները նման են արևի:

Օրվա ռեժիմ կազմած Արտ-պլեներ Նոր դպրոցում, որը այսօր տարբերվում էր իր ձևաչափով:  Եղանակի պատճառով ուսուցիչները և սովորողները պատը ներկում էին անձրևանոցով: Դասվարները այդ ընթացքում մասնակցեցին  
<<Ստվարաթղթե  և պլաստիլինե տիկնիկների պատրաստում>> թեմայով 

սեմինարին` Լևոն Աբրահամյանի ղեկավարությամբ:

Ահա այսպիսի հետաքրքիր, բովանդակալից հերթական օր...

















0 коммент.:

Отправить комментарий