четверг, 28 ноября 2013 г.

10 Հետաքրքիր Հանելուկ, Որ Կաշխատեցնեն Ձեր Գլուխը

1. Դա մարդուն երեք անգամ է տրվում. առաջին երկու անգամն անվճար, իսկ երրորդի համար հարկավոր է վճարել:
2. Իմ ծանոթը օրը 10 անգամ կարող է մորուք սափրել, սակայն, միևնույնն է, մորուքով է ման գալիս: Ինչպե՞ս է դա հնարավոր:
3. Մի անգամ աղջիկը նախաճաշի ժամանակ հանկարծակի գցում է իր մատանին սուրճով լի բաժակի մեջ: Ինչու՞ է այն չոր մնացել:
4. Ո՞ր դեպքում ենք մենք` նայելով 2 թվին, ասում «տասը»:
5. Մի մարդ խնձոր էր գնում` հատը 5 դոլարով և վաճառում էր 3 դոլարով: Որոշ ժամանակ անց նա միլիոնատեր դարձավ: Ինչպե՞ս դա նրան հաջողվեց:
6. Դուք կանգնած եք երկու նույնանման դռների առջև, որոնցից մեկը տանում է դեպի մահը, իսկ մյուսը դեպի երջանկություն: Դռները պաշտպանում են երկու պահակներ, որոնցից մեկը միշտ ճիշտն է ասում, իսկ մյուսը միշտ ստում է: Բայց Դուք չգիտեք, թե ով` ով է: Դուք կարող եք հարց տալ պահակներից միայն մեկին: Ի՞նչ հարց է պետք տալ, որպեսզի չսխալվեք դռան ընտրությամբ:
7. Ձեզ առաջարկում են ֆինանսական վերլուծաբանի աշխատանք հայտնի ընկերությունում: Խոստանում են վճարել 100.000 դոլար տարեկան աշխատավարձ և բարձրացման երկու տարբերակ: ա. Տարեկան մեկ անգամ աշխատավարձի բարձրացում 15 000 դոլարով: բ. Կես տարին մեկ անգամ 5 000 դոլարով: Ո՞ր տարեբակն է ավելի շահավետ:
8. Մի սենյակում երեք լամպ կար: Մյուս սենյակում երեք անջատիչ: Հարկավոր է որոշել, թե որ անջատիչը, որ լամպի համար է: Լամպերի սենյակ կարելի է միայն մեկ անգամ մտնել:
9. Երեք հավ երեք օրվա ընթացքում երեք ձու է ածում: Ինչքա՞ն ձու կածեն 12 հավը 12 օրերի ընթացքում:
10. Երկու տղա խաղում էր կեղտոտ մութ վերնահարկում: Հետո նրանք ներքև իջան: Նրանցից մեկի դեմքը ամբողջովին կեղտոտվել էր, իսկ մյուսինը մաքուր էր մնացել: Չնայած դրան` միայն մաքուր երեսով տղան գնաց լվացվելու: Ինչո՞ւ:





 Ահա և պատասխանները.
1. Ատամներ:
2.Նա մորուքներ է սափրում:
3. Սուրճը պատրաստի վիճակում չէ:
4. Երբ մենք նայում են ժամացույցին, որ ցույց է տալիս որևէ ժամի տասը րոպեն:
5.Նա միլիարդատեր էր:
6.Լուծումներից մեկը. «Եթե ես խնդրեմ ինձ ցույց տալ երջանկության տանող դուռը, ո՞ր դուռը ցույց կտա մյուս պահակը»: Այնուհետև պետք է ընտրել հակառակ դուռը:  
7.Երկրորդը: Առաջին տարբերակի դեպքում. 1 տարի-$100 000, 2 տարի-$115 000, 3 տարի-$130 000, 4 տարի-$145 000 և այդպես շարունակ: Երկրորդ տարբերակ. 1 տարի-$50 000 + $55 000 = $105 000, 2 տարի-$60 000 + $65 000 = $125 000, 3 տարի-$70 000 + $75 000 = $145 000, 4 տարի-$80 000 + $85 000 = $165 000 և այդպես շարունակ:
8.Պետք է սկզբում միացնել մի լամպ և մի փոքր սպասել, հետո միացնել հաջորդը և հետո միանգամից անջատել դրանք: Առաջինն ամենատաքը կլինի, երկրորդը թեթևակի տաք, իսկ երրորդը սառը:
9.Մեկ հավը երեք օրվա ընթացքում մեկ ձու է ածում: 12 օրվա ընթացքում հավը 4 ձու կածի և հետևաբար 12 հավ 12 օրերի ընթացքում 48 ձու կածեն:
10.Մաքուր դեմքով տղան տեսավ, որ նրա ընկերոջ դեմքը կեղտոտ է և մտածեց, որ իր դեմքն էլ է նույն վիճակում: Իսկ կեղտոտ դեմքով տղան տեսնելով, որ ընկերոջ դեմքը մաքուր է, կարծեց, որ նրանն էլ է մաքուր:

Աղբյուր ՝ Blognews.am

0 коммент.:

Отправить комментарий