Այս
աշխատանքում առանձնացրել եմ այն մաթեմատիկական
թեմաները, որոնք պետք
է իմանա սովորողը՝ որպես ապագա խոհարար: Թեմաներն ընտրելիս խորհրդակցել եմ խոհարար Ա.Զառայի հետ, համատեղ կատարել
ենք մի քանի դաս խոհանոցում՝՝ համատեղելով մաթեմատիկան
և խոհարարությունը: Աշխատանքը կատարել ենք ուսումնական ճամբարի ժամանակ, քանի որ այդ
ընթացքում խոհարարներն առանձին ջոկատով էին
հանդես գալիս և ավելի հեշտ էր համատեղ դաս
կազմակերպել: Հոդվածում ներկայացված բաղադրատոմսերն ևս առաջարկել է Ավ.Զառան: Հաշվարկերը
կատարել է Մելքոնյան Արթուրը՝ ապագա
խոհարար, Քոլեջ արհեստներ դպրոցի սովորողը:
Աշխատանքի նպատակը՝
·
հասկանալ
մաթեմատիկայի դերը և կարևորությունը խոհանոցում,
·
կարողանալ
կազմել ճիշտ համամասնություն բաղադրատոմսերի համար,
·
կարողանալ
փոփոխել համամասնությունն
անհրաժեշտության
դեպքում:
Իրականում ցանկացած կերակուր
պատրաստելու ընթացքում՝
այդ թվում սկսած մթերքի ձեռքբերումից, գումարի
ծախսից, պահանջվում են մաթեմատիկական
որոշ գիտելիքներ: Ենթադրվում է, որ կրտսեր դպրոցում մաթեմատիկական թեմաները սովորողն արդեն յուրացրել է:
1.Առաջինը, որ ցանկանում եմ նշել <<Մեծությունների հարաբերություն>> թեման է: Նախ սահմանենք հարաբերություն
ասելով ինչ ենք հասկանում մաթեմատիկայում, հետո կուսումնասիրենք թեմայի կիրառումը խոհարարության
մեջ:
Սահմանում: Երկու մեծությունների քանորդը մաթեմատիկայում անվանում են մեծությունների հարաբերություն, կամ պարզապես հարաբերություն:
Այս թեման խիստ առնչվում է
խոհարարության հետ: Բերենք օրինակ,
եթե բաղադրատոմսում առկա է 1 ձու և 2 բաժակ ալյուր, ապա նրանց հարաբերությունն ասում ենք կազմում է մեկը երկուսի, բայց մաթեմատիկորեն գրվում է այսպես՝ 1:2, կամ ½ :
Դիցուք ունենք որևէ թխվածքաբլիթի
բաղադրատոմս՝
·
1 բաժակ ալյուր
·
1/2 թ.գդալ սոդա
·
1/2 թ.գդալ աղ
·
1/2 բաժակ յուղ
·
1/3 բաժակ շաքարավազ
·
1ձու
·
1/2 թ.գդալ վանիլին
Այս բաղադրատոմսով
ստացվում է 3 տասնյակ թխվածքաբլիթ: Եթե դուք ցանկանում եք ստանալ 9 տասնյակ թխվածքաբլիթ, ապա պետք է բոլոր բաղադրիչները բազմապատկել 3-ով, պետք է նաև համոզվել, որ բաղադրիչների հարաբերությունը ինչպես նախկինում նույնն է մնացել: Մասի գաղափարն առաջանում է այն ժամանակ, երբ դուք ունեք հավասար հարարաբերություն, օրինակ 2:4, 4:8: Երկու անհավասար հարաբերության ժամանակ , ինչպիսին է 3:16, 1:3 չի բերում համամասնության: Հարաբերությունը պետք է լինի հավասար: Ավելի մանրամասն ցույց տանք՝
կազմելով հարաբերություն: Սկզբի
համար պետք է պարզել, ինչքան ալյուր է պետք 9 տասնյակ թխվածքաբլիթ ստանալու համար: Դրանից հետո կարելի է հաշվել մնացած բաղադրիչները: Այսպիսով՝ կստանանք,՝
1 բաժակ- 3 տասնյակ թխվածքաբլիթ
x բաժակ- 9 տասնյակ թխվածքաբլիթ
Գտնենք x-ի
արժեքը:
1 . 9= 3. x
x=3 (բաժակ ալյուր)
Այսպիսով մեզ
անհրաժեշտ
է 3 բաժակ ալյուր:
Այս հարաբերությամբ կարող եք գտնել մնացած բաղադրիչների համամասնությունը բաղադրատոմսի մեջ, այսինքն՝ բոլոր բաղադրիչները պետք է բազմապատկել
3-ով:
Եթե բաղադրատոմսի
մեջ անհրաժեշտ լիներ ¾ բաժակ շաքարավազ, այդ դեպքում կունենանք՝
¾ բաժակ- 3 տասնյակ թխվածքաբլիթ
x բաժակ- 9 տասնյակ թխվածքաբլիթ
¾ . 9= 3 . x
x=9/4 բաժակ ալյուր
Ինչպես նկատում եք լավ խոհարարն այս հարաբերությունը ճիշտ կազմելու և լուծելու համար
պետք է հասկանա կոտորակներ, հավասարումներ թեման:
2.Ինչպես մաթեմատիկայում
այնպես էլ խոհարարությունում լայն կիրառություն ունի <<Մեծությունների չափումը>>
թեման: Բերենք օրինակ,
եթե բաղադրատոմսում
անհրաժեշտ է ½ բաժակ յուղ, իսկ մեր սպասքի տարողականությունը միլիլիտրով է, ապա պետք հաշվի առնել , որ
1բ= 237 մլ
1/2բաժ=118 ,5մլ
Խոհարարն անհրաժեշտությունից ելնելով կարող
է փոփոխել չափման միավորները:
3. Ինչպես վերահաշվարկենք մթերքի
քանակը, եթե մեզ անհրաժեշտ տարրայի ֆորման ունի այլ տեսք, այլ չափ:
Այստեղ կարևոր
դեր է խաղում մթերքի ծավալը: Փորձենք հաշվարկել բաղադրիչների քանակը որևէ խմորի բաղադրատոմսի
համար: Ենթադրենք, երբ
ես թխում եմ խմոր
23սմ
տրամագծով շրջանային ֆորմայում, խմորի
բարձրությունը ստացվում է 5 սմ: Թխելով 28սմ անկյունագծով մեկ այլ շրջանային ֆորմայում, ինչպես պահպանել խմորի բաղադրիչների համամասնությունը,
որ նորից ստացվի բարձրությունը 5 սմ
: Կատարենք մթերք ճիշտ
վերհաշվարկ:
Հարաբերությունը ստանալուց հետո, տեսնում ենք, որ բաղադրատոմսի
բաղադրիչները պետք է մեծացնել 1,5 անգամ:
Օրինակ՝ 6 ձվի
ձոխարեն, պետք վերցնել 9 ձու և այլն:
Նման ձևով
կարող ենք հաշվել, եթե
ամանը լինի ոչ թե շրջանաձև, այլ քառակուսի:
Օրինակից պարզ
է դառնում, որ լավ խոհարարը պետք է իմանա
տասնորդական
կոտորակները, մակերես, ծավալ, քառակուսի արմատ թեմաները:
4.Բերել մեկ միավորի:
Բաղադրատոմս:
Ենթադրենք թխվածքի համար
մեզ պետք է՝ 4 ձու, 180 գրամ ալյուր, 120 գրամ շաքար, 80 գրամ յուղ:Ինչքան մթերք է անհրաժեշտ 3 ձվի համար: Մաթեմատիկորեն ասած, բոլոր բաղադրիչները բերենք մեկ միավորի, տես գծագիրը՝
4 ձու
|
180 գ ալյուր
|
120գ շաքար
|
80գ յուղ
|
Բոլոր բաղադրիչները բաժանենք 4
-ի
|
|||
1 ձու
|
45գ ալյուր
|
30 գ շաքար
|
20գ յուղ
|
Բազմապատկենք
3 –ով
|
|||
3 ձու
|
135գ ալյուր
|
90գ շաքար
|
60գ յուղ
|
Այստեղ շատ
կարևոր է այն, որ մթերքի քանակը փոխվում է, բայց նրանց համամասնությունը չի փոխվում: Այսպիոսով կարող ես բաղադրատոմսում
կատարել կատարել մթերքի քանակի փոփոխություն, պահելով համամասնությունը:
Այս աշխատանքում
ես առանձնացրել եմ այն նախնական թեմաները, որոնք առնչվել են ապագա խոհարարները մասնագիտական դասերի ժամանակ:
Եվ վերջում ավելացնեմ, որ այժմ կիրառվում են նոր թվային ջեռոցներ, որոնք հեշտացրել
են խոհարարների աշխատանքն, այսինքն՝ միայն
սարքի մեջ լցնելով անհրաժեշտ մթերքի ճիշտ չափաբաժինը,
սարքն ինքն է պատրաստում, իսկ այստեղ սովորողը
պետք է կարողանա կատարել ճիշտ փոփոխություններ՝պահպանելով բաղադրատոմսի համամասնությունը,կարողանա կիրառել իր մաթեմատիկական գիտելիքները: Այսինքն,
եթե խոհարարը առաջ <<լավ հոտառություն>> ուներ, սխալ հաշվարկի պատճառով կարող էր զգալ, որ խմորի
մեջ օրինակ՝ ալյուրը քիչ է, այժմ նա չի կարող վրիպել:
Թեմաների ցանկը դեռ վերանայում եմ, աշխատանքային փուլում է:
Թեմաների ցանկը դեռ վերանայում եմ, աշխատանքային փուլում է:
0 коммент.:
Отправить комментарий