вторник, 20 декабря 2016 г.

Գնահատում-2016



Սովորողի գնահատականը   Մաթեմատիկայից պետք է երևա նրա և՛ բանավոր հաշվում, և՛ գրավոր հաշվման ժամանակ:´
Սովորողի աշխատանքը գնահատելիս հաշվի եմ առնում սովորողի ուսումնական աշխատանքի ցուցանիշները.
  • Սովորողի աշխատանքը դասարանում` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը նրա մասնակցության աստիճանով .
  • Բանավոր հաշվման ցուցանիշներ
  • Ինքնաստուգումներ
  • Ուսումնական նախագծերի, ֆլեշմոբի մասնակցության ցուցանիշներ:
Խմբային  աշխատանքի ժամանակ՝
Խմբային աշխատանքի դեպքում աշխատանքները գնահատվում եմ փուլերով՝
ա. Ինքնագնահատման փուլում խումբը ներկայացնում է իր աշխատանքը՝ ընդ որում խմբի յուրաքանչյուր սովորող ներկայացնում է աշխատանքի իր բաժինը և տալիս իր գնահատականըԲ. Հաջորդ փուլում խմբերը գնահատում են իրար՝ արձագանքելով մյուս խմբերի կատարված աշխատանքներին:
Գ. Որպես ուսուցիչը տալիս եմ նախ յուրաքանչյուր խմբի, ապա խմբում յուրաքանչյուր սովորողի կատարված աշխատանքի գնահատականը: 
Դ. Անհատական և խմբային լավագույն աշխատանքների հղումը տանում եմ  կայք,  իսկ այն աշխատանքները, որոնք չեն համապատասխանում կայքում թողարկվելիք նյութերի չափանիշներին, մնում են բլոգներում:

0 коммент.:

Отправить комментарий