понедельник, 25 марта 2019 г.

Միջին դպրոցի զարգացման ծրագիր

Կրթահամալիրում 2019թ. ստեղծվող-կառուցվող հրաշալիքներ


Կրթահամալիրի զարգացման ծրագրի հիմնական ուղղություններն են.
  1. Հեղինակային կրթական բաց ցանց
  2. Արատեսի դպրական կենտրոն
  3. Խաղողի և գինու դպրոց
  4. Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
  5. Հնգամարտի դպրոց Ուսումնական ագարակում
  6. Ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք, նկուղ
  7. Կրթական պարտեզ բնակելի արվարձանում
  • Միջին դպրոցում ծրագրերը, նախագծերը ավելի արդյունավետ իրականացնելու համար, կարծում եմ դասարանները պետք է դարձնել ավելի փոքրաքանակ/ 15- 20 սովորող/:  Անհատական ուսուցման համար գոնե երեք րոպե պետք է տրամադրել  յուրաքանչյուր սովորողին:
  • Միջին դպրոցում  ձևավորվեր սովորողների այնպիսի  դասարաններ/ սովորողների խմբեր/,ովքեր իրավունք ունենային ընտրելու  ուսուցման այս տարբերակը՝ Արտադրության գործունեությամբ ուսուցում:  Այս խմբի սովորողները  բոլոր առարկաների  նախագծերը ավելի թեթև ծրագրով անցնեին/ օրիանակ՝ B մակարդակով/  և իրենց  ուսուցումը միտված լիներ   արտադրությանը՝ կլինի խոհանոցի ոլորտում, բրուտանոցի   թե  այլ:
  • Բոլոր սովորողների թվային տեխնիկայի համար որոշ պայմաններ, պարամետրեր  սահմանվեն, որ հնարավոր լինի միաժամանակ  բոլոր սովորողները բացեն GEOGEBRA ծրագիրը կամ բոլորը մաիաժաման ունենան ինտերնետ:  
  •  Միջին դպրոցի   ուսումնական տարածքը  դարձնել ավելի հետաքրքիր, ավելի արդիական,  ձևավորվեր պատերը յուրաքանչյուր կաբինետին համապատասխան սովորողների նախաձեռնությամբ:
  • Առավոտյան  ընդհանուր պարապմունքին սովորողները ունենային ընտրության տարբերակներ՝ օրինակ երգող սովորողները  ընտրեին երգուսուցում, պարողները՝ պարուսուցում, մարմնամարզություն անողները՝ մարզաձև, միասմակամ ընթերցումներ լիներ այն սովորողների համար ովքեր սիրում են ասմունքել, տալ սովորողին ընտրության իրավունք, այս դեպքում կարող ենք փոխել նաև  առավոտյան ընդհանուր պարապմունի անվանումը,  օրինակ դարձնել՝ Միասնական ուսուցում:




0 коммент.:

Отправить комментарий