среда, 1 января 2020 г.

Շնորհավոր Ամանոր


Դասավանդողի օրագրից-2020 թ.

Սիրելի կրթահամալիրմեծ ու փոքր սովորողներ, հին ու նոր դասավանդողներ, Միջին դպրոցի իմ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորըառողջ և բարեբեր տարի լինի, թող ձեր ընտանիքներում տիրի սեր, ջերմություն և խաղաղություն:


   Ինձ համար այս Նոր տարվա տարեմուտը տարբերվում էր նախորդ բոլոր  տարիներից:
Տարին սկսել եմ ուխտագնացությամբ, Քրիստոսի հետքերով դեպի ԵրուսաղեմԱմանորը ընտանեկան տոն է, բայց ես այն  դիմավորեցի  մոտ 120 անծանոթ մարդկանց հետ  ու չզգացի  օտարություն,  քանի որ  Երուսաղեմ քաղաքը մեզ բոլորիս  հավաքել էր մեկ նպատակով՝ ուխտագնացություն Քրիստոսի հետքերով:

Անասելի   զգացողություն է լինել Բեթղեհեմ քաղաքում (Հացի երկիր), շրջել Սուրբ քաղաքում, որտեղ ամեն ինչ սպիտակ է, ամեն տուն,  շենք կառուցված է սպիտակ քարից, տեսնել Սուրբ Աստվածածին տաճարը, որը կառուցվել է  Սուրբ Աստվածածին Մարիամի գերեզմանի վրա: Լինել  Հարության տաճարում,  որն արտաքինից այդքան պարզ և հասարակ է, բայց այնքան ուժ, հրաշք  ունի իր մեջ՝  պահպանվել է  դարեր, հազարամյակներ շարունակ, եկել հասել է մեզ:

Սուրբ Հարություն տաճարում, տեսնելով մարդկանց շարասյունը,   ովքեր  հուզված և սրտատրոփ սպասում են, թե  երբ են մտնելու   Հարության վայրը և հանկարծ  լսվում է  մի ձայն՝  հայերին թույլատրել անհերթ: Քարանալ կարելի է...
Այսքանով մենք չսահմանափակվեցինք: Եղանք նաև Հորդանան գետում, որտեղ  Սուրբ Հովհաննեսը մկրտել է Հիսուս Քրիստոսին:  Այստեղ  մարդիկ սպիտակ հագած,  աղոթք ասելով մտան գետը,  ընդորում  մտնողը երեք անգամ պետք է խաչակնքվեր՝ ամբողջությամբ մխրճվելով  ջրի մեջ:  Ուխտագնացությունը շարունակվում է...




0 коммент.:

Отправка комментария