пятница, 26 марта 2021 г.

«Գագարին» նախագիծ


Ապրիլի 12-ին Բլեյան բաց ցանցով և «Գագարին» նախագծով հանդիպմանն ընդառաջ` մարտի 25-ին կայացավ նախագծի մասնակից  դասավանդողների  և «Մաթեմատիկա» ամսագրի առցանց առաջին հանդիպումը, որի համակարգման հարցում ինձ օգնեց Լուսինե  Ներսեսյանը: 





Քննարկմանը մասնակցեցին Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր,
 Գագարին գյուղերի դպրոցների մանկավարժները՝ մաթեմատիկները և դասվարները։ 
Խոսեցինք  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային, այլընտրանքային ուսուցման, նորարարական մանկավարժական ծրագրերի և ուսուցման բաց համակարգի մասին: Մեր համագործակցության առաջին քայլը եղավ այդ համայնքի դպրոցներում մաթեմատիկական ֆլեշմոբի ներկայացման և տարածման որոշումը, որ տվեց սովորողների ակտիվ մասնակցության ակնկալիքներ:
  Ներկայացրեցինք նաև «Մաթեմատիկա» ամսագիրը, նրա բաժինները: Մասնակիցներին, իհարկե, հետաքրքրեց այս ամենը, և մեծ ուրախությամբ ընդունեցին մեր համագործակցությունը:
Մեր ճանաչողական, բարեկամական կապը կայացավ:

Մանրամասները` տեսանյութում։



0 коммент.:

Отправить комментарий