суббота, 14 мая 2022 г.

Մասնագիտական զարգացման համակարգ, մաթեմատիկայի սեմինարները

 
Կրթությունն ու ինքնակրթույթունը անհատի լիարժեք զարգացման բաղակացուցիչ մասերն են, ուստի կրթահամալիրում յուրաքանչյուր դասավանդող  անկախ իր դասավանդման առարկայից ինքնակրթվում է, սովորղին ևս դրդելով ինքնակրթության: 

Մաթեմատիկա դասավանդողների  ամենաշաբաթյա հավաքները ուղղված են մասնագիտական զարգացմանը, դասավանդողի ինքնակրթությանը:
Մաթեմատիկա դասավանդողներին  հնարավորություն է ընձեռված յուրաքանչյուր երկուշաբթի միասին հավաքվելու, քննարկելու թե՛ դասարանական առօրյա հարցերը, խնդիրները, թե՛ մասնագիտական  թեմաները: Հանդիպումները  լիարժեք և այսքան արդյունավետ չէին լինի, եթե մաթեմատիկների  խմբին չմիանար  կրթահամալիրի մենթոր ուսուցիչ՝ Գևորգ Հակոբյանը:
Միասին քննարկել, լուծել ենք  հազարից ավել խնդիրներ: Այդ թվում ֆլեշմոբի խնդիրները իր բոլոր մակարդակներով: Գևորգ Հակոբյանի առաջարկով յուրաքանչյուր ամիս մաթեմատիկա դասավանդողները  ստացել են մասնագիտական զարգացամանն ուղղված առաջադրանքներ իրենց տեսական և գործնական մասերով, յյուրաքանչյուր դասավանդող աշխատել  է  յուրովի, մեկը հրապարակել է բլոգում, մյուսը՝ ոչ: Յուրաքանչյուր ամսվա փաթեթը ստերև՝

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Առաջին ուսումնական շրջանի մաթեմատիկների հավաքի հաշվետվությունն տե՛ս այստեղ:
Երրորդ ուսումնական շրջան՝ անելիքները:

Մաթեմատիկա դասավանդողներից բացի յուրաքանչյուր դասվար շաբաթական մեկ անգամ ևս ունի հնարավորություն հանդիպելու Գևորգ Հակոբյանին՝ ուղղելու իրեն հուզող մաթեմատիկական  խնդիրները, հարցերը:     

Դասվարների մասնագիտական զարգացմանն ուղղված աշխատանքները տե՛ս ստորև.
Առաջին ուսումնական շրջան :
Երրորդ ուսումնական շրջան:


 

0 коммент.:

Отправить комментарий