суббота, 21 мая 2022 г.

«‎Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքը մայիսին

 «‎Մաթեմատիկա»  ամսագրի աշխատանքն այս ամիս հիմնականում ուղղված էր  մայիսյան հավաքի պատրաստմանը, քննարկմանը: Մաթեմատիկների համատեղ ջանքերով մայիսի 18-ին կայացավ կլոր սեղան հանդիպում, որին ներկա էին տարատարիք սովորողներ, ծնողներ:

Դասավանդողներն ըստ նշված  կետերի ներկայացրեցին իրենց հաջողած նախագծերը:
Հաջողված եմ  համարում TechnovationGirls 2022 միջազգային մրցույթ նախագիծը, որին սովորղները հանդես էին եկել իրենց նախաձեռնությամբ՝ ստեղծելով հայաստանյան ցայտաղբյուրների ցանց: Մանրասմասն տ
ե՛ս սահիկաշարում, հղումն այստեղ, համակարգումը՝ Հասմիկ Իսրայելյանի:

Ներկայացնում եմ տարվա կտրվածքով հաջողած նախագծերը, կան աշխատանքներ որոնք իրականացվել են հենց մայիսին.

Տարվա ընթացքում Անի Միրզոյանը և Գրետա Բակունցը իրականացրել են անթիվ, անհամար նախագծեր, բայց ես ուզում եմ առանձնացնել այն աշխատանքները, որոնք իրականացրել են աշխատելով համատեղ կրտսեր դպրոցների այլ մաթեմատիկա դասավանդողների, դասվարների հետ, կապ հաստատելով կրթահամալիրի բոլոր օղակների  սովորողների միջև:

Մաթեմատիկա դասավանդողներից մի քանիսը  հասցրել են ամփոփել նաև հանրային աուիդիտ նախագծերը, որոնք նույնպես հաջողված էին՝
Սմբատ Պետրոսյան
Անի Միրզոյան
Գրետա Բակունց
Լուսինե Ներսեսյան

Դասավանդողններից Զառա Փանյանը որպես լավագույն աշխատանքներ առանձնացրել է հետևյալ նախագծեր.
Սեբաստացու օրեր:

Թաթուլ Շահնազարյանի աշխատանքներից առանձնացրել եմ 

Մաթեմատիկան հին Հնդկաստանում և հին Չինաստանում նախագիծը: Մանակիցները տեղեկություն են գտնել հին Հնդկաստանի և հին Չինաստանի մաթեմատիկոսների մասին, ներկայացրել են նրանց աշխատանքները: Հավաքագրել են հին խնդիրներ:

Տարվա կտրվածքով դասավանդողները աշխատել են նաև մաթեմատիկա օրացույցի շուրջ, իրականացրել են  Վիկտոր Համբարձումյան, Անանիա Շրակացու օրեր , Պի թվի տոն, Խնդիրներ կենգուրուից և այլ նախագծեր, համակարգումը՝ Լուսինե Ներսեսյանի և այլ նախագծեր:

Լյովա Սարգսյանի էջից առանձնացնում եմ Սովորող-սովորեցնող նախագծերը, որոնք արված են  GeoGebra, math-o-mir  ծրագրերով.


0 коммент.:

Отправить комментарий