четверг, 24 января 2019 г.

Ձմեռային ուսումնական ճամբար-25.01.2019թ.

25.01.2019թ.-ուրբաթ
6-րդ դասարան- կրկնողություն
Թեմա՝ Խառը թվեր


Այն կոտորակները, որոնց համարիչը մեծ կամ հավասար է հայտարարից, կոչվում են անկանոն կոտորակներ։
Օր՝21/11 ,     37/37 ,   46/5,    57/8
Խառը թիվը կազմված է ամբողջ մասից և  կոտորակային մասից։
Օր.
6.10/11  6-ը ամբողջ մասն է, 10/11-կոտորակային մասը
 8.2/5-շարունակիր
 17.6/15-շարունակիր

Խառը թվի անցումը անկանոն կոտորակի։
Օր՝1.1/5=6/5    2.1/6=13/6
Վարժ 1. Խառը թիվը ներկայացրո՛ւ  անկանոն կոտորակի տեսքով:
1.1/2
1.1/3
11.1/4
18.2/3
1.3/4
2.1/4
3.1/5
8.1/3

Վարժ 2. Հաշվիր
1.2/7+ 5.1/7=3.1/41+2.1/41=45.7/10+1. 3/10=12. 1/3 +1.1/2=
Վարժ 3. Հաշվիր
2.1/5+2/5=
3.9/17+2/17=
13.11/25-1.1/25=
5/8+3.1/8=
3+1/7=
17.2/9-9.2/9=
Վարժ 4. Հաշվիր(Նախապես խառը թիվը դարձրու՛ անկանոն կոտորակ)
12.1/3 x10.1/5
1/2x1.1/4
2.3/4x4/71
1:1.1/5
2.6/7:3.1/5
Խնդիր 5.
Զբոսաշրջիկը  ճանապարհի կեսը և էլի 2կմ  անցել է ոտքով, մնացած ճանապարհի կեսը և էլի 4 կմ անցել է մեքենայով, ինչից հետո նրան մնաց անցնելու 12 կմ: Քանի կմ է ամբողջ ճանապարհը:



8-րդ դասարան


1.Գտի՛ր ABCD ուղղանկյան պարագիծը, եթե A անկյան կիսորդը տրոհում է BC կողմը 45,6 և 7,85 սմ երկարությամբ հատվածների:

2.Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 4սմէ, իսկ փոքր կողմից 6 սմ է: Գտիր ուղղանկյան պարագիծը:

3.Գտիր ABCD  շեղանկյան պարագիծը, եթե անկյուն B-ն 60 աստ. է, իսկAC=10,5 սմ:

4.Քառակուսու  անկյունագծերի հատման կետից  մինչև կողմերը եղած հեռավորությունների գումարը 20 սմ է: Գտիր քառակուսու պարագիծը:

5.Հավասարասրուն եռանկյան սրունքը 17սմ է, իսկ հիմքը 16: Գտիր հիմքին տարված բարձրությունը:

6.Քառակուսու անկյունագծերի գումարը 40 սմ է: Գտիր նրա կողմը:

7. Ուղղանկյուն սեղանի հիմքերը 9, 18 սմ են, մեծ սրունքը 15 սմ է: Գտիր սեղանի մակերեսը:




0 коммент.:

Отправить комментарий