воскресенье, 6 января 2019 г.

Հունվարյան ուսումնական ճամբար

Նախագիծ . Ամանորյա Բյուջե 
 Նախագիծը նախատեսված է 4-6-րդ դասարանցիների համար:
Յուրաքանչյուր սովորող հաշվարկում է, թե ինչքան ծախս են  արել Ամանորին: Սովորողները կազմում են Ամանորյա ծախսերի բյուջե,  յուրաքանչյուրն  իր ընտանիքի համար: Նախագծի ընթացքը՝

Նկարագրություն:
Աշխատանքը կատարում ենք power point ծրագրով:
Սիրելի սովորող, առաջին էջում նշիր  քո անուն, ազգանունը, դպրոցը, դասարանը, աշխատանքի վերնագիրը:

1. Նոր տարվա առաջին օրը  շաբաթվա ի՞նչ  օր է եղել:
2. Նոր տարվա տոնախմբության համար մենք ծախսել ենք  __________ գումար (եթե գումարի չափը չգիտես, կարող ես ընտանիքիդ անդամներից որևէ մեկին հարցնել կամ ինքդ գրիր մոտավոր թիվը):
3. Ես  Ամանորին ստացել եմ այս նվերները, նշիր_________________կարող ես նաև նկարել, գրիր յուրաքանչյուրի արժեքը (եթե չգիտես, ինքդ հորինիր նոր գին), հաշվիր բոլոր նվերներիդ ընդհանուր գումարը:
4. Ինչ նվերներ ես գնել ընկերներիդ կամ բարեկամներիդ համար, նշիր-________________, կարող ես նաև նկարել, , գրիր յուրաքանչյուրի գինը, հաշվիր ընդհանուր գումարը:

5.Ես Ձմեռ պապիկից ստացել եմ այս նվերը, նշիր ի՞նչ է------------------, որի գինը ----------------գումար է, կարող ես նկարել:

6.Համեմատիր  4-րդ, 5-րդ առաջադրանքներում ստացած թվերը:
7. Կազմիր աղյուսակ հետևյալ կերպ, ձախ կողմում նշիր քո ամենամտերիմ ընկերներից  5  սովորողի անուն, իսկ յուրաքանչյուրի անվան դիմաց գրիր, թե ինչքա՞ն է կազմել նրանց ամանորի ծախսը: Ով՞ է ամենաշատը ծախսել, գրիր անունը:
8. Հորինիր  ամանորյա խնդիրներ, գոնե hինգ հատ:
9. Գրիր այսօրվա ամսաթիվը, հաշվիր, թե  քանի ժամ է անցել Նոր տարին սկսվելուց ի վեր:
10. Աշխատանքդ ավարտիր մի քանի հետաքրքիր փաստեր գտնելով ամանորի մասին:
Պատրաստածդ ուսումնական նյութը ուղարկիր իմ  հասցեին՝ l.hakobyan@mskh.am





Ուսումնական երկրորդ շրջան:

09:00-09:30- Ընդհանուր պարապմունք
11:00-12:00`
  1. Նախագծային աշխատանք
  2. ԲլոգՆերի ստուգում
  3. Ստուգատեսների հայտերի քննարկում
12:00-12:30՝ Ընդմիջում
12:30-14:00`
  1. Նախագծային աշխատանք
  2. Օրվա ամփոփում, բլոգային աշխատանք:
  3.  Նախագծերի արդյունքների քննարկում:
Չորեքշաբթի
15:00-16:00-մանկ. աշխատողների սեմինար

0 коммент.:

Отправка комментария