четверг, 14 января 2016 г.

Հունվարի 14, չորրորդ օր

1.Վաչե Թաթոյան


Ողջույն,սիրելի ընկեր Լիանա:Վաչեն բլոգ չունի:Շատ անգամ խնդրեցինք մեզ օգնել բլոգի հարցում,բայց այդպես էլ մնացինք առանց բլոգի: Մենք1-20 խնդիրները ուղարկել ենք, բայց մեկնաբանությունը չենք տեսել:Եթե չի հասել,նորից ուղարկենք:
Նախապես շնորհակալ եմ:

Ողջույն,  սիրելի Վաչե, ես մեկնաբանություն գրել եմ  
հունվարի 12--ին, չորրորդ համարն է եղել, ստուգել եմ  ձմեռային արձակուրդի  առաջադրանքները: 
Առցանց դասի առաջադրանքները չեմ տեսել:  Շնորհակալ  եմ արձագանքելու համար:

2.Պետրոսյան Մարգարիտ

Մարգարիտա ջան, ուշադիր կարդա խնդրի պահանջը:
Առաջին խնդիր-

1.Աննան պետք է հերթապահի հունվարի 1, 2, 3, 4, 5, 6, 7-ին (մեծ չեն 7-ից): Լիլիթը պետք է հերթապահի հունվարի 4, 5, 6, 7, 8, 9, 10-ին (մեծ են երեքից, բայց փոքր են 11): Նրանք միասին կհերթապահեն հունվարի 4, 5, 6, 7-ին: Պատասխան` 4, 5, 6, 7:

2-Քանի որ Ձմեռ պապը հարյուր տարի հետո տոնելու է իր երեքհարյուրամյակը, ուրեմն հիմա նա երկու հարյուր տարեկան է` 300-100=200: Պատասխան` 200:

18- Երեք միանիշ թվեր, որոնց արտադրյալը 120-է, կարող են լինել 3, 5, 8 կամ 4, 5, 6: Ամենափոքր եռանիշ թիվը կլինի 358: Պատասխան՝ 358:


3.Գևորգյան Լիլիթ

Հիանալի է, կեցցես:

4.  Հարությունյան Լիա

Լիա ջան, խնդիրները երկու անգամ ես թողարկել,  նորից ստուգիր, առաջինը խնդրի
պայմանը ուշադիր կարդա...

5. Մեղրյան Ալեքսանդր

Կեցցես Ալեքս ջան,  ձմեռային  արձակուրդի աշխատանքը հրաշալի կատարել ես:
Ալեքս, խնդրում եմ ուղարկիր Ձմեռային հեռավար դպրոցի 10-20 խնդիրների լուծումները: Սպասում եմ...


6.Ալինա Արզումանյան


Ալինա ջան, ուշադիր կարդա խնդրի պայմանը.
Առաջին խնդրում, նշված է 7-Ից ոչ մեծ, այսինքն 7-ն էլ ներառյալ:
Աննան պետք է հերթապահի հունվարի 1, 2, 3, 4, 5, 6, 7-ին (մեծ չեն 7-ից): Լիլիթը պետք է հերթապահի հունվարի 4, 5, 6, 7, 8, 9, 10-ին (մեծ են երեքից, բայց փոքր են 11): Նրանք միասին կհերթապահեն հունվարի 4, 5, 6, 7-ին: Պատասխան` 4, 5, 6, 7:
4-Գծագրից երևում է, որ վերևի տողի յուրաքանչյուր վանդակի թիվը հավասար է իր նեքևի երկու հարևան վանդակներում գրված թվերի գումարին: Այս կանոնով թվերը լրացնելով կստանանք. երկրորդ տողում՝ 3, 5, 7, 9, երրորդ տողում՝ 8, 12, 16, չորրորդում՝ 20, 28, վերջինում՝ 48: Պատասխան` 48:

7-Մի օղակը բացելով կարող ենք մի քանիսը միացնել: Մեր դեպքում երկուսը լրիվ բավական են: Հետևաբար չորս օղակ բացելով, բոլոր օղակները կարող ենք հավաքել մեկ շղթայում: Պատասխան՝ 4:

10-Եթե պարկում եղած նվերներից 100կգ հանենք, կմնա պարկը և նրա զանգվածին հավասար նվեր՝ 110-100=10կգ: Այսինքն դատարկ պարկի զանգվածը կլինի 10:2=5 (կգ): Ձմեռ պապը այդ պարկում տեղավորել էր 110- 5=105(կգ) նվեր: Պատասխան՝ 105:
18-Երեք միանիշ թվեր, որոնց արտադրյալը 120-է, կարող են լինել 3, 5, 8 կամ 4, 5, 6: Ամենափոքր եռանիշ թիվը կլինի 358: Պատասխան՝ 358:

19-Տարբերակ 1. Առաջին սահնակում կդնեն 3 հատ լիքը, 1 հատ կիսադատարկ և 3 հատ դատարկ պարկ (ընդամենը 7 հատ), երկրորդում կդնեն 2 հատ լիքը, 3 հատ կիսադատարակ և 2 հատ դատարակ (ընդամենը 7 հատ), նույնը և երրորդում: Տարբերակ 2. Առաջինում դնում են 3 հատ լիքը, մեկ հատ կիսադատարկ, երեք հատ դատարկ (ընդամենը 7 հատ), երկրորդ ում նույնը, երրորդում դնում են մեկ հատ լիքը, 5 հատ կիսադատարկ, մեկ հատ դատարկ (ընդամենը 7 հատ):


7. Նշանյան Արեգ

Արեգ ջան,  կեցցես : Փորձիր 16-րդ առաջադրանքը նորից  լուծել, մի քանի դեպք մոռացել ես հաշվել:

8.Մեղրյան Ալեքս

Ալեքս ջան, կեցցես: Փորձիր 16-րդ առաջադրանքը նորից  լուծել, մի քանի դեպք մոռացել ես հաշվել:

 9. Գոմցյան Կարինե

  Կարինե  ջան, այս  առաջադրանքները նորից փորձիր լուծել ՝1, 8, 9,10, 11, 14, 16, 20:


10. Սարգսյան Էդգար:
Էդգար ջան, 16, 17 -րդ առաջադրանքները նորից նայիր՝

16-Տասնհինգ դեպք հնարավոր է, երբ կապույտի մեջ 1 գնդակ կա, 10 դեպք, երբ կապույտի մեջ 2 գնդակ, 6 դեպք՝ երբ կապույտի մեջ 3 գնդակ է, 3 դեպք, երբ կապույտի մեջ 4 գնդակ է և 1 դեպք, երբ կապույտի մեջ 5 գնդակ է: Յուրաքանչյուր պարկում 5-ից ավելի գնդակ չի կարող լինել: Ընդամենը կլինի 35 դեպք: Պատասխան՝ 35:

17-Արամը ասում է այն թվերը, որոնք 4-ի բաժանվում են առանց մնացորդի, Աշոտը՝ որոնք երեք մնացորդ են տալիս, Գեղամը՝ երկու մնացորդ և Սուրենը՝ մեկ մնացորդ: 278-ը 4-ի բաժանելիս մնում է 2 մնացորդ, հետևաբար այդ թիվը Գեղամը կասի: Պատասխան՝ Գեղամը:


11.Կոստանյան Արթուր
Արթուր ջան, 16, 18 -րդ առաջադրանքները նորից նայիր՝

16-Տասնհինգ դեպք հնարավոր է, երբ կապույտի մեջ 1 գնդակ կա, 10 դեպք, երբ կապույտի մեջ 2 գնդակ, 6 դեպք՝ երբ կապույտի մեջ 3 գնդակ է, 3 դեպք, երբ կապույտի մեջ 4 գնդակ է և 1 դեպք, երբ կապույտի մեջ 5 գնդակ է: Յուրաքանչյուր պարկում 5-ից ավելի գնդակ չի կարող լինել: Ընդամենը կլինի 35 դեպք: Պատասխան՝ 35:

18-Երեք միանիշ թվեր, որոնց արտադրյալը 120-է, կարող են լինել 3, 5, 8 կամ 4, 5, 6: Ամենափոքր եռանիշ թիվը կլինի 358: Պատասխան՝ 358:

12.Կոստանյան Աննա

Աննա ջան,  ապրես, 11-15 համարի  առաջադրանքները  ճիշտ ես լուծել, շարունակիր, լա՞վ:












0 коммент.:

Отправить комментарий