пятница, 20 ноября 2020 г.

Հեռավար ուսուցում-տեղեկանք

 

Հեռավար ուսուցման  հարթակներ  սովորողների համար:

 

1. Google  Classroom հարթակ: 

Այս հարթակը  ես  ուսումնասիրել եմ ավելի վաղ, երբ դեռ թագավարակ չկար Հայատանում, ուսուցման  ձևն էլ հեռավար չէր: Նպատակը` կրաթամալիրում  հեռավար ուսուցում ընտրած սովորողների  հետ ավելի արդյունավետ, ավելի արագ  աշխատելն էր: Իրականում, աշխատանքի կազմակերպումը այդքան էլ արագ չստացվեց, քանի որ նախ պետք է այդ հարթակում հաշիվ բացել  բոլոր սովորողների անուններով, այնուհետև, սովորողը պետք է ընդունի խմբի  ղեկավարողի  հրավերը  և այլն: Անհատական մոտեցման համար բավականին ժամանակատար աշխատանք էր:  Այս էջով աշխատելը հարմար է այն ժամանակ, երբ սովորողը բլոգ չունի: Ինչ վերաբերում է մեր կրթահամալիրի սովորողերին, ապա նրանք սովոր են աշխատել բլոգներով, և կարծում եմ,  կարիք չկա անցում կատարել մեկ այլ հարթակի, այն էլ այն դեպքում, երբ  Google  Classroom  հարթակի    գործիքները էապես չեն տարբերվում  https://wordpress.com/  գործիքներից:

2. Microsoft TEAMS

Ամենահարմար, ամենամատչելի փորձված  հարթակը, ըստ իս, Microsoft TEAMS հարթակն է: Նախարարության կայքից առանձնացրել եմ մի քանի  տեսանյութեր, որոնք կօգնեն դասավանդողին նախապես պլանավորել   շաբաթվա, ամսվա դասերը, կազմակերպել տարատեսակ մրցույթներ, խաղեր, թեստեր, որոնց  արդյունքները սովորողն իմանում է ակնթարթորեն: Շատ արագ կազմակերպվում է ստուգումը: Հեռավար դասերը ամբողջական, ինտերակտիվ, հետաքրքիր դարձնելու համար օգտակար են հետևյալ հղումները՝

Օրացույցով պլանավորված դասը-դասին միանալու մեկ այլ տարբերակ

Նյութրեի տեղադրումը դասարանական խմբերում

Թեստերի կազմակերպում, արագ գնահատում

Խաղեր, մրցումներ կազմակերպելու համար  նախատեսված նոր գործիք՝ kahoot, պտտանիվ

Առցանց նոր գործիքներ՝ մտաքարտեզ, խաչբառեր

Առցանց հարթակում քվերակում անցկացնելու, հարցում կազմակերպելու համար

 

 


0 коммент.:

Отправить комментарий