понедельник, 25 октября 2021 г.

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն-2021

 

Սեբաստացու օրեր,
կրթահամալիրի տոն, ուղեցույց

Նախագծի  վերնագիրը՝  Հին խնդիրների ժողովածու

Մասնակիցներ՝ 6-րդ դասարան, 9-րդ դասարան
Նախագծի ժամկետը՝  նոյեմբեր

Որպես նախաբան:

Հին խնդիրները պատկերացում են տալիս, թե թվաբանության ինչ հարցեր էին հետաքրքրում մարդկանց անցյալում, և ինչպիսին էր նրանց մտածելակերպը: 

Նախագծի նպատակը:

Ծանոթացնել սովորողներին տարբեր դարաշրջաններին հայտնի մաթեմատիկոսների անվանական խնդիրներին: Գտնել տարբերություն, նմանություն արդի ժամանակների և նախորդ դարերից եկած խնդիրների միջև:

Իրականացման ընացքը:

Սովորողները համացանցից, դասագրքերից, այլ աղբյուրներից գտնում են հայտնի մաթեմատիկոսների անվանական խնդիրները, մասնավորապես Անանիա Շիրակացու խնդրները, միասին վերանայում ենք, խմբագրում ենք, անհրաժեշտության դեպքում վերածում ենք գրաբարից աշխարհաբար, այնուհետև՝ մեկտեղում ենք: Սովորողները փորձում են ներկայացնել նաև  այդ խնդիրների լուծումները, հրապարակում են իրենց բլոգներում: Ժողովածուն հրապարակելու ենք կրթահամալիրի գրադարանի էջում, որն էլ կհանդիսանա  սովորողների նվերը  կրթահամալիրի տոնին:

Որպես օրինակ՝

1.Հին խնդիր: Մի օր գյուղացուց պահանջվում է գետի վրայով անցկացնել գայլին, այծին և կաղամբը։  Գյուղացին ունի մի նավակ, որով բացի իրենից, կարող է տեղափոխել կա՛մ գայլին, կա՛մ այծին, կա՛մ կաղամբը։ Եթե նա գայլին առանց հսկողության թողնի այծի հետ, ապա գայլն այծին կուտի, եթե այծին թողնի կաղամբի հետ, այծը կուտի կաղամբը։Ինչպե՞ս գյուղացին իր ամբողջ ունեցվածքն անվնաս ու ամբողջությամբ տեղափոխի գետի մյուս ափ:


Խնդրի մասին հիշատակում: Գլուխկոտրուկը պատկանում է գետն անցնելու վերաբերյալ խնդիրների շարքին,   որտեղ առաջադրանքն այն է, որ մի շարք առարկաներ պետք է անցկացնել գետով, բայց կա սահմանափակում։ Այս գլուխկոտրուկը առաջին անգամ հիշատակվում է միջնադարյան ձեռագրում («Խնդիրներ երիտասարդ մտքի զարգացման համար»  գրքում:


2. Աթենք քաղաքում կար մի ավազան, որ ուներ երեք ծորակ: Մի ծորակը ավազանը լցնում էր մեկ ժամում, երկրորդը լցնում էր երկու ժամում, իսկ երրորդը լցնում էր երեք ժամում:Երեք ծորկաները միասին որքան ժամանակում ավազանը կլցնեն:


Խնդրի մասին հիշատակում: Անանիա Շիրակացի, Խնդրագիրք, համար 24. VII դար:






0 коммент.:

Отправить комментарий