вторник, 18 января 2022 г.

Մաթեմատիկական առկա ֆլեշմոբը պատշաճ կազմակերպելու համար


Մաթեմատիկական ֆլեշմոբի առկա հանդիպման  նախագիծը տե՛ս այստեղ:

Հանդիպումը կկայանա հունվարի 20-ին, ժամը՝ 11:00-12:00:

Բոլոր սովորողները ներկայանան անհատական  լիցքավորված համակարգիչներով:


Կրթահամալիրի 1-3 -րդ դասարանների սովորողները հանդիպում են Արևելյան դպրոց-պարտեզում, պատասխանատու՝ Արևելյան դպրոց, Նառա Նիկողոսյան, Լիլիթ Սահակյան:
 Հայտագրվել է 65 սովորող:
Տրամադրել մասնակիցների թվին համապատասխան  կաբինետներ,  
երկու պատասխանատու՝ / ոչ մաթեմատիկ/ աշխատանքը կազմակերպելու  համար, ապահովել անխափան ինտերնետ:

Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ղեկավարները ապահովեն սովորողների տեղափոխումը Արևելյան դպրոց-պարտեզ:


Կրթահամալիրի 4-5 -րդ դասարանների սովորողները հանդիպում են Արևմտյան դպրոց-պարտեզում, պատասխանատու՝ Արևմտյան դպրոց, Գոհար Բալջյան, Գրետա Բակունց: Հայտագրվել է 80 սովորող:
Տրամադրել մասնակիցների թվին համապատասխան  կաբինետներ,  երեք պատասխանատու՝ / ոչ մաթեմատիկ/ աշխատանքը կազմակերպելու համար, ապահովել անխափան ինտերնետ:
Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ղեկավարները ապահովեն սովորողների տեղափոխումը Արևմտյան դպրոց-պարտեզ:

Կրթահամալիրի 6-8 -րդ դասարանների սովորողները հանդիպում են Միջին դպրոց-պարտեզում, պատասխանատու՝ Միջին դպրոց, Բուշ Լուսինե, Լիանա Հակոբյան:  Հայտագրվել է 60 սովորող:
Տրամադրել մասնակիցների թվին համապատասխան  կաբինետներ,  երկու պատասխանատու՝ / ոչ մաթեմատիկ/ աշխատանքը կազմակերպելու համար, ապահովել անխափան ինտերնետ:


Կրթահամալիրի 9-12 -րդ դասարանների սովորողները, Քոլեջի ուսանողները հանդիպում են Ավագ դպրոցում, պատասխանատու՝ Ավագ դպրոց, Մարթա Ասատրյան, Սյուզի Հակոբյան: Հայտագրվել է  15 սովորող:
Տրամադրել մասնակիցների թվին համապատասխան  կաբինետ,  մեկ պատասխանատու՝ / ոչ մաթեմատիկ/ աշխատանքը կազմակերպելու համար, ապահովել անխափան ինտերնետ:




ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՖԼԵՇՄՈԲԻ ԱՌԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՍԵՆՅԱԿԻ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՕԳՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ.


  • Մասնակիցները սենյակում պետք է նստեն ազատ՝  մեկ սեղանի մոտ մեկ սովորող:

  • Սենյակը պետք է լինի օդափոխված, սենյակում պետք է լինի ջուր, անխափան ինտերնետ:

  • Սենյակի պատասխանատուն պետք է հետևի մասնակիցների կարգապահությանը, անաղմուկ աշխատանքին:

  • Պատասխանատուն ժամը 10:50ր-ից ոչ ուշ մասնակիցներին բացատրում է, թե որ սովորողը որ մակարդակի խնդիրը պետք է լուծի, այնուհետև ներկայացնում է ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ամսագրի վերջին համարը՝ #67, որտեղ տեղադրված են քառամակարդակ խնդիրները:

  • 11:00-ին մասնակիցները բացում են ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ամսագիրը, ընտրում են իրենց համապատասխան մակարդակը և լուծում:

  • Պատասխանատուն հետևում է ժամին, ավարտը՝ 12:00ր:

  • Պատասխանատուն ընթացքը նկարում է և մի քանի նկար է ուղարկում l.hakobyan@mskհ.am հասցեին:

0 коммент.:

Отправить комментарий